Ամսական արխիւներ. October 2013

Թուրքերը` Գերմանիայում

Անցեալ շաբաթւայ ընթացքում (կիրակի, սեպտեմբերի 22-ին) Գերմանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ: Գերմանիայի Ֆեդերալ կամ դաշնային մակարդակի խորհրդարանը ունի 598 աթոռ, ընտրութիւններին մասնակցում են կուսակցութիւններ եւ մեծամասնութիւն շահած կուսակցութեան ղեկավարը, ղեկավարում է նաեւ երկիրը: Այս ընտրութիւններում երրորդ անգամը լինելով մեծամասնութեան վստահութիւնը շահեց Անգելլա Մերկէլը եւ նրա կուսակցութիւնը` ՙԴեմոկրատ-Քրիստոնեայ՚ կուսակցութիւնը (CDU-ն), համեմատած նախկին շրջանների ընտրութիւնների այս անգամ…

Կուսակցությունը երկրի եւ պետականության համար է

Այսօր, հոկտեմբերի 4-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները հերթական անգամ անդրադարձել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուն: Լրագրողներին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է` դրանից հետո ՀՅԴ-ն փոխի իր դիրքորոշումները: «Այսքան ժամանակ դուք տեսե՞լ եք, որ որեւէ հարցում մեր դիրքորոշումները փոխվեն, տեսե՞լ եք, որ մենք ասենք, թե իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- նշել…

Ժամանակն է որ ԱՄՆ-ը լրջորեն վերաբերվի Հայաստանի հետ առևտրային համագործակցությանը

Ժամանակն է, որ Սպիտակ տունը լրջորեն վերաբերվի ԱՄՆ -Հայաստան առևտրային համագործակցությանը և գործառության մեջ դնի նախագահ Օբամայի խոստումը` ընդլայնված առևտրի միջոցով Հայաստանի աճին և զարգացմանը նպաստելու մասին: Հոկտեմբերին Վաշինգթոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան տնտեսական բանակցություններին ընդառաջ` «Արմենպրես»-ին հաղորդեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական համագործակցությունը կանոնակարգող Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի (USATF)…

Պաքու Կը Հակադարձէ Նախագահ Սարգսեանի Յայտարարութիւններուն

Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւնը երէկ պնդեց, որ Հայաստանի նախագահը «տակաւին կը շարունակէ տարածքային պահանջներ ներկայացնել դրացի երկիրներուն»: Պաշտօնական Պաքու շատ կտրուկ արձագանգեց չորեքշաբթի օր Սթրազպուրկի մէջ Հայաստանի նախագահին կատարած յայտարարութիւններուն: Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էլման Ապտուլլայեւ յայտարարեց, որ «Սերժ Սարգսեան միջազգային հանրութեան դիմաց նորէն խոստովանեցաւ, որ նախայարձակ երկրի նախագահ է եւ տակաւին կը…

Ատրպէյճան «Շատ Վտանգաւոր» Կը Նկատէ Սուրիահայերուն Արցախ Հաստատուիլը

ՆԻՒ ԵՈՐՔ, ՊԱՔՈՒ.- Ֆրանսական «Ա.Էֆ.-Փէ.» լրատու գործակալութիւնը անդրադարձած է ՄԱԿի մօտ Ատրպէյճանի ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւի կողմէ Չորեքշաբթի, Հոկտեմբեր 2ին կատարուած այն յայտարարութեան, թէ Պաքու «շատ վտանգաւոր» կը նկատէ սուրիահայերուն Արցախ վերաբնակեցումը: Մեհտիեւ, որ Հոկտեմբեր ամսուան ընթացքին նաեւ ՄԱԿի Ապահովութեան խորհուրդի նախագահի պաշտօնը ստանձնած է, այս յայտարարութիւնը կատարած է Ապահովութեան խորհուրդին մէջ Ատրպէյճանի նախագահութեան նուիրուած մամլոյ…

ՀՅԴ-ն փոփոխություն է առաջարկում «Դատախազության մասին» օրենքում

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին եւ ԱԺ-ին հաղորդումը ներկայացվում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով: Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված չէ նշված հաղորդումը ՀՀ ԱԺ ներկայացնելու եւ քննարկելու կարգը, որի հետ կապված գլխավոր դատախազը համապատասխան…

Ազգային էության մասին (մաս II)

«Այո, պարոնա’յք, ռասիզմը չափազանց քստմնելի բան է: Եվ, միաժամանակ, ոչ մի, նույնիսկ` ամենա-ամենալիբերալ մարդը, չի կարող իրեն բացարձակ ազատ համարել այդ վարակից: Որպեսզի մատնացույց չանեմ մյուսներին, ասեմ իմ մասին` ես շատ եմ սիրում անգլիացիներին եւ հայերին: Մնացած բոլոր ազգերն ինձ համար տհաճ են»: Միխայիլ Մետս «Լուզերի գրառումները» Ժամանակակից ռուսաստանցի գրող Միխայիլ Մետսի խղճին թողնենք նրա…

Հայտարարություն

Օրերս Վրաստանի ակադեմիական շրջանակները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է Վրաստանի պետական լեզվի չափանիշների խախտման դեպքում տուգանքների կիրառմանը: Նախաձեռնությանն արձագանքել է խորհրդարանի կրթության կոմիտեն, ինչից կարելի է եզրակացնել, որ վերջինս շուտով կընդունվի խորհրդարանի կողմից և կստանա օրենքի ուժ, որը կտարածվի ինչպես պետական հաստատություններում աշխատող անձանց, այնպես էլ՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների և այլ շրջանակների…

Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա

Ռեպրեսիվ օրինագիծ Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատել «Պետական լեզվի մասին» օրենքի վրա: Տարածված տեղեկության համաձայն, նշված օրենքի հիմնական նպատակը Վրաստանում պետական լեզվի (վրացերենի) պահպանման և զարգացման երաշխիքների ստեղծումն է: Լեզվի պահպանման մեխանիզմները նախատեսում են այն անձանց (ֆիզիկական և իրավաբանական) տուգանում, որոնք չեն ենթարկվի նշված օրենքով սահմանված նշումներին: Տարածված տեղեկության համաձայն,…

Ազերիական նկրտումները կը շարունակուին ֆրանսահայութեան նկատմամբ

26 Փետրուարին, Սումկայիթեան սպանդի յիշատակին Ֆրանսայի Ազգային Ժողովին մէջ Հայ Դատի Գրասենեակի կազմակերպած քաղաքական ձեռնարկին աւարտին պատահած միջադէպին իրաւական հոլովոյթը կը շարունակուի: Ծանօթ է, որ օրին Փարիզի մէջ Ազրպէյճանի դեսպանատան կողմէ կազմակերպուած դաւադիր գրգռութիւնը, որ կը միտէր խանգարել բարձրորակ քաղաքական ձեռնարկը, որուն ներկայ էին մեծաթիւ ֆրանսացի քաղաքական անձնաւորութիւններ, յանգած էր դատական գործընթացի: Ազերիական կողմը փորձելով…