
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպմանն ընդառաջ` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախօրեին հրավիրել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպումը եղել է բազմակողմանի և կառուցողական մտքերի փոխանակում` Հայաստանի, Արցախի և ամերիկահայ համայնքի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում բազմաբնույթ փորձ ունեցող շահագրգիռ կողմերի միջև: «Մեզ համար հաճելի…















