«Հայ Դատ Յունաստան» պիտակով նիւթեր

Միաս­նա­կան ու­ժե­րով կրնանք յա­ռաջ տա­նիլ մեր պայ­քա­րը

Հարցազրոյց-Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ ընկ. Յակոբ Յովակիմեանի հետ «­Հան­րա­յին կար­ծի­քը զգաս­տու­թեան հրա­ւի­րե­լու,ար­տա­քին գետ­նի վրայ լու­սա­բա­նե­լու եւ ներ­քին գետ­նին վրայ միա­ւո­րո­ւե­լու ճի­գը՝ մեր բո­լոր կա­ռոյց­նե­րու ներգ­րա­ւո­ւա­ծու­թեամբ է որ կը շեշ­տո­ւի» – Ինչ­պէ՞ս կը գոր­ծէ Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 100ա­մեա­կի Կեդ­րո­նա­կան յանձ­նա­խում­բը։ – Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 100ա­մեա­կի Կեդ­րո­նա­կան Յանձ­նա­խում­բը միա­ցեալ կազմ ու­նի, Յու­նաս­տա­նի մօտ ՀՀ Դես­պա­նու­թեան, Հայ Յե­ղա­փո­խա­կան…

Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում

Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ հայերի եւ Հայոց ցեղասպանության եւ նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնավորապես ՀՅԴ…

Մամլո հաղորդագրութիւն

Աթէնքի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբերու խորհրդաժողովը Մէկ ազգ, մէկ պայքար գաղափարական առաջադրանքով գործելու եւ Եւրոպայի տարածքին Հայ Դատի պահանջատիրութեան աշխատանքները համակարգելու նպատակով, Աթէնքի մէջ 29-30 Նոյեմբերին կազմակերպուեցաւ երկօրեայ խորհրդաժողով՝ ՀՅԴ Բիւրոյի եւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախաձեռնութեամբ եւ Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ։ Ներկայ եղան Եւրոպայի տարածքին գործող Հայ Դատի յանձնախումբերու (Յունաստան,…

Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց: Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի…

Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի Յունաստանի Միացեալ Մարմնոյ Յայտարարութիւն

Ապրիլ 24, 2015ը կը նշանաւորէ հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան 100րդ տարելիցը: 100 տարի՝ այն թուականէն, երբ Օսմանեան թուրք պետութեան որոշումով, ծրագրումով ու գործադրութեամբ սկսաւ ցեղասպանութիւնը հայ ժողովուրդին դէմ։ 100 տարիներ յետոյ՝ 1915-ին սկսած եւ հայ ժողովուրդը բնաջնջելու ձգտող Թուրքիոյ ցեղասպանական ծրագիրը հայութեան դէմ կը շարունակուի զանազան ձեւերով ու միջոցներով, երբ տակաւին անպատիժ…

Քեսապի հարցով՝ Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը կը շարունակէ իր հանդիպումները

Քեսապի վրայ յարձակումէն ետք, «Ազատ Օր»ի միջոցաւ հանրութիւնը տեղեակ պահուեցաւ յունահայութեան եւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբին ու Երիտասարդական Միութեան կողմէ նախաձեռնուած քայլերուն շուրջ: Յունաստանի խորհրդարանի հայ-յոյն բարեկամութեան խմբակցութեան նախագահին հետ Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը շարունակելով իր հանդիպումները, Երեքշաբթի 8 Ապրիլին, հանդիպում ունեցաւ հելլէն խորհրդարանի հայ-յոյն խորհրդարանական խմբակցութեան նախագահ, խորհրդարանի նախկին նախագահ Ափոսթոլոս Գաքլամանիսի հետ, Քեսապէն…

Աթէնքի մէջ քաղաքական ձեռնարկ նուիրուած Արցախեան Շարժման 25ամեակին

Արցախեան շարժման 25ամեայ աւանդին, պատմական փաստերուն, ընդհանուր արժեւորման եւ ապագայի հեռանկարներու քննարկման նուիրուած էր երէկ Չորեքշաբթի 6 Մարտ 2013ին, երեկոյեան ժամը 7ին, Աթէնքի Փանտիօ համալսարանի «Սաքիս Գարաեորղաս» սրահէն ներս տեղի ունեցած քաղաքական ձեռնարկը, կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի եւ Փանտիօ քաղաքական գիտութեանց համալսարանի։ Ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր Արցախէն յատկապէս հրաւիրուած ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ…

ԼՂՀ ԱԺ նախագահը Հունաստանում ներկայացրել է ղարաբաղայան հիմնախնդրի հարցում Արցախի դիրքորոշումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն մեկնարկել է մարտի 4-ից, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից, նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով: Այցի ծրագրի…

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի Յանձնախումբը մասնակցութիւն բերաւ ասորիներու ցեղասպանութեան 90-ամեակին նուիրուած ձեռնարկին

Ասորիներու ցեղասպանութեան 90ամեակին նուիրուած ձեռնարկ մը տեղի ունեցաւ Կիրակի 9 Դեկտեմբերին, Աթէնքի արուարձաններէն Էղալէոյի «Եանիս Ռիցոս» մշակութային կեդրոնէն ներս: Ձեռնարկը կազմակերպուած էր Ասորիներու համահելլէնական միութեան կողմէ եւ օրուայ բանախօսն էր Նիքոս Լիղերոս: Ներկայ գտնուեցան ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներ, իսկ ընկ. Յակոբ Աւագեան ուղղեց ողջոյնի խօսքը: Յոյն ծանօթ անձնաւորութիւն, փրոֆէսէօր Նիքոս Լիղերոս խօսեցաւ Ասորիներու ցեղասպանութեան…