
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հրապարակված հայեցակարգի մասին, ասաց, որ, ըստ նախնական ուսումնասիրության, այն ուղղությունները, որոնցով Դաշնակցությունն առաջարկել է փոփոխություններ, փաստաթղթում հիմնականում որդեգրված են, ուստի կարելի է աշխատել արդեն սահմանադրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ: «Մենք, որպես անհրաժեշտ պայման, ասել էինք, որ չենք մասնակցի փոփոխություններին, եթե իրական արմատական համակարգային փոփոխություն…















