
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելել է բնապահպանության նախարարության համակարգում գործող ՊՈԱԿ-ներ և առանձնացված ստորաբաժանումներ: Առաջին կանգառը՝ Հայաստանի բնության պետական թանգարանում էր: Նախարարը ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տարածաշրջանում եզակի այս թանգարանում հաշվառվում է ավելի քան 6000 ցուցանմուշ, որից շենքային պայմանները հնարավորություն են տալիս ցուցադրելու շուրջ 1500-ը: Անդրադառնալով խնդիրներին՝ թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն…















