«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը Օբամային խնդրում է դատապարտել թուրքահայ պատգամավորի վրա հարձակումները

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբը Օբամային խնդրում է դատապարտել հայկական ծագումով թուրք պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակումները: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ: «Դեռ Հրանտ Դինքի կենդանության օրոք «Հայ դատի» հանձնախումբը ԱՄն –ին կոչ էր անում դատապարտել նրա հետապնդումները ու ցավոք ապարդյուն,- հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Վերջերս նույնատիպ սպառնալիքներ…

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները նշել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Վաշինգտոնում ՀՀ դեսապանատան ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ` հարյուրավոր ակտիվիստներ, երիտասարդական միության անդամներ, սկաուտներ և սովորական քաղաքացիներ հավաքվել են դեսպանատան տարածքում գտնվող` Ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Դեսպանատան կայքը նշում է, որ մինչ միջոցառումը ներկաները բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ԱՄՆ Հայ Դատի գրասնեյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի…

Օբաման կրկին չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թվականի հայկական կոտորածներին նվիրված իր ամենամյա ուղերձում կրկին տեղի ունեցածը չի անվանել ցեղասպանություն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Այս մասին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են ԱՄՆ նախագահին կից Անվտանգության ազգային խորհրդի պաշտոնատար անձինք: «Ըստ էության, նախագահ Օբաման իր նախագահությունը կավարտի այնպես, ինչպես սկսել էր՝ զիջելով Թուրքիայի ճնշմանը եւ…

Հայ դատի հանձնախումը Օբամային կոչ է արել «Լեհիի օրենքի» շրջանակում պատժել Ադրբեջանին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին հորդորել է հետաքննել Ադրբեջանի կողմից «Լեհիի օրենքի» խախտումները (օրենքն արգելում է ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները): Այս մասին «Արմենպրես -ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գրասենյակից: Նախագահ Օբամային և ԱՄՆ կոնգրեսի…

Ուաշինկթոն. – Ցոյց Ատրպեյճանի դեսպանատան մօտ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ապրիլ 8-ին, աւելի քան 150 հայորդիներ հաւաքուեցան Ատրպէյճանի դեսպանատան մօտ, խաղաղ ցոյցով մը, իրենց ցասումն ու զայրոյթը արտայայտելու: Այս հաւաքը, կազմակերպած էր շրջանի Հ.Յ.Դ. «Սեպուհ» Կոմիտէն, գործակցաբար շրջանի Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցւոյ հետ: Ներկայ էին նաեւ տեղւոյն Հ.Ե.Դաշնակցութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը եւ շաբաթօրեայ «Համաստեղ» վարժարանի աշակերտները: kՀազիւ քսան ազերի ցուցարարներ, մեծամասնութեամբ դեսպանատան պաշտօնեաներ, իրենց երկրին…

ԱՄՆ Կոնգրեսում ավելանում է Ալիևից պատասխան պահանջող կոնգրեսականների ու սենատորների թիվը

ԱՄՆ օրենսդիր մարմնում օրըստօրե ակտիվանում են ապրիլի 1-ից ի վեր Ադրբեջանի գործողությունները դատապարտելու` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, պետքարտուղարությանն ուղղված կոչերը: Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ եթե ապրիլի 1-ին հայկական կողմի վրա ադրբեջանական հարձակումների կապակցությամբ կոշտ հայտարարություններ էին հնչեցրել ներկայացուցիչների պալատի 4 անդամներ, այժմ նրանց թիվը հասել…

Ամերիկացի կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև այն չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Ըստ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի՝ Շերմանը հայտնել է, որ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան խորապես հիասթափեցնող է։ Հիշեցնելով բազմաթիվ զոհերի մասին՝ ամերիկացի կոնգրեսականն ասել է. «Նախագահ Ռոյսն ու ես կոչ ենք…

Օբամայի վարչակարգը պարտավոր է ճնշում բանեցնել Ալիևի վրա

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուժերի շփման գծում անցած գիշեր տեղի ունեցած և ապրիլի 2-ի դրությամբ շարունակվող բախումներին։ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է արել անհապաղ ձեռնարկել միջոցներ, որոնք կկասեցնեն Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գրոհները։ Ամերիկայի Հայ դատն այս իրադարձություններն անվանում…

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը՝ շփման գծում իրավիճակի մասին

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ «Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում: Զոհվել է մի քանի անձ, այդ թվում՝ հայ երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ: Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենն անձամբ հանդիպել է…

Վաշինգտոնում հայերն ու քրդերը Էրդողանին դիմավորել են բողոքի ցույցով

Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնում դիմավորել են բողոքի ցույցով: Ըստ «Ասպարէզ»-ի՝ հայերն ու քրդերը համատեղ ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահի: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դրոշներով և Հայոց եցղասպանությունը ճանաչելու կոչ անող պաստառներով՝ ցուցարարները բոյկոտել են Էրդողանի այցը: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը քրդերի, հույների և մարդու իրավունքների…