Ամսական արխիւներ. December 2013

Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց ՀՅԴ-ի Բիւրոն

Կիրակի գիշեր, 1 Դեկտեմբեր 2013-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր գրաեսենեակին մէջ ընդունեց ացելութիւնը Հայ Յեղափոխական Դաաշնակցութեան Բիւրոյին, գլխաւորութեամբ՝ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին։ Աւելի քան ժամ մը տեւող հանդիպման ընթացքին, քննարկուեցան ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք գործակցութեան ու յատկապէս Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին առնչուած ծրագիրներ ու աշխատանքներ։

Ի՞նչ ենք ունենալու պարտադիր կուտակայինի կիրառումից հետո

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն` ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի’ խորհրդարան 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և…

ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները Տիգրանակերտում շարունակւում են

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ Թուրքիայի քրդամէտ Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդական խորհրդի հրաւէրով Տիգրանակերտում (Ամեդ, Դիարբեքիր) է գտնւում ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը։ Պատուիրակութեան անդամներն են Ռուբէն Ճանպազեանը և Սարգիս Տեկիրմենճեանը` Հայաստանից։ Նոյեմբերի 30-ին տեղ է ունեցել Երիտասարդական խորհրդի անդրանիկ խորհրդաժողովը, որտեղ ելոյթ են ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները։ Ստորև ներկայացնում ենք ելոյթի տեքստը։ Դեկտեմբերի…

Ցուցարարները վաղը խորհրդարան են գալու էլ ավելի մեծ ուժերով

Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ հասարակական կազմակերպությունների անդամները նախագահի նստավայրի մոտ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան ավարտեցին իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնելուց հետո: Ցուցարարները ցանկանում էին միասին անցնել նախագահականի մայթ եւ հանձնել նամակը, սակայն ոստիկանները միայն հինգ հոգու թույլ տվեցին անցնել փողոցն ու նամակը հանձնել նամակների բաժին։…

Հայ Դատի Շաբաթավերջը 1400 Հոգի Մէկտեղեց Հայկական Հարցին Շուրջ

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Անցնող շաբաթավերջին, Հոլիվուտի «Լոզ» պանդոկն ու անոր կից գտնուող «Ռոյ Տոլպի» սրահը Հայկական Հարցով մտահոգ աւելի քան 1400 հոգիի ժամադրավայրը հանդիսացաւ՝ շնորհիւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպած խորհրդաժողովին ու տարեկան ձեռնարկին: Շաբաթավերջի միջոցառումները սկսան Ուրբաթ օր, Հայ Դատի խորհրդաժողովով, որ ի մի բերաւ արուեստագէտներ, մտաւորականներ, իրաւագէտներ, քաղաքական մարզի մասնագէտներ եւ պաշտօնատարներ, որոնք…

«Լիբանանահայութիւնը Անսակարկ Նուիրումով Օժանդակած Է Սուրիահայ Գաղթականներուն» Շեշտեց Վ. Եագուպեան

«Մայատին» արբանեակային պատկերասփիւռի կայանը երէկ յատուկ յայտագիրով մը անդրադարձաւ սուրիահայութեան ներկայ իրավիճակին եւ Սուրիայէն գաղթած հայորդիներուն: Յայտագիրին հիւրերն էին Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան եւ սուրիացի պատմաբան Սամիր Աարպաշ: Անդրադառնալով Սուրիոյ մէջ հայութեան գոյութեան` Վ. Եագուպեան յայտնեց, որ անիկա շատ հին է, ԺԶ.-ԺԷ. դարէն սկսեալ, սակայն յետ ցեղասպանութեան անոնց թիւը բազմապատկուած է:…

Հայութեան Մնացորդացի Խնդիրները Թուրքիոյ Հանրապետութիւնում

Յօդուածը, որպէս զեկուցում, ներկայացուել է 2013 թ. հոկտեմբերի 17-19 Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայում «Հայագիտութիւնը եւ արդի ժամանակաշրջանի մարտահրաւէրները» խորագրով կազմակերպուած հայագիտական միջազգային երկրորդ համաժողովում: Հայոց ցեղասպանութեան` առ այսօր գործող հետեւանքներից մէկն էլ Արեւմտեան Հայաստանում եւ Թուրքիոյ Հանրապետութեան այլ տարածքներում վերապրած հայութիւնն է: Այս խնդիրը երկար ժամանակ ոչ միայն չէր քննարկւում, այլեւ որպէս այդպիսին` հանրութեանը ծանօթ…

Սուրիահայութեան նուիրուած ժողովրդային հաւաք Թորոնթոյի մէջ

Սուրիոյ հայութեան օժանդակութեան Գանատայի համադրիչ մարմնի կազմակերպութեամբ, Դեկտեմբեր 1-ին, Թորոնթոյի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ Սուրիահայութեան ճգնաժամին նուիրուած ժողովրդային հաւաք։ Օրուան գլխաւոր պատգամաբերն էր Բերիոյ թեմի նախկին առաջնորդ Սուրէն Արք. Գաթարոյեան, որ իր խօսքին մէջ շեշտեց՝ Սուրիահայութեան զօրակցելու գործընթացը թափով շարունակելու հրամայականը։ Հանդիսութեան ներկայ էր նաեւ Գանատայի մօտ ՀՀ դեսպան Արմէն Եգանեան։ Այս առթիւ պատրաստուած…

Էլ ե՞րբ պիտի կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ նման կարևոր հարցերում

Ազգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու՝ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգում ներառված հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս նախաձեռնությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է կարևոր հարցերի շուրջ կամք դրսևորել, միասնական ջանք գործադրել և դրա մասին համատեղ հայտարարությամբ հանդես գալ: «Ինձ համար բացարձակապես անհասկանալի…

Գնալ նման քայլերի ուղղակի հակացուցված է

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր կուտակային կենսաթոշակային համակարգը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մոդելների մասին` չբացառեց դրանցից ոչ մեկը, այդ թվում` եւ կուտակայինը, սակայն պետք է հաշվի առնել երկրի վիճակը, երբ խնդիրները չեն լուծվում: Ուստի նման պայմաններում, ըստ պատգամավորի, գնալ նման քայլերի ուղղակի հակացուցված է: Խոսելով սերունդների համերաշխության մասին` նաը կարծիք…