Լուրեր

Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ: Նրա խոսքով` այն բոլոր 30 ոլորտներում, որտեղ էկոնոմիկայի նախարարությունը ունի լիազորություններ, համադրելու է այդ լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները` մոտ 2 միլիարդ դրամ: «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք…

Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ՝ հուլիսի 10-ին տեղացած կարկտահարության պատճառած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից։ Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եղել են Կարբի, Օհանավան, Օշական, Ուշի համայնքներում, որտեղ…

Դաշնակցությունը ոչ մի զիջում չի կարող ընդունել

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված երկու օր առաջ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների տեղադրումը սահմանին ավելորդ է, և որ Ադրբեջանը ԼՂ կարգավորմանն է գնալու փուլային տարբերակով, ասաց, որ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց Ալիևի ցանկությունն է, այլ ոչ թե այն, ինչ…

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել կառավարության հավանությանն արժանացած դրամաշնորհային ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողով զեկուցման էր եկել հայկական առաջին բջջային հեռախոսով։ Այն ամբիոնից ցուցադրելով՝ նա ասաց. «Կարծում եմ, որ մեզնից պետք է նաև սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»: Նա ներկայացրեց «Ավելացրած արժեքի հարկի» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Այս օրինագծի ստեղծման անհրաժեշտությունը…

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան

Եթե տրվենք ֆինանսական կառույցների ճնշմանը, վաղն այդ ճնշումներն ավելի խիստ կդառնան. Աղվան Վարդանյան ՀՅԴ-ն այսօր ձեռնպահ քվեարկեց Հարկային նոր օրենսգրքին՝ ասելով, որ իրենք առաջարկությունների փաթեթ են պատրաստում: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առայժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, փորձագետներ են աշխատում, և առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կունենան ամբողջական փաթեթը: Դիտարկմանը՝…

Արագածոտնի մարզպետի ասուլիսը` պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ

Լրացավ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի պաշտոնավարման 100-րդ օրը, որի կապակցությամբ հրավիրվեց մամուլի ասուլիս: Զանգվածային լրատվամիջոցներից բացի, ասուլիսին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզպետը ընդհանրացրեց իր պաշտոնավարման առաջին 3 ամսում իրականացված աշխատանքները, նշելով, որ ինչպես մարզը, այնպես էլ մարզի ղեկավարի աշխատանքը իրեն քաջածանոթ են, եւ այդ առումով…

Արծվիկ Մինասյանը կմասնակցի «Հայաստան.ՏՏ ֆորում»-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին մեկնել է ԱՄՆ: Նախարարությունից հայտնում են, որ հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի, Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ), Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք «Հայաստան. ՏՏ ֆորում»-ին: Նախարարը հանդիպում կունենա Սինոփսիսի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի Սինոփսիսի կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ: Հունիսի 11-ին…

Աշխատատեղերի կրճատման խնդիր չունենք

Այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դրական գնահատեց համայնքների խոշորացման ծրագրերը: «Եթե դուք տեղերում լինեք և շփում ունենաք բնակիչների հետ, կզգաք, որ նրանք շատ մեծ արագությամբ էին ուզում ամեն ինչ տեսնել: Խոշորացման առաջին երեք ծրագրերից անցել է երեք ամիս, որից ամիս ու կեսը կազմավորվել են այդ համայնքները, ավագանին ձևավորվել է և անցել գործի»,-…

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել ԱՄՆ Խաղաղության կուրպուսի (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ: Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ Խաղաղության կորպուսի երդում ստացած նոր կամավորներին: «Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի,…