«Հայ Դատ Ամերիկա» պիտակով նիւթեր

ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովից պահանջում են հրապարակել Ադրբեջանից գաղտնի ֆինանսավորված կոնգրեսականների գործով զեկույցը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովից հրապարակել Ադրբեջանի կողմից ԱՄՆ օրենդսիրների՝ Բաքու կատարած ուղևորության գաղտնի ֆինանսավորման մասին 70 էջանոց զեկույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման պահանջով ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Էթիկայի հանձնաժողովի նախագահ Չարլզ Դենթին և հանձնաժողովի անդամ Լինդա Սանչեսըին: «Հանձնաժողովը չպետք է Ամերիկայի քաղաքացիներից թաքցնի արտաքին…

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ գլխավոր գանձապետի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական կապերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին: Հանդիպման առանցքում եղել է Գանձապետարանի դերը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնում են, որ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կողմից առանձնացված գերակայությունները, այդ թվում՝ հայ-ամերիկյան հարկային պայմանագրի փոխշահավետության հարցը: Հայ դատի հանձնախմբի անդամները նաև…

ԱՄՆ պետդեպի պաշտոնյաները խոստացել են օգնել սիրիահայերին

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը եւ հավատարիմ է դրա իրականացմանը: Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ` ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյաները: Հանդիպման մասնակից Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն «Ամերիկայի ձայնին» պատմել է, որ հանդիպումը հնարավորություն է տվել…

Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ

Հայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, խոսելով ամերիկահայերի անունից, պատվիրակության անդամներ Քեն Խաչիկյանը, Հայկ Օշականը, Վիգեն Հովսեփյանը, Թալին Դաղլյանը, Արամ Համփարյանը, Քեյթ Նահապետյանը կարևորել են…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը: «Հայ դատի գրասենյակը շարունակելու է ճնշումներ գործադրել, որպեսզի շարունակվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնությունը: Կոչ է արվում ֆինանսական օժանդակություն…

Կոնգրեսականներ Էշուն և Սփայերը հորդորել են քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը

ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը դիմել են Ներկայցուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 154-րդ բանաձևը քվերակության դնելու խնդրանքով: Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և նույն հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Էլիոթ Էնգելին ուղղված նամակում կոնգրեսականները միջնորդել են լսումներ կազմակերպել և քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության…

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային հակազդել ալիևյան ագրեսիային

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային խախտել լռությունն ալիևյան ագրեսիայի նկատմամբ: Հանձնախումբը նաև խստորեն քննադատել է Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Իլհամ Ալիևի ատելությամբ լցված հայտարարությունները և վերջերս ՀՀ նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել: «Փաստերն ավելի քան ակնառու են, ինչպես նաև Օբամայի վարչակազմի ապակառուցողական վարքագիծը,…

Հայ դատը Պետդեպին զգուշացրել է Ալիեւի հնարավոր սադրանքների մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Պետդեպին նախազգուշացրել է Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից սադրանքներ վերսկսելու մասին։ Հունիսի 26-ին Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Խաչիկյանը զգուշացրել է, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվերսկսի Հայաստանի եւ Ղարաբաղի վրա հարձակումները Բաքվի Եվրոպական խաղերի փակումից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ…

Ամերիկահայերի դերը՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարում

Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր ու հետաքրքիր են ԱՄՆ-ի հայ համայնքի համար, «Ամերիկայի Ձայն»-ին ասել են ամերիկյան երկու խոշորագույն հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական համագումարի և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեններ Բրայան Արդունին և Արամ Համբարյանը: Համբարյանի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել նախընտրական քարոզը և իրական գործերը։ «Պետք է լինել ուշադիր, չլինել միամիտ և…

Հայ դատի հանձնախումբը Հայաստանի և ԼՂՀ-ի ֆինանասական հատկացման համար կդիմի Սենատին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը 2016 թվականի ֆինանսական տարվա վերաբերյալ քննարկումներից հետո լռություն է պահպանել Կովկասին տրամադրվելիք օգնության վերաբերյալ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը տեղեկացնում է, որ այսուհետ իր հայացքն ուղղված է լինելու ԱՄՆ Սենատին, որն էլ վերջնականապես հաստատելու է 2016 թվականի ֆինանսական տարվա հատկացումները: Հայ դատի հանձնախմբի պահանջները հետևյալն են՝ առնվազն 5 մլն դոլար հատկացնել…