Ամսական արխիւներ. July 2013

Ինչո՞ւ ՀՄԸՄ խաղերի բացմանը չեն ընթերցել սպորտի նախարարի ողջույնի խոսքը

«Սպորտի նախարարը Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ խաղերի բացմանը ողջույնի խոսք էր հղել, սակայն մենք չընթերցեցինք դա, քանի որ իրավունք չունեինք: Իսկ բացման արարողությանը նախարարը չէր ներկայացել, որովհետեւ չէր հաստատել մեր հրավերքը` գուցե այդքան մեծ կարեւորություն չտալով միջոցառմանը: Նրա փոխարեն բացմանը ներկա էր ՀՀ սպորտի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում…

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին մօտ

Սփիւռքի նախարարին հետ հանդիպումին ընթացքին Հ. Յակոբեան ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան անդամներուն հետ քննարկեց ՀամաՀՄԸՄական 9րդ մարզախաղերուն կազմակերպման առնչուող խնդիրներ, ինչպէս նաեւ յոյս յայտնեց, որ կարելի ըլլայ ամէն ինչ ընել՝ մեր մարզիկներն ու հիւրերը պատշաճ կերպով ընդունելու եւ մրցակցային հաւասար պայմաններ ապահովելու նպատակով: Հ. Յակոբեան այս ուղղութեամբ աշխատանքներուն մօտէնհետեւելու համար յառաջացուցած է յատուկ յանձնաժողով, որպէսզի Հայաստան…

Ազատության ճանապարհների վախեցնող բացակայությունը

Այն տպավորությունն ունեմ, թե մենք մի շատ կարևոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թույլ ենք տվել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կյանքի ինչ-որ կարևոր բանի կողքով անցել և նույնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Հետ հայացք եմ ձգում 80-ականների վերջերին, 90-ականներին, նույնիսկ 2000-ականների սկզբին և տեսնում, որ մենք ամենեւին…

Ակնարկ. Սուրիոյ Քիւրտերուն Ինքնակառավարումը Եւ Թրքական Զգուշացումները

Հիւսիսային Սուրիոյ մէջ քրտական իրողական ինքնավարութիւնը հետզհետէ կը ձեւաւորուի ու կը կայանայ: Ներքրտական բանակցութիւնները արդէն կը խօսին իրողական ինքնավարութիւնը իրաւական հարթութիւն տեղափոխելու մասին: Եւրոպական կառոյցներուն այս առումով դիմումներ կը կատարուին եւ ներկայացուցչական հաստատութիւններ յառաջացնելու ուղղութեամբ բարձրաձայն քննարկումներ տեղի կ՛ունենան: Իբրեւ թէ փակ խորհրդակցութիւններէ արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկութիւններ կը հրապարակուին այս բոլորը հաստատող: Նոյնիսկ ինքնավար…

Մինչև ծովից ծով Հայաստան ունենալը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղը

Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է: «Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ…

Պռոշյանի գյուղապետարանի ողջ աշխատակազմը հրաժարական է տվել

Պռոշյան համայնքի գյուղապետարանի ողջ աշխատակազմն այսօր հրաժարականի դիմումներ է ներկայացրել գյուղապետարանին։ Աշխատակիցներն իրենց որոշումը պայմանավորել են գյուղապետարանում առաջացած անվստահության մթնոլորտով, ինչպես նաեւ հայտարարել, որ իրենց հրաժարականը բողոքի նշան է, քանի որ ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել։ Աշխատակիցները գյուղապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում նաեւ տեղեկացրել են, որ նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանն աշխատակազմի հետ չի շփվում,…

Շաւարշ Նարդունի (Այվազեան Ասքանազ, 1898-1968). Սփիւռք կոչուած ԱՔՍՈՐին եւ Սփիւռքահայու ՏԱԳՆԱՊին սրտաբուխ «բանե՜ր»ն ու «մեղեդինե՜ր»ը

Յուլիս 28, 1968-ին մահացաւ սփիւռքահայ բանաստեղծ Շաւարշ Նարդունին: Արձակ բանաստեղծութիւնը եւ արեւմտահայերէնը գեղարուեստական բարձունք մը նուաճեցին Նարդունիի գրիչով։ Գրելու պարզ, խոհուն ու պատկերաւոր ոճը իր լաւագոյն ներկայացուցչներէն մէկը ունեցաւ յանձին Նարդունիի։ Նոյնպէս եւ ճարտասանութիւնն ու հռետորութիւնը բազմաշնորհ այս մտաւորականին բարձրացուցին Հայկական Սփիւռքի ամէնէն սիրուած ու փնտռուած բանախօսներու պատուանդանին։ Իսկ հրապարակագրական, իմաստասիրական ու բժշկագիտական գրականութեան իր…

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզախաղերը պաշտոնապես մեկնարկեցին

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերի պաշտոնական մեկնարկը տրված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 9-րդ համահոմենընդմենական մարզախաղերի պաշտոնական ջահը վառվեց «Էրեբուն»-ի թանգարանում: Ավելի քան 18 ջահակիրներ խորհրդանշական ջահը հասցրին Ազատության հրապարակ, որտեղ հանդիսավոր համերգն ազադարարեց համա-ՀՄԸՄ մարզախաղերի պաշտոնական բացումը: Այնուհետ մարզիկները տողանց կատարեցին Ազատության հրապարակում: Այս մարզախաղերին հայրենիք են ժամանել 615 մարզիներ աշխարհի շուրջ 17 երկրից` ԱՄՆ,…

Երեւանում կատարվել է Լիսբոնի 5 նահատակների հոգեհանգստի արարողություն

30 տարի առաջ Լիսաբոնում նահատակված երիտասարդների հոգեհանգիստը կատարվում է հայրենիքում: Դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը 1983 թվականի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց։ Նրանց հոգին թեւածում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու հիմնարկեքը…

Որոշումը սխալ էր, դիմադրությունը՝ սքանչելի

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: -Պարոն Վարդանյան, քաղաքապետը 1-2 ամսով կասեցրեց տրանսպորտի սակագնի բարձրացման որոշումը: Ձեր կարծիքով, ի՞նչ էր սա նշանակում, եւ, առհասարակ, ի՞նչ է նշանակում սակագնի բարձրացման «ժամանակավորապես կասեցում» արտահայտությունը: – Նախ, իմ տպավորությամբ, խոսքը 1-2 ամսի մասին չէ: Գոնե` 1 տարի: Կասեցման որոշումը մեր քաղաքացիների ակտիվ դիրքորոշման…