Լուրեր

Շուշիի առանձնակի գումարտակի տղաները 21 տարի անց էլ պատրաստ են համալրել հայոց բանակի շարքերը

Շուշիի առանձնակի գումարտակի տղաները Եռաբլուրում էին. եկել էին ոգեկոչելու իրենց մարտական ընկերների հիշատակը: Նրանց շարքերը, սակայն, գնալով, նոսրանում են: Տղաներից շատերն այսօր չկան: Գետաշեն, Շահումյան, Արցախի առանձին բնակավայրեր։ Նման մարտական ուղիով անցան Հայաստանի տարբեր շրջաններում ձեւավորված մարտական խմբերը, որոնք հետո արդեն միասնաբար պետք է մաքառեին Շուշիի մատույցներում, դառնային վաշտ, ուր Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի կազմավորումից…

ՍԴ դիմելը ՀՅԴ-ն նպատակահարմար չի համարում

ՀԱԿ-ը որոշել է դիմել Սահմանադրական դատարան. համարում են, որ ՀՀԿ-ն խախտել է Սահմանադրության 70-րդ հոդվածը, արհեստականորեն քվորում չապահովելով` տապալել է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել է, որ այս փուլում ճիշտ են համարում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դիմելը եւ հենց այդպես…

ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը լավ հիմք է հետագա համագործակցության համար

Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր, նոյեմբերի 22-ին, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՅԴ եւ «Ժառանգութուն» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Համբարձումյանը, «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը տեղեկացրել է, որ հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, քննարկվել են ՀՅԴ առաջարկի…

ՀՅԴ-ն հանդիպել է «Ազատ դեմոկրատներ»-ի հետ

Այսօր, նոյեմբերի 21-ին, ԱԴ կուսակցության գրասենյակում կայացել է ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ՀՅԴ առաջարկի 7 կետից բաղկացած պլատֆորմը: Միջկուսակցական հանդիպմանը ՀՅԴ-ից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, «Ազատ դեմոկրատների»-ից` Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Անուշ Սեդրակյանը: Արսեն Համբարձումյանը տեղեկացրելէ, որ հանդիպումն…

Սա պարզապես պետական համակարգի նկատմամբ արհամարհանք է

Այսօր՝ ժամը 12:00-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» նախաձեռնությամբ գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդամենը երկու րոպե է տևել: Ինչպես սպասվում էր, ՀՀԿ-ն արտահերթ նիստին չներկայացավ, եւ քվորում արհեստականորեն չապահովվեց: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և…

ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը մեծ մասամբ համաձայնության են եկել

Այսօր, նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովի շենքում, կայացել է ՀԱԿ-ՀՅԴ ներկայացուցիչների հանդիպումը, որը տեւել է մոտ երկու ժամ: Քննարկմանը մասնակցել են ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ բավականին խորքային քննարկում է տեղի ունեցել: Ներկայացրել են ՀՅԴ առաջարկի 7 կետերը: Արմեն Ռուստամյանը նշել է,…

ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

Այսօր, նոյեմբերի 17-ին, «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Հանդիպման թեման եղել է ՀՅԴ 7 կետանոց առաջարկությունները: Խոսելով ծրագրված հանդիպումների մասին` Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ կարեւորում են…

Ավարտել է Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի Հայ Դատի պաշտպանության շաբաթը

Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 15-ին ավարտել է Հայ Դատի Պաշտպանության նվիրված շաբաթը՝ Ամենամյա ընդունելության ընթացքում հավաքելով ընդհանուր առմամբ 75 հազար դոլար գումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբից, շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, իսկ ամենամյա ընդունելության ընթացքում պատվել են թուրք պրոֆեսոր, Հայոց Ցեղասպանության մասին աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամին:…

Արցախի և Ուրուգվայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովում

Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ արցախցի խորհրդարանականների հանդիպումը ճանաչողական այցով Արցախ ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ կառավարության անդամներ, գերագույն դատարանի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, պետական և հանրային կառավարման այլ կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ, լրագրողներ։ Բացելով…

Մերժվեց ՀՅԴ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Առաջինը քվեարկության դրվեց երեկ ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված և արտահերթ ընթացակարգով քննարկված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 45 000 դրամ: Դաշնակցության օրենսդրական նախաձեռնությունը մերժվեց ձայների 58 «դեմ», 37 «կողմ» հարաբերակցությամբ: