«Հայ Դատ Հունաստան» պիտակով նիւթեր

Բողոքի ցոյց Աթէնքի մէջ Ատրպէյճանի դեսպանատան

Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դին լիա­կա­տար հա­մե­րաշ­խու­թիւն ցոյց տա­լու եւ ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի սահ­մա­նա­գի­ծին վրայ Ատր­պէյ­ճա­նի զի­նո­ւած ու­ժե­րու ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւն­նե­րը դա­տա­պար­տե­լու նպա­տա­կով՝ Ա­թէն­քի մէջ Ատր­պէյ­ճա­նի դես­պա­նա­տան առ­ջեւ հա­մախմ­բո­ւե­ցաւ ա­թե­նա­հա­յու­թիւ­նը ­Կի­րա­կի 3 Ապ­րի­լի կէ­սօ­րո­ւայ ժա­մը 12։30ին։ ­Բազ­մա­մարդ ցոյ­ցը կազ­մա­կեր­պո­ւե­ցաւ Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­ձեռ­նու­թեամբ, նո­ւազ քան 24 ժա­մո­ւայ մէջ, ա­րա­գօ­րէն հա­մախմ­բե­լով մեր հայ­րե­նա­կից­նե­րը։ Հ.Յ.Դ. Ե­րի­տա­սար­դա­կան եւ ­Պա­տա­նե­կան ­Միու­թեան ան­դամ­նե­րը,…

Հունաստանում արբանյակային կապով կհեռարձակվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Հունաստանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարիլիցին նվիրված ոգեկոչման գլխավոր արարողությունը կկայանա ապրիլի 19-ին Աթենքի կենտրոնական հրապարակում` Սինթաղմայում: Այդ օրը հունական պետության եւ հայ համայնքի նախաձեռնությամբ կկայանա միջոցառում, որին կմասնակցեն Հունաստանի խորհրդարանի, կառավարության ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային եւ հասարակական գործիչներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի նախագահ Քերոբ Էքիզյանը շեշտում է, որ նախատեսվում են…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յունաստանի Յանձնախումբի հանդիպումները

* Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ, անցնող օրերուն ընթացքին, շարունակուեցան հանդիպումները յոյն քաղաքական անձնաւորութիւններուն հետ, ի տես այս Կիրակի 25 Յունուարին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն: Ընդհանուրին մէջ, ընդառաջուեցան այն թեկնածուներու դիմումները, որոնք հանդիպում խնդրեցին մեր հետ: Այսպէս, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի եւ Հայ Դատի Յանձնախումբի ընկերներու հետ հանդիպում խնդրած էր Նոր Հանրապետութիւն կուսակցութեան թեկնածու Եորղոս Քումուցաքոս,…

Հայոց Ցեղասպանութեան մերժման պատժելիութեան գործընթացին մէջ իւրօրինակ է Յունաստանի խորհրդարանի կայացուցած որոշումը

Հարցազրոյց Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ ընկ. Յակոբ Աւագեանի հետ «Յունաստանի խորհրդարանին կողմէ ցեղասպանութիւններու ժխտումը քրէականացնող օրինագիծի որդեգրումը՝ երկրի սահմանադրութեան համահունչ քայլ էր» Հայոց Ցեղասպանութեան մերժման պատժելիութեան գործընթացին մէջ իւրօրինակ է Յունաստանի խորհրդարանի կայացուցած որոշումը, որ կը քրէականացնէ ժխտումը: Ինչպիսի՞ հանգրուաններէ անցաւ խորհրդարանի գործընթացը, մինչեւ որ յանգի օրինագիծի վաւերացման: Յունական խորհրդարանի օրէնքը իր տեսակին…

Հունաստանում կարող է օրենքով արգելվել Հայոց ցեղասպանության ժխտումը

Հունաստանի խորհրդարանում երեքշաբթի օրը քննարկումներ են սկսվել մի օրինագծի շուրջ, որի ընդունման դեպքում հնարավոր է արգելվի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: «Ասոշիեյթեդ փրեսը» հաղորդում է, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արգելում է ժխտել Հոլոքոստը, ինչպես նաև ընդլայնում է դատախազության լիազորությունները այլատյացության, ազգային պատկանելության դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարում: Սակայն Հայոց ցեղասպանությունը ժխտելը արգելելու հարցում պահպանողականների գլխավորած կառավարությունը…

