Ամսական արխիւներ. March 2013

Հիմա բացատրեք մեր` «սեւ» ակնոցով տեսածը

Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին yerkir.am-ը ընդարձակ հրապարակմամբ ներկայացրել էր, թե ինչ գործընթացներ են ծավալվում «Արմավիա» ընկերության շուրջ: 2012 թվականի նոյեմբերին մեր` «Արմավիա»-ի պարտքերը հայ ժողովուրդն է փակելու» վերնագրով նյութում նշել էինք, որ այս տարվա մարտ ամսին լրանում է «Արմավիա»-ի լիցենզիայի գործողության ժամկետը, եւ եթե կառավարությունը նոր լիցենզիա չտա, այդ դեպքում ընկերությունը կգնա սնանկացման: Արդեն այսօր`…

«Ձեռքէ Ելած Է»

Եորղոսը Կիպրոսի Նիկոսիա մայրաքաղաքի դրամատուներէն մէկուն պաշտօնեաներէն է: Ան միջին տարիքի սերունդին կը պատկանի, անոր համար գործը, արժանապատուութիւնը եւ բարոյական արժեչափերը կարեւոր գրաւականներ են իր կեանքին ու ասպարէզին համար: Տարիներու ընթացքին իմ կատարած դրամատնային գործառնութիւններուս ճամբով մեր միջեւ կերտուեցաւ պաշտօնեայ-յաճախորդ յարաբերութենէն աւելի բան մը` բարեկամութիւն եւ հաղորդականութիւն: Նկատի ունենալով, որ Կիպրոսը միջերկրականեան երկիր մըն է,…

Չորրորդը

Այսօր չորրորդ անգամն ըլլալով կը ներկայանանք Կլենտէյլի եւ Պըրպենքի հայութեան՝ տասը հազար տպաքանակով: Կը ներկայանանք, աւելի ճիշդը՝ կը վերաներկայանանք «Ասպարէզ»ի նախկին հազար բաժանորդներուն (թղթատարով), որոնք անցեալին ամէն օր ստացած են թերթը, սակայն որոշ պատճառներով դադրեցուցած են անդամագրութիւնը: Այժմ անոնց կ՛առաջարկենք վերստին բաժանորդ դառնալ, յատուկ զեղչով վերադառնալ: Կը ներկայանանք հանրային պարտէզներու մէջ զբօսնողներուն, հայկական խանութներու յաճախորդներուն,…

Հպանցիկ Խորհրդածութիւն. Ուսուցչաց Տօնին Առիթով

Կասկած չկայ, որ մեր կրթական դարբնոցները սփիւռքի տարածքին անսակարկ լոյս ու ջերմութիւն սփռած են, ինչպէս նաեւ ազգային հայրենասիրական ամէնօրեայ աւիշ ջամբած են: Վստահ ենք, որ նոյն հաւատքով անոնք իրենց սրբազան առաքելութիւնը պիտի շարունակեն` յօգուտ մեր ազգային նպատակներուն, հայապահպանումին ու հայակերտումին: Այս օրերուն, սակայն, գիտենք ուրիշներու չափ եւ աւելի, թէ հայ դպրոցը ինչպիսի դժուարութիւններու դէմ յանդիման…

«Գիմ»-ից առաջ պետք է «այբ»-ն ու «բեն»-ը ասել. Աղվան Վարդանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց , որ առաջիկա Երևանի ավագանու ընտրությունների համար«Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը.«Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչև վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար»,- ասել է Հովհաննիսյանը, նաև հայտարարել, որ համաձայն չէ այն տեսակետին,…

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ավելի առողջ թուրք սերունդ դաստիարակելուն

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայտարարելով իր անկախության մասին, օգտագործեց հասարակությունների հիմնարար իրավունքներից մեկը` ազգերի ինքորոշման իրավունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին [«Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն»ում] լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրք հայտնի մտավորական, գրող, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն: «Ես քառասուն տարի է` աշխատում եմ մարդու իրավունքների ոլորտում, և այս հարցում իմ տեսակետը շատ պարզ…

Խտրական լրատվության արդյունքը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում մարտի 25-ին տեղի է ունեցել «Ղարաբաղյան շարժման 25-ամյակը. պայքար անկախության եւ արդարության համար» խորագրով կլոր սեղան-քննարկում՝ կազմակերպված Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից: Քննարկումը նախագահել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մամուլի, սպորտի եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։ Արցախյան շարժման 25-ամյակի,…

Դեսպանեցին

«Սիվիլիթաս» հիմնադրամում հրավիրված ասուլիսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի դեսպանները, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսը և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր, երբ մի քանի կարևորագույն երկրների դեսպաններ հավաքվում են մեկ վայրում և հստակ ու կոշտ՝ գրեթե առանց դիվանագիտական սեթևեթանքների, քննադատում են իշխանությունների…

Արմէն Գարօ (Գարեգին Փաստրմաճեան, 1872-1923). Հայկական Ասպետութեան անկոտրում Կամքը

Մարտ 27ի այս օրը կը լրանայ մահուան 90ամեակը հայ ժողովուրդի յեղափոխական հերոսապատումին եզակի դէմքերէն Արմէն Գարոյի։ Պանք Օթոմանի գրաւման յանդուգն գործողութեամբ հռչակուեցաւ անունը Արմէն Գարոյի, որ Բաբգէն Սիւնիի կողքին եւ մանաւանդ անոր նահատակութենէն ետք, Հրաչ Թիրիաքեանի հետ միասնաբար, ղեկավարեց Օսմանեան Կայսրութեան ելեւմըտական ողնաշարը հարուածելու հայ յեղափոխական շարժման շռնդալից գրոհը։ Արմէն Գարօ միեւնոյն վճռականութեամբ եւ յանդգնութեամբ…

Եթե մեզ նախընտրական դաշինքը չհաջողվեց, փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք

Ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը բանակցություններ են վարում Երեւանու ավագանու ընտրությունների արդյունքում իրենց ստանալիք քվեները միավորելու շուրջ, ասում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած շաբաթներին ոչ իշխանական եւ ընդդիմադիր չորս ուժերի` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցություններ տեղի ունեցան երևանյան ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ, սակայն` ապարդյուն: Արմեն…