Ամսական արխիւներ. October 2013

Հաղորդագրութիւն յունահայոց ազգային վարչութեան

Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետ պրն. Արա Մանկոյեան, ՀՅԴ Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցից պրն. Գէորգ Գոլանեան եւ Հ.Կ.Խ.ի Յունաստանի Շրջանային Վարչութեան ատենապետուհի տիկին Լուսի Շանկայեան Հինգշաբթի 17 Հոկտեմբեր 2013-ին, յետ ժամադրութեան, յոյժ կարեւոր հանդիպում մը ունեցան կրթական նախարար պրն. Գոնսթանտինոս Արվանիթոփուլոսին հետ, նախարարութեան գրասենեակին մէջ: Հանդիպման ընթացքին՝ համայնքի կառոյցներու ներկայացուցիչները մանրամասնօրէն պարզեցին մեր վարժարաններու դիմագրաւած սուր…

Կան հսկայական թվով հոգևորականներ, որոնք դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից

Հոգևոր դասի ներկայացուցիչները ներկայումս աշխատանքային օրենսդրությունից դուրս են, և ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտնում նրանց բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության` կենսաթոշակային համակարգից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը: Ժողովրդի շրջանում ընդունված խոսքը, թե հոգևորականին պահում է ժողովուրդը արդեն անցյալում է և…

Արտագաղթի Հակաթոյներէն

Հոկտեմբեր 15ին, Երեւանի մէջ բացումը կատարուեցաւ Իզմիրլեան բժշկական կեդրոնին, որուն յարկին տակ պիտի գործէ տոքթ. Կարօ Դերձակեանի անուան Շագանակագեղձի ախտորոշման աշխատասենեակը: Տոքթ. Կարօ Դերձակեան քսանհինգ տարիէ ի վեր Հայաստան կ՛այցելէ եւ ամէն անգամ (իր բառերով) իր լուման կը բերէ Հայաստանի ժողովուրդի բարեկեցութիւնը ապահովող՝ կրթական մարզէն սկսած մինչեւ եւ առաւել կեդրոնացած ձեւով՝ առողջապահական ծրագիրներու: Այդ ներդրումը…

Իշխանության դեմ պայքարում չպետք է կույր լինել…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին: – Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դաշնակցությունում խմորումներ կան, ներքին լարվածություն կա և այս ամենի ֆոնին ղեկավար կազմում շուտով փոփոխություններ են լինելու: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այս լուրերը: – Դաշնակցությունը բնական, ապրող կազմակերպություն է: Մենք մի անձի կուսակցություն չենք և շատ բնական է, որ…

Ֆրանսիայի նախագահը հանձնառու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնառու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի որդեգրման գծով՝ հակառակ որոշ արտահայտությունների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ նշելով, որ այդ մասին բարձրաձայնվել է նաև Եվրոպահայերի միության երրորդ համագումարում: «Արդեն այդ ուղղությամբ համայնքն աշխատանքներ է կատարում համապատասխան կառույցների հետ, որ…

Ակնարկ. «Պլումպըրկ»-ի Ստեղծած Տարածաշրջանային Լարուածութիւնը

Նիւ Եորքի քաղաքապետ Մայքըլ Պլումպըրկի պատկանող «Պլումպըրկ» լրատուական կայքէջը հանրաճանաչ է իր վերլուծական, մեկնաբանական, կանխատեսական հրապարակումներով, որոնք յատկապէս կը վերաբերին համաշխարհային մակարդակի վրայ արձանագրուող տնտեսական իրադարձութիւններուն: Կայքէջը, ուրեմն, համացանցային աշխարհի կարեւոր եւ նկատառելի վերլուծականներէն կը համարուի եւ այդ իմաստով ալ կը վայելէ որոշ հեղինակութիւն: Նման աշխարհահռչակ կեդրոններու վաստակած համբաւը երբեմն խնդրոյ առարկայ կը դառնայ, երբ…

Բակո Սահակյանն ու Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը հանդիպել են Հոլանդիայի խորհրդարանի ԱՀՄՀ անդամների հետ

Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի անդամներից կազմված պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանգմանալից ներկայացրել է Արցախի հանրապետության այսօրվա վիճակը: Խոսակցության շեշտը հիմնականում դրված է եղել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության եւ Արցախի ժողովրդի արդար իրավունքների…

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չի կարելի որեւէ բան ակնկալել մինչեւ 2015-ը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները զարմացած են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անակնկալ որոշումից: Այս մասին այսօր, հոկտեմբերի 18-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը’ անդրադառնալով եվրոպահայերի երրորդ համագումարի ընթացքում բարձրացված հարցերին: Սակայն, նրա խոսքով, Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումն էլ հիասթափեցրել է եվրոպահայերին, ովքեր իրենց հերթին դժգոհել…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմումբը պատմական է համարում Եվրոպահայության երրրորդ համագումարը

Եվրոպահայության երրրորդ համագումարը ծառայեց իր նպատակներին և արդարացրեց բոլոր սպասելիքները։ Ամփոփելով համագումարի արդյունքները՝ նշել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Համագումարը կարող ենք պատմական համարել այն առումով, որ Բրյուսելում և հատկապես Եվրախորհրդարանի մեջ մեկտեղված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրոնական և հասարակական-քաղաքական ներկայացուցիչները իրենց վճռականությունը հայտնեցին ի շահ Հայաստանի զարգացման, Արցախի ճանաչման և Սփյուռքի…

ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները, թուականիս հոկտեմբերի 14-ին, Բրիւսէլում հանդիպումներ ունեցան Միջազգային Ֆալկոն Շարժում-Ընկերվարական Միջազգայնական Դաստիարակչական կազմակերպութեան (International Falcon Movement-Socialist International Educational) և, Եւրոպական ընկերվարական երիտասարդներ (Young European Socialists) կազմակերպութիւնների ղեկավարութեան հետ, վերջիններիս գրասենեակներում։ ՀՅԴ Երիտասարդականն անդամակցում է վերոյիշեալ կազմակերպութիւններին։ Միջազգային Ֆալկոն Շարժման պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկուեցին…