Ամսական արխիւներ. January 2013

Հարիւր քսաներկու տարուայ պատկառելի պատմութիւն եւ հարցումներ որոնց պատասխանը չունեմ

Նայում եմ յետ, աւելի քան յիսուն տարիների իմ կուսակցական կեանքին, ու մտաբերում այն ելոյթներն ու յօդուածները, որ տարիների ընթացքում նուիրել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Օրուայ տօնակատարութիւններին: Ոգեւորուել եմ ու ոգեւորել: Վերլուծել եմ անցեալն ու ներկայի մարտահրաւէրները եւ իւրաքանչիւր անհատ դաշնակցականի հաշուետուութեան եւ յաւելեալ յանձնառութեան հրաւիրել: Եւ հիմա, գրիչս առած -ո՛չ մատներս համակարգչի ստեղնաշարի վրայ- փորձում…

«Ասպարէզ»ի խմբագրական. Ամփոփելով Մեր Գործունէութեան Տարին

Սուրիոյ ներքին տագնապի վատթարացման պատճառով նոր զոհեր ունեցանք՝ նիւթական հսկայական վնասներ, ընտանիքներու տեղահանում, գաղթ: Սուրիահայութեան մինակ չթողուցինք եւ ամբողջ ազգին հետ, Արեւմտեան Միացեալ Նահանգներու մէջ մենք ալ միացանք տագնապահար համայնքին ձեռք երկարելու, մխիթարելու, անոր կարիքները թեթեւցնելու աշխատանքներուն: Հայաստանի մէջ Մայիսեան խորհրդարանական ընտրութիւններուն ընթացքին անգամ մը եւս ապրեցանք արդար եւ ժողովրդավար երկիր մը կերտելու յուսախափութիւնը, եւ…

Կազմակերպական Մարտահրաւէրներ

Կազմակերպութիւնը կը հանդիսանայ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աշխատանքներուն բազկերակը: Երբ բաբախուն եւ աշխոյժ է Դաշնակցութեան կազմակերպութիւնը, բեղուն եւ արդիւնաւէտ է Դաշնակցական գործը: Երբ թոյլ ու տարտամ է մեր կազմակերութիւնը, տկար ու ճապաղ հանգամանք կը զգենու մեր աշխատանքը: Ուստի, Դաշնակցութեան Օրուան առիթով կարելի չէ ամբողջական արժեւորումը կատարել անցնող տարուան գործունէութեան՝ առանց մեր կազմակերպութեան եւ զայն դիմակալող մարտահրաւէրներու…

Շաւարշ Միսաքեան (1884-1957). Հայկական հրապարակագրութեան անմահ վարպետը

26 Յունուարին, 54 տարի առաջ, հայ ժողովուրդը կորսնցուց իր արժանաւոր զաւակը՝ հայկական հրապարակագրութեան անմահ տիտաններէն եւ դաշնակցական մտքի ու առաջնորդող խօսքի անկրկնելի դրօշակիրներէն Շաւարշ Միսաքեանը։ Հայ մամուլի ոսկեմատեանին մէջ բարձրադիր գագաթ մը նուաճեց աւազանի անունով Եղիազար, բայց Շաւարշ անունով եւ միատառ «Շ.» ստորագրութեամբ հայաշխարհով մէկ հռչակուած Միսաքեաններու այս անզուգական ծնունդը։ Գրական¬գեղարուեստական կատարելագոյն մշակումի հասած իր…

Ֆրանսահայ համայնքը սպասում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի մշակմանը

Ֆրանսահայ համայնքը սպասում է Ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագծի մշակմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Փարիզի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն՝ անդրադառնալով նոր օրինագծի շուրջ ծավալվող գործընթացներին: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծից որևէ նորություն չկա, ավելին՝ Վալերի Բուայեի նախաձեռնությունն էլ սառած է:Ըստ նրա՝ ֆրանսահայ համայնքը դեռևս սպասում է,…

Աղջիկը լաց է լինում` փուչիկը թռել է…

Ովքեր հիշում են Օկուջավայի վաղեմի երգը, որի սկիզբն ընտրել եմ որպես վերնագիր, հավանաբար իրենց մեջ բավականաչափ համարձակություն և հեգնանք կգտնեն, որպեսզի այդ աղջկա հոգեվիճակը համեմատեն այն հուսահատության հետ, որը տիրում է մեր մայրաքաղաքի քաղաքական որոշ շրջանակներում: Հուսահատվածների խումբը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի: Առաջարկում եմ դրանք ավելի մանրամասնորեն դիտարկել: Առաջին խումբ: Այստեղ պետք է…

Սա ավելի շատ մաշկահանման քաղաքականություն է

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հարցազրույցը Lragir.am-ին -Պարոն Մինասյան, նախորդ տարեվերջին կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած Հարկային նոր փաթեթը բուռն քննարկումների առիթ է այս օրերին: Մի քանի օրինակով կներկայացնե՞ք այն խնդիրները, որոնք առաջ են գալիս այս փաթեթի ընդունմամբ: -Նախ, կարծես արդեն սովորույթ է դարձել, երբ կառավարությունը տարվա վերջում անակնկալի է բերում ոչ…

«Հորիզոն»ի խմբագրական. 20 տարի առաջ՝ Արցախը համալրուեցաւ Ազատագրուած տարածքներով

1993-ի Մարտէն մինչեւ Օգոստոս երկարող ժամանակահատուածին, ատրպէյճանական ստուար ուժերու դէմ հակայարձակման դիմելով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) պաշտպանութեան բանակը, նահանջի մատնելով թշնամին՝ ազատագրեց պատմական Հայաստանի հողատարածքներէն՝ Կովսականը (Զանգելան), Սանասարը (Ղուպաթլի), Վարանդան (Ֆիզուլի) Մեխակաւանը (ճէպրայիլ) եւ Քարվաճառը (Քելբաջար): Նոյն թուականի Նոյեմբեր 1-ի դրութեամբ, հայկական ուժերը կը վերահսկէին Հորատիզ կայարանէն մինչեւ Հայաստանի սահման երկարող մերձարաքսեան տարածքը: Ռազմական գործողութիւններու…

Այն, ինչ այսօր ենք տեսնում, հիմքեր չի տալիս մեզ որևէ մեկին աջակցելու

Ասում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը – ՀՅԴ-ն դեկտեմբերի 26-ին հստակ հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում առաջիկա նախագահական ընտրություններին, իշխանության թեկնածուին չի սատարում, սակայն մինչ օրս հստակ հայտարարություն չի հնչել` որևէ այլ թեկնածուի աջակցելո՞ւ եք, թե՞ոչ: – Երբ ժողովը կայացավ, վերջնական պարզ չէր, թե թեկնածուների ինչ շրջանակ կունենանք: Այս հանգամանքը նկատի ունենալով` լիազորություն տրվեց…

ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը Իսրայելի նորընտիր խորհրդարանի հետ Ցեղասպանության ճանաչման լուրջ հույսեր է կապում

ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբն Իսրայելի նորընտիր խորհրդարանից դրական ակնկալիքներ ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը նշեց, որ թեեւ դեռ վաղ է կոնկրետ սպասելիքներից խոսել, այդուհանդերձ, կարեւոր ու դրական քայլ էր, որ «Մերեց» կուսակցությունը` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը ներկայացնողը, կրկնապատկեց իր ուժը Քնեսեթում: Սեւանի խոսքով` մյուս կուսակցությունների դեպքում էլ կարեւոր է, որ մի…