Ամսական արխիւներ. June 2013

Բաժնեմասը սուբսիդավորվելո՞ւ դիմաց

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» 80% սեփականատիրոջ՝ «Գազպրոմի» հետ բանակցում են հայկական 20% բաժնեմասն էլ զիջելու շուրջ. «Գազպրոմն» ուզում է դառնալ «ՀայՌուսգազարդի» 100%-անոց սեփականատեր: Արդյոք Հայաստանին պատկանող այդ 20%-ն էլ ռուսական կողմին հանձնելով՝ մենք չե՞նք վճարելու Ռուսաստանից ակնկալվող այն դրամաշնորհի համար, որով կառավարությունը պատրաստվում է 30%-ով սուբսիդավորել եկող ամսվանից…

Ադրբեջանին ռուսական ռազմատեխնիկայի մատակարարումը մեծացնում է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը

Հայաստանը չի կարող իր ռազմավարական գործըներոջը թելադրել` ինչպես հարաբերությունները կառուցել երրորդ երկրների հետ, սակայն այն, որ Ադրբեջանում մեծացնում են ռազմական բյուջեն, չի կարող չանհանգստացնել Հայաստանին, հատկապես Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող` Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունները: Ռուստամյանի խոսքով` Ադրեբջանին ռուսական ռազմատեխնիկայի…

Սուրիական Տագնապին «Գորդեան Հանգոյց»ը

Մինչ սուրիական տագնապի անմեղ զոհերուն թիւը արդէն կտրած-անցած է 90 հազարը, քաղաքական հորիզոնին վրայ ոչ միայն դեռ չեն երեւիր դրական լուծումի մը յոյսի նշոյլները, այլեւ ընդհակառակն՝ մութ ամպերը աւելիով կուտակուած են ու համատարած անձկութեան մատնած են ե՛ւ նոյնինքն Սուրիոյ բնակիչները, ե՛ւ ընդհանրապէս ամբողջ Մերձաւոր Արեւելքը։ Հորիզոնը մթագնող վերջին նորութիւնը եկաւ Ամերիկայի Միացեալ Նահանգներէն։ Նախագահ Օպամայի…

Ադրբեջանը ապառնում է Իրանի անվտանգությանը. Իրանի նախագահ Ռոհանի

Իրանի դիվանագիտություն՚ կայքէջը նախքան Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները նախագահի բոլոր թեկնածուներին հարց է ուղղել Իրանի արտաքին քաղաքականության կապակցությամբ: Հայկական մամուլում հպանցիկ անդրադարձ է եղել հատկապես Ռոհաննի արտահայտությանը ուղղված Ադրբեջանի հակաիրանական որդեգրած քաղաքականությանը: Այժմ, երբ արդեն իսկ Ռոհանին ընտրվել է Իրանի նախագահ կարևոր ենք համարում մի անգամ ևս անդրադառնալ վերը նշված հարցազրույցի մի հատվածին, որտեղ…

Դժուար Է Հաւատալ

Արցախի արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեանի անցեալ շաբաթ Ֆրանսա կատարած այցելութեան ընթացքին «Ֆրանս 24» կայանին հետ անոր ունեցած հարցազրոյցին տեղեկագրութիւնը հրատարակեց «Ասպարէզ»ը: Կը թուի, որ մեր օգտագործած աղբիւրը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, չէր անդրադարձած նախարարին կողմէ արտասանուած անընդունելի մէկ արտայայտութեան, ուր ան պատասխանելով լրագրողի մէկ հարցումին, թէ՝ «Հնարաւոր կրնա՞յ ըլլալ ապագային, որ Լեռնային Ղարաբաղը վերստին մաս…

Ինչ կտա նվազագույն աշխատավարձի բարձրացումը

Երեկ Ազգային ժողովը «նոն-ստոպ» ռեժիմով քննարկեց եւ ընդունեց սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք օրինագծեր, մասնավորապես գրեթե միաձայն (94 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ) առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ 35 հազարից հասցնելով 45 հազարի։…

Իրական լարվածություն` Վերահսկիչ պալատի եւ կառավարության միջեւ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, նշեց, որ, բնականաբար, հնարավոր չէ մսխել բյուջեի 70 տոկոսը, դա աբսուրդի ժանրից է: Ըստ նրա` ՎՊ նախագահը, ԱԺ-ում խոսելով գնումների եւ շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին…

Ակնարկ. Ի՞նչն Է «Անընդունելի»-ն

Եռանախագահներու յայտարարութիւնը` արցախեան հակամարտութեան ներկայ իրավիճակը բնութագրող եւ ակնկալիքները սկզբունքներու տեսքով վերահաստատող բովանդակային առումով որեւէ հիմնական յաւելում չի պարփակեր: Շեշտադրումներու խնդիր է, որ յայտարարութեան ծանօթացողը կը նկատէ: Ոճի խստացումը, համեմատաբար նախորդ յայտարարութիւններուն, ակներեւ է: Այսպէս է. եռանախագահողները խոր ափսոսանք կը յայտնեն, որ բանակցային գործընթացին մէջ կողմերը փոխանակ փորձելու լուծում գտնել, հիմնուած փոխադարձ շահերու հիման վրայ,…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միանում է մարդկության դեմ հանցագործություններին նպաստող երկրների ընկերություններում ներդրումները բացառելուն

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի ներկայացուցիչները միացել են «Ներդրումներ Ցեղասպանության դեմ» ընկերությանը եւ մասնակցել ամերիկյան խոշոր ներդրող հանդիսացող Fidelity հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է ցեղասպանություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին նպաստող ռեժիմներին օգնող ընկերություններում ներդրումներից խուսափելու հարցը: Հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը մասնակցել են Հայ դատի հանձնախմբի Արեւելյան շրջանի գործադիր տնօրեն…

Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայ դատի Բրյուսելի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի 2 պատգամավորների աջակցությամբ։ 58 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը Սյուզան Խարդալյանը նկարել է սեփական տատիկի կենսագրական դրվագների հիման վրա: Ֆիլմի հիմքում տատիկի դաջվածքներն են, որոնք թոռներին սատանայական նշան են թվացել եւ միայն ֆիլմի նկարահանումների ժամանակ է հեղինակը պարզել, որ դրանք ցեղասպանություն վերապրած տատի դառը կյանքի պատմության մասն…