Լուրեր

Պատգամավորները ՍԴ-ում միջնորդություն կներկայացնեն`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կասեցնելու մասին

Այսօր, դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առավելապես խոսեց «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի վաճառքից, ասաց, որ այդ գործարքում բազմաթիվ լուրջ հարցեր դեռ անպատասխան են, եւ, որ կառավարությունը դեռ պիտի տա այն հարցերի պատասխանները, թե որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ պատգամավորներն ու հասարակությունը տեղյակ չէին այդ պարտքից,…

Արծվիկ Մինասյանը բարձրացրեց բժիշկների եւ ուսուցիչների վարձատրության հարցը

ԱԺ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի լրացուցիչ փաթեթը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը չի ընդունել առաջարկությունների հիմնական մասը: ՀՅԴ խմբակցությունը կողմ է վարձատրության միասնական համակարգին, քանի որ երկար տարիներ է պայքարել այդ օրենքի նախագծի համար: Խոսքը 36 հազար պետական պաշտոնյաների մասին է, սակայն, պատգամավորի խոսքով, կարևոր…

Ի՞նչ իրավական հիմքերով վաճառվեց ՀՀ պետական սեփականությունը

ԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախքան հարց հնչեցնելը խորհուրդ տվեց կառավարության անդամներին ըստ էության պատասխանել բոլոր հարցերին, այլ ոչ թե զբաղվել ստեղծագործելով: Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է օրենք` քաղաքացիական օրենսգրքի մասնավորեցման մասին օրենքի տեսքով, եւ հետաքրքրվեց, թե «Հայռուսգազարդ» ընկերության քսան տոկոս բաժնեմասը, ինչպես նաև Որոտան-Կասկադ ՀԷԿ-երի համակարգը ի՞նչ իրավական…

Վահան Հովհաննիսյանն առաջարկեց Գալուստ Սահակյանին իջնել փողոց եւ բացատրություն տալ

Արդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ՀՀԿ-ից մեկ երկու հոգու գործուղել Չիլի եւ տեսնել, որ նման համակարգ այնտեղ չկա, ինչպես պնդում է ՀՀԿ-ն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր…

20 րոպե ընդմիջում էին վերցրել, որ ՀՀԿ-ն խելքը գլուխը հավաքի

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց մինչև կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ որոշեցին ընդմիջում վերցնել, ասաց. «Միգուցե քսան րոպեի ընթացքում խելքը գլուխները կհավաքեն»: Նա նշեց, որ վստահ են` ՀՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխի, սակայն քսան րոպեն չէր խանգարի յուրաքանչյուրին` ևս…

Գնալ նման քայլերի ուղղակի հակացուցված է

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մոդելների մասին` չբացառեց դրանցից ոչ մեկը, այդ թվում` եւ կուտակայինը, սակայն պետք է հաշվի առնել երկրի վիճակը, երբ խնդիրները չեն լուծվում: Ուստի նման պայմաններում, ըստ պատգամավորի, գնալ նման քայլերի ուղղակի հակացուցված է: Խոսելով սերունդների համերաշխության մասին` նաը կարծիք…

Հանդիպում Աղվան Վարդանյանի հետ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները երկրում առկա գործընթացների վերաբերյալ: Այս անգամ հանդիպումը ՀՀ…

Իրենք էլ են մեր ասածներն ընդունում, բայց…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ քվերակած կառավարության 90 և ԱԺ պատգամավորների 80 %-ն ամբողջությամբ չի ծանոթացել փաթեթին: Պատգամավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախագծի դեմ պայքարող քաղաքացիների պահանջներն անհիմն ու անհեթեթ համարող Ալեքսանդր Ղազարյանի հայտարարություններին, ասաց. «Իրենք, չկարդալով օրենքի պահանջները, հեռուստատեսությամբ լսելով պաշտոնատար անձանց կոմից ներկայացված մի շարք…

ՀՅԴ-ն կասկածներ ունի, որ արտահերթ նիստը իշխանությունները կտապալեն

Այսօր, նոյեմբերի 15-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով բյուջեի մասին, 5 բալանոց սանդղակով 2014թ. բյուջեն գնահատել է անբավարար, որովհետև այն չի բավարարում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: «Մենք ուշի ուշով հետևում ենք ու խոշորացույցով ընկած որևէ դրական բան ենք ման գալիս բյուջեի փաստաթղթում և գտել ենք ընդամենը երկու դրական կետ»,-…

ՀՅԴ-ն իրեն նման բան թույլ տալ չի կարող

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացրած «ԼՂ ճանաչման մասին» օրենքի նախագծի մասին հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ՀՅԴ-ի մոտեցումը չի փոխվել: Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի կարող չմասնակցել քվեարկությանը և մասնակցելով` կողմ է քվեարկելու այդ օրինագծին, որովհետև հակառակ դեպքում դա կարող է դիտվել, թե իրենք մենք դեմ ենք ԼՂ…