Լուրեր

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի աջակցի

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ…

Սիրիահայերը Հայաստան տեղափոխվելուց և չհարմարվելուց հետո մեկնում են Կանադա

Շուրջ 5 օր է, ինչ Հալեպում դարձյալ ջրի խնդիր է առաջացել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ-ի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ արդեն 4 ամիս է, ինչ քաղաքում չկա նաև էլեկտրականություն, սակայն որոշ թաղամասերում բնակիչները գեներատորներ են տեղադրել, որոնց համար մեծ գումարներ են վճարում, որպեսզի օրական 10…

ԱԺ-ն հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը: Կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց: Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Արտահերթ նիստն ավարտվեց: Կողմ քվեարկեցին «Հանրապետական»և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»՝ դեմ:

Մասնակցել է նստաշրջանին

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։ Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության…

Առաջարկում ենք ձևավորել էկոպիտակավորման համակարգ

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին պատասխանեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե ի՞նչ առաջնահերթություններ կան բնապահպանության ոլորտում, որոնք տեղ են գտել կառավարության ծրագրում, նախարարը պատասխանեց` շրջակա միջավայրը` որպես կապիտալի ընկալման միջոց: «Մինչ այժմ միջազգային մակարդակում շրջակա միջավայրը դիտարկվել է որպես ռեսուրս, որը պետք է վերափոխվի, որպեսզի ստեղծվի նոր արժեք»,- ասաց նա` հավելելով, որ պետք…

Եզդի համայնքի կրթական բոլոր հարցերն անպայման լուծումներ են ստանալու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչներին` Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ: Նախարարը նշել է, որ վաղուց էր հասունացել նման հանդիպում կազմակերպելու գաղափարը, որպեսզի հնարավորություն լինի քննարկել եզդի համայնքի կրթական հիմնախնդիրները: «Ուզում եմ վստահեցնել, որ ի դեմս մեզ` ունեք աջակից և բարեկամ նախարարություն: Պետական քաղաքականություն…

Թրքական Ծաւալապաշտական Նկրտումներու Բացայայտում

Թուրքիոյ նախագահ Էրտողանի համակիր թրքական պարբերական մը Թուրքիոյ քարտէս մը հրապարակած է, որ կը ներառէ դրացի երկիրներէ բաժիններ, որոնց շարքին Հալէպն ու Մուսուլը։ «Էմարէթ 24» կայքէջը հրապարակած է «Դիրիլիշ պոստասի» կոչուող պարբերականի առաջին էջի նկարը, որ կը պարփակէ յիշեալ քարտէսը ու ցոյց կու տայ շարք մը շրջաններ՝ ինչպէս իրաքեան Էրպիլ, Քերքուք, Մուսուլ, սուրիական Հալէպ, Էտլէպ,…

Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում ՀՅԴ-ն շարունակում է տոնական միջոցառումները

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անկախության 25 ամյակին նվիրված հերթական միջոցառումն էր Աշտարակում: Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ից սկսած՝ նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում: «Այսօր հպարտությամբ նշում ենք, որ դժվարության, պատերազմի, մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն կարեւորագույն նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր անցած ճանապարհին»,- ասաց միջոցառմանը ներկա Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը:…

Հայ Դատը Կ՛ամրապնդէ Քրիստոնէական Կազմակերպութեանց Հետ Կապերը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ կայացած եւ Միջին Արեւելքի քրիստոնեաներուն պաշտպանութեան նուիրուած համաժողովին գլխաւոր հովանաւորներէն մէկը հանդիսանալով՝ յանձնախումբը կրցած է զգալիօրէն սերտացնել իր յարաբերութիւնները շարք մը քրիստոնէական կազմակերպութեանց հետ, որոնք գործունէութիւն կը մշակեն ամերիկեան եւ միջազգային մակարդակներու վրայ։ Հայ Դատի յանձնախումբը, «Ցեղասպանութենէն անդին. Քրիստոնէութեան պահպանում Միջին Արեւելքի մէջ» խորագրուած…

Կայացել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 5-րդ համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից: 2011թ-ից պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները նպաստում են Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացմանը և խնդիր ունեն նպաստել երկու…