Աթենքում կայացել է ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված խորհրդաժողով

Աթենքի լրագրողների միության սրահում մայիսի 17-ին տեղի է ունեցել ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված «Բարբարոսությունն արգելվում է» խորագով խորհրդաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքով հանդես են եկել համակազմակերպող կազմակերպությունների ներկայացուցիչներ` ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնաժողովի կողմից Արաքսի Աբելյանը, Հունաստանի համապոնտիական դաշնության Հարավային Հունաստանի և կղզիների պոնտիական կազմակերպությունների միության նախագահ Յորղոս Վարիթիմիադիսը և Հունաստանի ասորական միության նախագահ…

Ոգեկոչման ձեռնարկներու յայտագիր Աթէնքի Թեսաղոնիկէի եւ Ալեքսանտրուպոլսոյ մէջ

Ա Թ Է Ն Ք ՀԻՆԳՇԱԲԹԻ 24 ԱՊՐԻԼ 2014 ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՒ ԴԱՓՆԵՊՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՏԵՂՈՒՄ Տեղի կ’ունենայ Նէա Զմիռնիի «Էսթիա» կեդրոնի հրապարակին վրայ (Հայոց Ցեղասպանութեան յուշակոթողի պարտէզին շուրջ նորոգութեան աշխատանքներուն պատճառով), կէսէօրէ ետք ժամը 16:30ին: Նախագահութեամբ՝ հայ յարանուանութեանց կրօնական պետերու, նախաձեռնութեամբ Աթէնքի մարզպետարանի եւ կազմակերպութեամբ՝ Ռ.Ա.Կ. Հայ Իրաւանց Խորհուրդի եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի: Կը նախագահէ…

Քեսապի հարցով՝ Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը դիմեց հելլէն խորհրդարանի պաշտպանութեան եւ արտաքին հարցերու յանձնախումբին

Քեսապի դէմ զինեալ յարձակման եւ տեղահան- ւած հայութեան հարցի մասին ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբը, նախապէս դասաւորուած ժամադրութեամբ, երէկ Երեքշաբթի 15 Ապրիլին, հանդիպում ունեցաւ Յունաստանի խորհրդարանի պաշտպանութեան եւ արտաքին յարաբերութիւններու մնայուն յանձնախումբի նախագահ Գոնսթանտինոս Ցիարասի հետ: Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի անդամներ ընկ. Սերգօ Գույումճեան եւ Խաչիկ Խաչատուրեան պրն. Ցիարասի պարզեցին հարցի մանրամասնութիւնները, զինք լաւագոյնս իրազեկելու…

Քեսապահայութեան բռնի տեղահանման դէմ՝ Յունահայութիւնը բողոքի նամակ յանձնեց Յունաստանի մօտ Ամերիկայի դեսպանութեան

Նամակ յղուած է դեսպան Տէյվիտ Փիրսի միջոցաւ ԱՄՆ պատկան մարմիններուն Երէկ, Չորեքշաբթի 2 Ապրիլի կէսօրուան ժամերուն, Յունաստանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանութեան մէջ, նախապէս ճշդուած ժամադրութեամբ, հանդիպում տեղի ունեցաւ Յունահայ գաղութը եւ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ներկայացնող եռանդամ պատուիրակութեան մը եւ ԱՄՆ դեսպանութեան պաշտօնատարներու միջեւ: Եռանդամ պատուիրակութիւնը կը բաղկանար Յունահայոց առաջնորդ Գերշ. Տ. Խորէն եպս.…

Հունահայ համայնքը Շվեյցարիայի դեսպանին է փոխանցել մտահոգությունը Փերինչեքի գործի կապակցությամբ

Հունահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին են փոխանցել Շվեյցարիայի կառավարությանը հասցեագրված հունահայության նամակ-խնդրագիրը` ներկայացնելով թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման կապակցությամբ հայության մտահոգությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Աթենքում լույս տեսնող «Ազատ օր» թերթի խմբագրությունից, թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյանը, հունահայոց ազգային վարչության ատենապետ Ստեփան Փափազյանն ու ՀՅԴ «Հայ դատի» հանձնախմբի…