
Ռուսատանյան հասարակայնության ձեռնարկը, որը զորակցություն հայտնեց Քեսաբի հայերին և սիրիացի ժողովրդին, տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Մոսկվայի Գորկու զբոսայգու «Հայդ պարկում»: Ձեռնարկի կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցությունը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին Սիրիայում միջազգային ահաբեկչությունը և անօրինական զինված խմբավորումներին Թուրքիայի աջակցությունը: «Երիտասարդ Ռուսաստան» համառուսատանյան շարժման նախագահ Մաքսիմ…















