Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Ղովմի Կուսակցութեան Եւ Լիբանանեան Ուժերու Սրբագրական Շարժումի Պատուիրակութիւններն Ու Նախարար Ալեն Հաքիմը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Ղովմի կուսակցութեան մէկ պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին կուսակցութեան նախագահ, երեսփոխան Ասսատ Հարտան, քաղաքական խորհուրդի նախագահ Ալի Քանսօ, երեսփոխան Մարուան Ֆարես, Ղասսան Աշքար, Ուաէլ Հասանիէ, Քայսար Օպէյտ, Մաան Համիէ, Քասեմ Սալեհ, Նեժիպ Խնայսեր, Սըմաան…

Լիբանանում բասկետբոլի խաղի ժամանակ դաշնակցականները Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառ են բացել

Երեկ Լիբանանի «Աղբալյան-ՀՄԸՄ» մշակութային համալիրում տեղի ունեցած` ՀՄԸՄ-Բիբլոս խաղի ընթացքում դաշնակցական երիտասարդները Հայոց ցեղասպանության մասին պաստառ են բացել: Այդ մասին տեղեկացնում է Լիբանանի երիտասարդական միության պաշտոնական կայքէջը: Կայքը նշում է, որ պաստառը պատահաբար չի բացվել խաղի ընթացքում: «Անոնք, այս պաստառը պարզելով, ուզեցին յիշեցնել, որ տակաւին մենք կը գոյատեւենք: Այո՛, մենք ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդ ենք, սակայն…

Հաղորդագրութիւն

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն ներկայացուցիչներուն հերթական նիստը տեղի ունեցաւ երեքշաբթի, 10 մարտ 2015-ին, «Շաղզոյեան» կեդրոնին մէջ: Ժողովը քննեց Լիբանանի քաղաքական եւ ապահովական ընդհանուր վիճակը եւ լիբանանահայ գաղութը յուզող հիմնախնդիրները: Յատուկ օրակարգով, հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները քննարկեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով կազմակերպուած աշխատանքները եւ յատկապէս 23-24 ապրիլ 2015-ին տեղի ունենալիք կեդրոնական ձեռնարկները` յանգելով համապատասխան որոշումներու: aztagdaily.com

Դաշնակցություն հանուն Արցախի

Շարունակվում է ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը «Դաշնակցություն հանուն Արցախի». հենց այս խորագիրն է կրում ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակարությունների շարքը, որն իր հերթական հանգրվանը գտավ Արցախի Ասկերան քաղաքում: Մարտի 6-ին Ասկերան քաղաքում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Ասկերանի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Այնուհետեւ տեղի ունեցավ…

Կառավարությունն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները

ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկները՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ հասարակության դժգոհությունները հաշվի առավ, քննարկման առարկա դարձրեց հասարակության և քաղաքական ուժերի առաջարկները՝ մասամբ կատարելով…

Դաշնակցության պատվիրակության հանդիպումը Բակո Սահակյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների: Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված…

Ստեփանակերտում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաեւ այս օրերին Արցախում գտնվող…

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

Այցելութիւն Վարչապետ Սալամի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, փոխներկայացուցիչ Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշքարեան, այցելեցին վարչապետ Թամամ Սալամին, որուն հետ 40 վայրկեան տեւողութեամբ խորհրդակցութիւններ ունեցան քաղաքական թատերաբեմին վրայ գոյութիւն ունեցող հարցերուն շուրջ: Անդրադարձ կատարուեցաւ յատկապէս կառավարութեան նիստերու վերսկսման անհրաժեշտութեան եւ այդ ուղղութեամբ կողմերու…

Հայ Դատը Հարուած Մը Հասցուց Թուրքիոյ Ի Նպաստ Լոպիական Աշխատանք Տանող Հիմնարկին

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը քաջալերական կը գտնէ այն տեղեկութիւնը, թէ Լոս Անճելըսի «Համաշխարհային օդակայաններ» ընկերութիւնը որոշած է խզել Թուրքիոյ ի նպաստ լոպիական աշխատանք տանող կառավարական յարաբերութեանց «Կեփհար»չ հիմնարկին հետ յարաբերութիւնները՝ չեղեալ համարելով անոր հետ կնքած 845,000 տոլարնոց համաձայնագիրը։ Հիմնարկի հիմնադիրն է Ներկայացուցիչներու տան դեմոկրատ մեծամասնութեան նախկին պետ Ռիչըրտ Կեփհարթ, որ դարձած է…