Լուրեր

Նախագահ Աուն Ընդունեց ՀՅԴ Պատուիրակութիւնը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունի: Պատուիրակութեան մաս կը կազմէին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Րաֆֆի Աշքարեան: Երեսուն վայրկեան տեւած հանդիպումին առանցքը կազմեցին նախագահական նոր նստաշրջանի ընթացքին առնուելիք անհրաժեշտ քայլերը` երկրի միասնականութեան եւ զարգացման առնչութեամբ: Քննարկուեցան կառավարութեան կազմութեան հոլովոյթը եւ այդ իմաստով երեւցող…

Դաշնակցութիւնը, մեղաւոր կամ անմեղ…

ՀՅԴ Աւստրալիոյ Դրօ Կոմիտէի ներկայացուցիչ Հայկ Գայսէրեանին արտասանած խօսքը, Դաշնակցութեան 126-ամեակի առթիւ «Կարկուտ, կայծակ եւ երկրաշարժ, Սով, պատերազմ, հիւանդութիւն, Ով չգիտեր, թող գիտնայ, Մեղաւոր է Դաշնակցութիւն»: Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, 126 տարեկան է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ իր հիմնադրութեան օրերէն ի վեր կը դիմագրաւէ պայքար մը, հայրենի իրականութեան մէջ։ Անդադար քարկոծում եւ մեղադրանք, որոնցմէ օրինակներ կը…

Գերմաներեն լեզվի դասավանդման հայեցակարգը հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում գերմանական ներկայությունը գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Թերևս տեղյակ եք, որ մեր նախարարությունը…

Հաստիքների կրճատման հարցն իսկապես դժվար է որոշել

Բնապահպանության նախարարությունում ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով հաստիքները կկրճատվեն 20 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե օպտիմալացման հետևանքով նախարարությունում քանի հաստիք կարող է կրճատվել: «Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ մի շարք կառուցվածքային…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Եւրոպական Երիտասարդ Ընկերվարականների ժողովին

2016 թ. նոյեմբերի 25-27-ին ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց Եւրոպական երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան Բիւրոյի հերթական ժողովին, որը տեղի ունեցաւ Ֆրանսիայի Ընկերվարական կուսակցութեան կենտրոնական գրասենեակում, Փարիզ։ Բիւրոյի ժողովին մասնակցում էին 30 ներկայացուցիչներ Եւրոպայի ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական և ուսանողական կազմակերպութիւններից։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Սարինէ Աբրահամեանը, Հոլանդիա։ Ժողովի բացման խօսքով հանդէս եկան ԵՍ-ի նախագահը և Ֆրանսիայի…

Կառավարությանն ուղղված 18 հարցերից 11-ը «Դաշնակցություն» խմբակցությանն էր

Նոյեմբերի 30-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստին կառավարությանը հարց ու պատասխանին հերթագրված տասը պատգամավորներից վեցը «Դաշնակցություն» խմբակցությունն էին ներկայացնում: Խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն այս հանգամանքը պատգամավորական լիազորությունների ճիշտ եւ նպատակային կատարման հետ է կապում: Խմբակցության հանդիպումները համայնքներում պարբերական բնույթ են կրում, իսկ բնակիչների կողմից բարձրացվող հարցերը շատ են լինում: Խմբակցության ղեկավար…

ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ

ՀՅ Դաշնակցութեան 126-ամեակը Կիպրոսի մէջ փառաշուք կերպով նշուեցաւ Շաμաթ 26 Նոյեմμերին, Նիկոսիոյ Նարեկ Ազգային Վարժարանի հանդիսասրահին մէջ։ Այս առթիւ, ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէն Հայաստանէն յատկապէս հրաւիրած էր Արցախի ազատագրական պայքարի ազատամարտիկ, պատմութեան եւ ռազմագիտութեան դասախօս, ԼՂՀ նախագահին կողմէ «Արիութիւն» մետալով պարգեւատրուած եւ 2016-ի քառօրեայ պատերազի մասնակից ընկ. Արթուր Եղիազարեանը, որ ներկաներուն փոխանցեց օրուայ պատգամը։ Յայտագրի սկիզբը…

Ներդրումային նոր Ծրագրեր մարզերում

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում արդեն միավորվել են 140 բնակավայրեր: Այս մասին, նոյեմբերի 29-ին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոքյանը նշել է, որ շարունակվում է նաեւ մարզերի զարգացման ռազմավարությունների եւ համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը, քայլեր են կատարվել համայնքային ծառայությունների մի…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ-ի, ԱԺԿ-ի և «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին եւ 29-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել «Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նախագահ Սահակյանը այդ հանդիպումներն ու քննարկումները համարել է բովանդակալից եւ առարկայական՝ երախտագիտություն հայտնելով ներկաներին ազնիվ եւ սկզբունքային դիրքորոշման համար:

Յանուն վերհամայնքային նպատակների…

Թեհրանի հայոց թեմի 16-րդ Պատգամաւորական ժողովի Կենտրոնական Ընտրական յանձնախմբի կողմից հրապարակւած ընտրութիւնների արդիւնքները վկայում են այն մասին, որ «Կայուն համայնք» կարգախօսով ընտրարշաւին մասնակցած թեկնածուները յաջողել են համայնքի անդամների մեծամասնութեան քւէները իրենց օգտին գրանցել: Ոչ այնքան թէժ ընտրապայքարի արդիւնքում, ահա, ձեւաւորւել է համայնքի բարձրագոյն ատեանը՝ Պատգամաւորական ժողովը, որն արտացոլելու է միեւնոյն համայնքի մեծամասնութեան ազգային-հասարակական ուղղութիւնը, որն…