Ամսական արխիւներ. December 2012

«Արմինիըն Ռիվիու»ի Թիւը Նուիրուած Է «Հատուցումներու Շարժում»ին

ՈՒՈԹԸՐԹԱՈՒՆ.- Հայագիտական ուսմանց նուիրուած «Արմինիըն Ռիվիու» պարբերաթերթին խմբագրութիւնը կը տեղեկացնէ, թէ արդէն իսկ լոյս տեսած է թերթին նորագոյն թիւը, որ ամբողջութեամբ նուիրուած է «Հատուցումներու համաշխարհային նոր շարժում»ին: Այս թիւի յօդուածներուն մէջ կը քննուին Հայկական Ցեղասպանութեան վնասուց հատուցումներ ապահովելու կարեւորութիւնը՝ հարցը քննելով միջազգային օրէնքի, Ցեղասպանութեան ճանաչման համար տարուող պայքարին ընդմէջէն: Հոն Հայկական Ցեղասպանութեան հարցով հատուցումներ ապահովելու…

Կենցաղային Ճգնաժամը Սուրիոյ Մէջ

Ամիսներէ ի վեր տիրող իրավիճակին պատճառով Սուրիան կը տառապի տնտեսական տագնապէ: Տնտեսագիտական տուեալները ցոյց կու տան, որ երկիրը մեծ արժեզրկումի դիմաց կը գտնուի` նկատի ունենալով ներմուծման եւ արտածման դժուարութիւնները, ինչպէս նաեւ` տնտեսական տարբեր ոլորտներու թուլացումը: Միջազգային ֆինանսաւորման ուսումնասիրութեան կեդրոնը հաստատեց, որ Սուրիոյ տնտեսութիւնը վնասուած է եւ 20 տոկոսով կրճատում կը կրէ 2012-ին: Սուրիական կառավարութիւնը յայտնած…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջադրումը. Հայերի դիրքերը կամրապնդվեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի արտաքին քաղաքականության ղեկավար է նշանակել Մասաչուսեթսից սենատոր Ջոն Քերիին: Նա հայտնի է հայամետ երկարամյա գործունեությամբ: Ջոն Քերիին մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ պետքարտուղար դառնալուց հետո Կոնգրեսում Քերիի նախկին պաշտոնը կզբաղեցնի հայամետ իր դիրքորոշմամբ հայտնի մեկ այլ կոնգրեդական Ռոբերտ Մենենդեսը: ՀՅԴ Ամերիկայի…

Եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել ընտրություններին, թեկնածու կառաջադրի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Պարոն Ռուստամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դաշնակցություն կուսակցությունը նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարց է քննարկում և դա հայտարարելու է Գերագույն ժողովում: – Գերագույն ժողովը կորոշի այս իրավիճակում ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու հարցը: Եվ եթե մասնակցենք, պարզ է, որ պետք է որոշվի թեկնածու առաջադրել: – Այսինքն` եթե որոշվի,…

Գարեգին Նժդեհ (1886-1955). Հայու Կամքին եւ Գաղափարի Ուժին դաշնակցական մարմնաւորումը

Դեկտեմբեր 21ի այս օրը, 57 տարի առաջ, Խորհրդային Միութեան ծայր աստիճան «վտանգաւոր» նկատուած «բանտարկեալ»ներու Վլատիմիր բանտին մէջ, իր վերջին շունչը փչեց Հայկական Ազատամարտի անկրկնելի հերոսներէն Գարեգին Նժդեհ։ Հայ ժողովուրդը միայն յաւուր պատշաճի յարգանքի տուրք ընծայելու մղումով չէ, որ կþոգեկոչէ Նժդեհի մահուան տարելիցը։ Ոչ ալ տարուան միայն այս օրը կը ստեղծէ պատեհութիւնը, որպէսզի ամենայն հաւատքով ու…

Նախագահը պետք է պատրաստ լինի իշխանությունը կորցնելուն

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի` «Դեպի ապահով Հայաստան» խորագրով նախընտրական ծրագրում որևէ նորություն տեղ չի գտել: «Միշտ էլ նախընտրական փուլում նախագահները հրապարակում են այդ իղձերը` մենաշնորհների դեմ պայքարել, արդարություն հաստատել, ապահովություն, ստաբիլ վիճակ և այլն, և այլն, հետո, սակայն, ոչինչ չի ստացվում»,- Lragir.am-ին ասաց Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միգուցե նման…

Սիրիահայերին գումարային օգնության հատկացումը ողջունելի է

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, այս անգամ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը սիրիահայերին կօգնի գումարով: Այս կապակցությամբ զրուցեցինք Հալեպի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռայիսյանի հետ: Վերջինս ասաց, որ այս որոշումը միանշանակ ի նպաստ սիրիահայերի է, և այսպիսով շատ ավելի անհրաժեշտ և առաջնահերթ խնդիրներ կարող են լուծվել. «Ես տեղյակ եմ այդ նախաձեռնության մասին, շատ…

Եւրոպահայերու երրորդ համագումարը տեղի պիտի ունենայ Պրիւքսելի մէջ, մարտ 4 – 5, 2013-ին

ՊՐԻՒՔՍԵԼ.- Եւրոպահայերու երրորդ համագումարը տեղի պիտի ունենայ Պրիւքսելի մէջ, որուն երկրորդ մասը՝ Եւրոպական խորհրդարանէն ներս, մարտ 4 – 5, 2013-ին։ Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններուն կողքին, Հայաստանէն, Եւրոպայէն, Միացեալ նահանգներէն եւ այլ շրջաններէ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ քաղաքագէտներ պիտի համատեղէ Պրիւքսելի մէջ։ Առաջին նիստը, երկուշաբթի մարտ 4-ին, պիտի…

ՀՀ–ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է հակակոռուպցիոն մարմին

«2001թ-ից սկսած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը համարում է անբավարար և գտնում, որ դրա հիմնական պատճառը համակարգային փոփոխությունների կամք դրսևորելու բացակայությունն է: Եվ որպես այդ կամքի արտահայտում առաջարկում ենք կոնկրետ գործողություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ այդմ, առաջին գործողությունը հակակոռուպցիոն առանձին օրենքի ընդունումն է, որն աշխարհի շատ…

Ֆրանսահայերն անհանգստացած են Վալերի Բուայեյի նախաձեռնությամբ

Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորՎալերի Բուայեն երկրի Ազգային ժողովում հանդես է եկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մեկ այլ առաջարկով, ինչը անհանգստացրել է Ֆրանսիայի հայ համայնքին: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը կարող է ընդմիշտ տապալվել, եթե այն չներկայացվի խորհրդարան Ֆրանսիայի կառավարության կողմից, ինչպես և հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Իսկ մինչ Ֆրանսիայի կառավարության կողմից օրինագծի ներկայացումը…