
Այսօր տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Բյուրոյի այլ անդամներ, կուսակցության հայտնի դեմքեր։ Օրակարգում մեկ հարց էր՝ սահմանադրական բարեփոխումներ, ՀՅԴ-ի մոտեցումներն ու անելիքները։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ներկայացրեց սահմանադրության նախագծի շուրջ ծավալված քննարկումների ընթացքը` մասնավորապես անդրադառնալով ՀՅԴ առաջարկությունների փաթեթին և վերջնական…















