«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

Քենթուքի նահանգի Սենատը մերժել է հակահայկական բանաձեւը

ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը մարտի 7-ին մերժել է օրենսդիրների քննարկմանը ներկայացված ադրբեջանական լոբբիի նախաձեռնած հակահայկական բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւը։ Համար 168 բանաձեւը, որն աղավաղում էր ղարաբաղյան հակամարտության էությունը եւ թյուր կարծիք ստեղծում դրա մասին, Սենատում տապալվել է։ Քենթուքին այդպիսով միացել է Այդահոյի, Նյու Հեմփշիրի եւ մյուս նահանգներին, որոնք…

ԱՄՆ հայկական համայնքը ողջունում է Ջորջիայի կողմից ԼՂ անկախության ճանաչումը

Միացյալ Նահանգների հայկական համայնքը ողջունել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևի ընդունման փաստը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձեւի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին, ում հետ աշխատել են Ջորջիայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Սարգիս և…

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասնեն: Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԱՄՆ Կոնգրեսում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն

Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է համար 75 օրինագիծը, որով Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ծավալվող ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի առաջարկած փոփոխությունից հետո 75 համարի օրինագծում ցեղասպանության ենթարկվող ժողովուրդների թվում նշվել է նաև հայերի անունը: Կոնգրեսական Ռոյսի առաջարկով` պարբերությունը ստացել…

Հայ Դատի հանձնախումբը հակաադրբեջանական ցույց է կազմակերպել Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի դիմաց

Նյու Յորքի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` ՄԱԿ-ի շենքի մոտ գտնվող` Ադրբեջանի մշտական ներկայացուցչության կենտրոնի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ: Ըստ «Ասպարեզ»-ի՝ ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Ալի’և, դադարեցրու սուտը», «Վերջ տվեք պատերազմի սպառնալիքներին», «Հիշում ենք Սումգայիթը» և «Ադրբեջա’ն, ընդունի’ր հանցանքդ» գրություններով:

Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Միչիգանի հանրային դպրոցների կրթական համակարգում

Փետրվարի 23-ին Միչիգանի պալատն ընդունել է օրենք, որով Հայոց ցեղասպանության թեման ներառվել է հանրային դպրոցների կրթական համակարգում: Այդ կարևոր օրենքի ընդունման հարցում մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: yerkir.am

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևում նշվում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից…

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Այդահոյի նահանգում տապալել է ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը Այդահոյի նահանգի օրենսդիր ժողովում հաջողությամբ տապալել է բանաձեւը, որը փորձում էր Ադրբեջանին ներկայացնել որպես միջկրոնական հանդուրժողականություն քարոզող պետություն։ Հայ դատի հանձնախումը մոբիլիզացրել է ուժերը եւ 48 ժամում տապալել բանաձեւի ընդունումը, հայտնում է Ancawr.org-ը։ «Այդահոյի նահանգի պետական հարցերով հանձնաժողովում բանաձեւի արագ տապալումը ամերիկյան ժողովրդավարության ուժի ապացույց է եւ վկայում է…

Ժամանակն է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը

Պետք է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը: Այս մասին, նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահ Օբաման ժամանակին նախագահական իր արշավի ընթացքում, մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի…

Ամերիկեան Քոնկրեսին Մէջ Փակ Քննարկում՝ Արցախի Սահմանին Տիրող Լարուածութեան Մասին

Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովը 6 Յունուարին կազմակերպած էր փակ քննարկում՝ նուիրուած Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի սահմանին տիրող լարուածութեան։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կայքին համաձայն՝ հանդիպումին մասնակցած են յանձնաժողովի անդամներ, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ Ճէյմզ Ուորլիք: Յանձնաժողովի նախագահ Էտ Ռոյս իր խօսքին մէջ կոչ ուղղած է Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք…