Ամսական արխիւներ. February 2013

Օբաման չի արձագանքի ադրբեջանական հանրագրերին. Սպիտակ տունն էլ ազերիներին ասել է՝ ԼՂ հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ

ԱՄՆ Սպիտակ տունն ադրբեջանցիներին հերթական անգամ ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ արձագանքելով Սպիտակ տան կայքում զետեղված ադրբեջանական հանրագրերին: Հիշեցնենք, որ վերջին մոտ մեկ ամսվա ընթացքում Սպիտակ տան կայքում (We the People- «Մենք` ժողովուրդը» բաժնում)…

Իրանահայերը բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև

Այսօր, թեհրանահայության մասնակցությամբ, հավաք է տեղի ունեցել Թեհրանի կենտրոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ Սիրիայում խաղաղության ու հաշտության հաստատման կոչով եւ այլ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կողմից Սիրիայի ներքին հարցերին միջամտելու դեմ: Ցույցի ընթացքում ընթերցվեց մասնակիցների հայտարարությունը, որտեղ մատնանշվում էր Սիրիայում խաղաղ բնակչության, այդ թվում նաև էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների եւ հատկապես հայերի կրած կորուստները, դատապարտում էր…

«Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. ԼՂ ժողովրդի ապագայի հեռանկարները» խորագրով կոնֆերանս Ֆրանսիայի ԱԺ-ում

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացել է կոնֆերանս, որին ներկա են եղել մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակին միջոցառումը…

27 Փետրուար 1988, Սումկայիթ. Հայասպանական թրքատիպ եղեռնագործութեան ատրպէյճանական մոլեգնումը

«Փետրուարի 27. ժամը 5ին թուրքերի ամբոխը ներխուժեց հարեւան հինգ յարկանի շէնքը… Ես իմ աչքերով տեսել եմ միայն Սաշայի եւ նրա տիկնոջ՝ Աւագեան Լոլայի ու քրոջ սպանութիւնը: Աղմուկ-աղաղակ էր, սուլոց: 100¬150 հոգի էին: Մտան շքամուտք: Սաշային սպաննեցին շքամուտքի մօտ, խփում էին փայտերով, ոտքով, երկաթէ ձողերով, դանակահարում: Սաշայի քոյրը պատշգամբից գոռում էր, օգնութիւն կանչում: Ամբոխը, Սաշային մորթելուց…

Պահանջատէր՝ թուրքական դեսպանատան առջեւ…

Վաղը, չորեքշաբթի, փետրւարի 27-ի առաւօտեան թեհրանահայ համայնքի պահանջատէր ժողովրդի զաւակները համախմբւելու են թուրքական դեսպանատան առջեւ (Ֆերդոսի պողոտայ)՝ բողոքելու նոյն երկրի տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապում ցուցաբերած դաւադիր քաղաքականութեան եւ դրանից բխող՝ ոչ-հայանպաստ հետեւանքների դէմ: Թէպէտ Թուրքիան սկզբից ձեւացրել է, թէ սիրիական տագնապում հետամուտ է եղել այսպէս ասած՝ «արաբական գարնան» հոլովոյթում հակառեժիմ գործընթացների, բայց եւ այնպէս՝…

Լիտվայի Սեյմի ընդունած հռչակագիրը եւս մեկ քայլ է դեպի ԼՂՀ միջազգային ճանաչում

Լիտվայի Սեյմի մի խումբ պատգամավորներ այսօր հռչակագիր են ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամական խումբ ստեղծելու մասին: Այդ փաստաթղթի հռչակման միջոցառմանը մասնակցելու համար ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ միասին հրավիրված է եղել նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը, ով նույնպես այս հռչակագրի ընդունման ուղղությամբ ջանք ու եռանդ է թափել: Ներկայացնում ենք…

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանդիպեց Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի հետ

Այսօր՝ 2013 թվականի փետրվարի 26-ին, ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի անդամների հետ և նրանց փոխանցեց Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: Առիթն էր հանդիսացել Սումգայիթյան ջարդերի 25-ամյակը: Հանդիպմանը ներկայացան հանձնաժողովի նախագահ՝ Անժելին Էյսինքը և անդամներ՝ Հարի Ֆան Բոմելը, Ջոել Ֆորդևինդը,Շուրդ Շուրդսման, Դեսիրեյ Բոնիսը և…

Լիտվայի Սեյմում մեկնարկել է ժողովրդավարական գործընթացների 25-ամյակի առիթով քննարկում

Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի շենքում այսօր մեկնարկել է խիստ հետաքրքրական մի քննարկում։ Սեյմի Սահմանադրական հանձնաժողովում, Հայ-լիտվական բարեկամության խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ, խորհրդաժողովը կրում է “Լիտվայում եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների 25-ամյակը. Հայացք դեպի ոչ հեռավոր անցյալ” խորագիրը։ Համաժողովին մասնակցում են նաեւ Հայսատանի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, մեր երկրի…

Դաշնակցությունը պատրաստ է բոլոր շահագրգիռ ուժերի հետ համատեղ լուծումներ գտնել ի շահ երկրի և ժողովրդի

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ընտրությունները, ինչպես և սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսևորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլև իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյաների հրաժարականների շքերթը: Աբսուրդ է, թե ինչո՞ւ ընտրված համայնքապետը պիտի համապետական…

Կանադայում նշվել է Արցախյան շարժման 25-ամյակը

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցության Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը: Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցել են…