Ամսական արխիւներ. August 2013

«Արաբական Գարուն»-ի Յաջորդ Հանգրուանը

«Արաբական գարուն»-ը հեգնական երեւոյթներու շարք մըն էր, մանաւանդ` Եգիպտոսի մէջ: Մակերեսային դիտողներուն անիկա թուեցաւ կրկնութիւնը 1989-ի Արեւելեան Եւրոպայի անցուդարձերուն: Հոն, խորհրդային բռնագրաւումը կ՛արգիլէր Արեւմտեան Եւրոպայի օրինակով սահմանադրական ժողովրդավարութեան մը պահանջի իրագործումը: 1989-ի անցուդարձերը տպաւորեցին Արեւմուտքի այդ սերունդը, եւ երբ որ անոնք արաբական փողոցներուն մէջ ամբոխները տեսան, ենթադրեցին, որ Արեւելեան Եւրոպայի իրադարձութիւններուն կրկնութիւնն է, որ կը…

Միջին Արեւելքի Մէջ Թագաւորական Մրցակցութիւն` Ռիատ Եւ Տոհա Սուրիոյ Հարցով Իրարու Դէմ Կը Ճակատին

Քրիս Զամպելիս «Ճէյմսթաուն» հիմնարկի կայքէջին վրայ զետեղուած իր երկարաշունչ յօդուածին մէջ կը գրէ, որ Սուրիան վարակած թշուառութեան ալիքը կը շարունակէ աճիլ, եւ յստակ չէ, թէ ե՛րբ պիտի աւարտի: Սուրիոյ ներկայ կացութիւնը շատ տարբեր է մարտ 2011-ի կացութենէն, երբ քաղաքական փոփոխութիւն եւ բարեփոխումներ պահանջող ցոյցերը բիրտ կերպով ճնշուեցան պաասական վարչակարգին կողմէ: Դէպքերու այս շարքը ըմբոստութեան ռազմականացման…

Յանուն Մեր Նահատակներու Արեան` Կը Մաղթեմ, Որ Ցեղասպանութեան 100-ամեակին Աշխարհին Ներկայանանք Որպէս Մէկ Սիրտ, Մէկ Հոգի Եւ Մէկ Մարմին. «Ազդակ»-ին Ըսաւ Ռաֆայէլ Արք. Մինասեան

Վերջերս Լիբանան այցելեց Հայ կաթողիկէ եկեղեցւոյ Հայաստանի, Ռուսիոյ, Վրաստանի, Լեհաստանի ու առհասարակ Արեւելեան Եւրոպայի թեմերու առաջնորդ Ռաֆայէլ արք. Մինասեան: Այս առիթով ան այցելեց նաեւ «Ազդակ», ուր երկար զրոյց մը կայացաւ անոր հետ: Զմմառու պատրիարքական միաբանութենէն Ռաֆայէլ ծ. վրդ. Մինասեան 24 յունիս 2011-ին Պենետիկտոս ԺԶ. սրբազան պապին յատուկ կոնդակով նշանակուեցաւ տիտղոսաւոր արքեպիսկոպոս Կեսարիոյ եւ առաջնորդ Հայաստանի,…

Մայրամուտ, որը պետք է կասեցնել (մաս V)

Անցած անգամ մենք կանգ առանք կեղծ քաղաքական այլընտրանքների վրա, որոնք իշխանություններին հնարավորություն են տալիս ոչ միայն մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը, այլև վերաձևել ընտրական դաշտը սեփական հայեցողությամբ: Բերեմ նման շեղող հնարքների պատկերավոր օրինակ, որը ես տեղադրել էի 2012 թվականի նախընտրական բլոգերից մեկում: «Դուք երբևէ տեսե՞լ եք` ինչպես է թռչում ժամանակակից ուղղաթիռը վտանգավոր տարածքի վրայով, որտեղից նրա…

Ռուսաստանցի հասարակական գործիչների և լրագրողների ճանաչողական այցը Արցախ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այցի առթիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին անհամեմատ հաճախակի են…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը Այցելեց Բանակի Հրամանատարին

Շաբաթ օր ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը` բաղկացած Սեպուհ Յովհանեանէ եւ երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, այցելեց Եարզէ, ուր հանդիպում ունեցաւ լիբանանեան բանակի հրամանատար զօր. Ժան Քահուաժիի հետ: Պատուիրակութիւնը շնորհաւորեց զօր. Քահուաժին` վերջինիս պաշտօնավարութեան երկարաձգման առիթով: Հանդիպումը առիթ ընձեռեց քննարկելու համար ներլիբանանեան իրադարձութիւնները եւ մանաւանդ վերջերս Լիբանանը հարուածած ապահովական անցուդարձերը: aztagdaily.com

Արցախի վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կոչ է անում ներդնումներ կատարել Արաքսի հովտում, մասնավորապես զբաղվելով հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու այգեգործությամբ: «Կառավարությունը լուրջ ներդնումներ է կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե’ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, ե’ւ այգեգործությունը: Կառավարությունը գնացել է լուրջ ներդրումների, որպեսզի ապահովի Արաքսի հարավային ափը էլեկտրաէներգիայով, մոտ 27 կմ հոսանքի գիծ կառուցվեց, անհրաժեշտության դեպքում` պոմպակայաններ կտեղադրվեն,…

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի Հ.Յ. Դաշնակցութեան Կեդրոնական Կոմիտէն

Հինգշաբթի 22 Օգոստոս առաւօտեան, Պիքֆայայի Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց, Լիբանանի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Կոմիտէն ներկայցնող պատուիրակութիւնը մը, գլխաւորութեամբ ատենապետ՝ Յակոբ Խաչերեանի։ Պատուիրակութեան մաս կը կազմէր նաեւ, պետական Հայ երեսփոխան՝ Յակոբ Բագրատունին։ Այցելութեան նպատակն էր Նորին Սրբութիւնը տեղեակ պահել վերջին երկու օրերուն, Լիբանանի Հանրապետութեան Նախագահին, Վարչապետին եւ Խորհրդարանի Նախագահին հետ Կեդրոնական Կոմիտէին…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ ահաբեկչական այն արարքը, որ թիրախ դարձուց հիւսիսային Լիբանանի մայրաքաղաք Թրիփոլին ու անոր բնակիչները, պատճառելով բազմաթիւ անմեղ զոհեր ու վիրաւորներ: Երբ թիրախը համայն Լիբանանն է իր բոլոր բնակիչներով եւ խափանարար ծրագիրը կը շրջի ամէն տեղ, սադրանք սերմանելու փորձերը կը կրկնուին,…

Լիբանանը Ապահովական Քաոսի Մատնելու Զգտումով. Զոյգ Պայթումներ Ցնցեցին Հիւսիսային Լիբանանի Մայրաքաղաք Թրիփոլին

Քանի մը վայրկեաններու տարբերութեամբ, երկու ահաւոր պայթումներ երէկ ցնցեցին հիւսիսային Լիբանանի մայրաքաղաք Թրիփոլին` պատճառելով աւելի քան քառասուն զոհեր եւ հարիւրաւոր վիրաւորներ: 100 քկ «Սի-ֆոր» պայթուցիկ նիւթով լարուած «Ֆորտ» տիպի ինքնաշարժ մը երէկ յետմիջօրէի ժամը 1:30-ին ցնցեց «Թաքուա» եւ «Սալամ» մզկիթները անջատաբար: Իրարմէ որոշ հեռաւորութեան վրայ գտնուող մզկիթներու մուտքին պատահած պայթումները պատճառեցին նոյն ցաւը, նոյն վախը,…