Ամսական արխիւներ. May 2013

Երեւանի ավագանու ընտրություններ. նախընտրական քարոզչության ամփոփում

Երկիր Մեդիայի «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Աղվան Վարդանյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, Արսեն Համբարձումյանը՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

Համշէնահայութեան Նուիրուած Աննախադէպ Եւ Իւրայատուկ Ժողովրդային Հանդիսութիւն. «Իրենք Մեզմէ Լաւ Գիտեն, Որ Իրենք Հայ Են, Կ՛ապրին Հայաստանի Մէջ Եւ Կը Սպասեն Մեզ» Հաստատեց Հայկազ Ալվրցեան

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտէի քարոզչական յանձնախումբին, երէկ` ուրբաթ, 3 մայիս 2013-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ «Հայեր… անոնք ալ հայ են»` համշէնահայութեան նուիրուած հանդիսութիւնը` ներկայութեամբ պատկան մարմիններու ներկայացուցիչներու եւ հարիւրաւոր հայորդիներու, որոնք ողողած էին սրահն ու շրջապատը: Լիբանանի եւ Հայաստանի քայլերգներուն ունկնդրութենէն ետք, Գօգօ Արոյեան մեներգեց «Յիշի՛ր Դրոյին» երգը: Ապա, ՀՅԴ…

Եկեք 5 րոպե հատկացնենք 5 համարին ընտրենք և 5 օր հետո կունենանք մեր երազած Հայաստանի լուսաբացը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։ Եզրափակիչ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում: ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ իր տարբերություն շատերի, իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:…

Պետության ամբողջ վարչական-գրասենյակային ռեսուրսը օգտագործվում է գործող իշխանությունը պահպանելու նպատակով

Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակում, այսօր, մայիսի 3-ին, Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն»-ում a1plus.am-ի ուղիղ հեռարձակմամբ կայացավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանի մամլո ասուլիսը: «Իշխող կուսակցությունն ու պետությունը գրեթե նույնականացվել են: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, տեղեկատվական, ընտրությունների բոլոր մակարդակներին»,- հայտարարել է Արմնե Ռուստամյանը: Ըստ նրա, պետական…

Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»: Նա պատմեց մի դեպք՝ դավաճանի…

ՀՅԴ-ի վերջին քարոզչական հանրահավաքը` Ազնավուրի անվան հրապարակում

Այսօր` մայիսի 3-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող Ազնավուրի անվան հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վերջին քարոզչական հանրահավաքն է անցկացնում:

Իրանահայերը հույս ունեն, որ ԻԻՀ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Իրանահայերը հուսով են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Isna.ir.-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Մեջլիսում, խոսելով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի մասին, հայազգի պատգամավորը նշել է, որ պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա եղբայրների հետ միասին պաշտպանել են Իրանը` երկրի բարգավաճման ու զարգացման համար…

Եթե որեւէ մեկը հրաժարվի հետընտրական դաշինքից` քաղաքական դիակ կդառնա

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չցանկացավ կանխատեսել, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ն քանի տոկոս ձայն կարող է հավաքել` նշելով, որ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է: Ռուստամյանը կարեւորում եւ հիմնական խնդիր է համարում այն, որ ոչ իշխանական ուժերը կարողանան վերահսկել ընտրությունները, գոնե տեղամասերում փորձել պահել ձայները, նաեւ արձանագրել ընտրատեղամասերից դուրս իշխանության…

Կայացավ «Ռուս-հայկական համագործակցություն նախաձեռնության» կլոր սեղանն ու «Սև գրքի» շնորհանդեսը

Կլոր սեղան և «Սև գրքի» ներկայացում սպիտակ երկրում: «Միջազգային քաղաքական ու հումանիտար միտքը» հայերի Ցեղասպանության մասինե կլոր սեղանը եզրափակեց Ցեղասպանության իննսունութամյա տարելիցի մոսկովյան միջոցառումների շարքը: “Ռուս հայկական համագործակցություն” կազմակերպության նախաձեռնած քաղաքագիտական կլոր սեղանը “Արգումենտի ի ֆակտի” գործակալության մամուլի սրահում համախմբել էր Ռուսաստանի վերլուծական կենտրոնների ղեկավարների ու քաղաքագետների, Հանրային խորհրդի և հայկական համայնքային կազմակերպությունների անդամներին: Կլոր…

Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան յիշատակում

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ («Արմենիա» թերթ).- 2007 թուականին Թիւ 26.199 Օրէնքի հռչակումէն ի վեր, Արժանթինը ամէն տարի Ապրիլ 24ին կը նշէ «Հանդուրժողականութեան եւ ժողովուրդներու միջեւ յարգանքի օր»ը, ի յիշատակ 1915/23 թուականներու Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն։ Անցեալ Ապրիլ 30ի երեկոյեան, Հ.Յ.Դ. Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը կազմակերպեց հայոց պատմութեան այդ սեւ էջի 98ամեակի յիշատակումը Պուէնոս Այրէսի Գոլէխիօ Նասիոնալի մէջ։…