Լուրեր

ՀՅԴ-ն ձեռնպահ կմնա

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է մնում կառավարության կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում անդամ առաջադրելուց: «Մենք ձեռնպահ ենք մնում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում թեկնածու առաջադրելուց, քանի որ երկար տարիներ է` մենք ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, այդ թվում` ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու ծրագիր, որը…

Պատգամավորները հանդիպեցին նաիրիտցիների հետ

2015 Այսօր նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի մոտ: Նրանց մոտեցան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի: Նրա խոսքով` գործարանի ակտիվների պաշտպանության վերաբերյալ օրենք…

ՀՅԴ-ն առաջարկում է

Դեկտեմբերի 9-ը հռչակել ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ ցեղասպանության դեմ պայքարի օր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության ճանաչման միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության…

Տարածք զիջելու մասին որևէ խոսք չի կարող լինել

Աղվան Վարդանյանը՝ եվրոպացիներին Այսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստում, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ասելով, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների, նիստը նախագահող Սաջադ Քարիմը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին: «Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների: Պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց,…

ՀՅ Դաշնակցությունը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։ Հանձնակատարը ողջունելով հյուրերին, ցանկություն հայտնեց լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարևանության ձևաչափում նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։ Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ…

Անհրաժեշտ է օգտվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից

Այսօր Եվրանեսթի ԽՎ չարրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ, նախ ողջունելով, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը: «Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի, որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել…

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան ընդհանուր քարտուղարն այցելեց Հայաստան

2015 թ. մարտի 14-16-ին, Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր քարտուղար՝ Էուին Ինչիրը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի Եւրոպայի Արտաքին-յարաբերական յանձնախմբի անդամ Կարապետ Շադոյեանի ընկերակցութեամբ այցելեց Հայաստան։ Այցի նպատակն էր ծանօթանալ 2015 թ. մայիսի 7-10-ին, Հայաստանում տեղի ունենալիք նշեալ միութեան Խորհրդի ժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Երկօրեայ այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ Սարգիս…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՊՀ դասախոսների հետ

Երեկ՝ մարտի 4-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդեպել են Երեւանի պետական համալսարանի դասախոսների հետ: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգը, Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները, ինչպես նաև երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։ Քննարկվել են նաեւ կրթության ոլորտին…

ՀՅԴ-ն նախաձեռնել է հանրային քննարկումներ

ՀՅ Դաշնակցության Գերագույն Մարմինը, իր մոտեցումները, ծրագրերը, երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները ներկայացնելու, բացատրելու, ճշտելու նպատակով՝ նախաձեռնել է հանրային քննարկումներ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Դաշնակցությունը ցանկանում է քննարկումների միջոցով լսել մեր քաղաքացիների կարծիքները, նրանց մասնակից դարձնել առկա հիմնահարցերի լուծմանը: Երեկ՝ փետրվարի 17-ի երեկոյան, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայցուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր: ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջւին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը…