
Նիդերլանդների տեղական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ պայքարին մասնակցած 13 հայ թեկնածուներից 3-ն է անցել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: «Այս ընտրություններում հայ համայնքը 25 տոկոս հաջողություն ունի»,- ասաց նա: Նրա պարզաբանմամբ՝ Նիդերլանդների տեղական իշխանություններն իրականացնում են մեծ թվով քաղաքների և բնակավայրերի կառավարման բարդ աշխատանքը. իրականում դրանք մեծ քաղաքականության…














