Ամսական արխիւներ. April 2014

Դրամահավաքի կոչ` ի աջակցություն քեսաբահայության

«Օգնիր եղբորդ» կազմակերպությունը քեսաբահայությանը աջակցելու համար դրամահավաք է սկսել: Կազմակերպության կոչ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ…

Ակնարկ. Քեսապը՝ Թրքական Ահաբեկչութեան Եւ Ռուսական Ապատեղեկատուութեան Միջեւ

Քեսապի դէպքերուն առնչութեամբ կը թուի, որ տեղեկատուական պատերազմը Սուրիոյ մէջ իր գագաթնակէտին հասած է։ Խօսքը չի վերաբերիր միայն պատերազմի առաջին օրէն սկսեալ իշխանութիւն-ընդդիմութիւն դիրքեր գրաւել-վերագրաւել անվերջանալի հաստատուող-հերքուող (ապա)տեղեկութիւններու շղթային։ Մէկ կողմէ Անգարան քաղաքական անհեթեթութեան նմուշներ կը հրամցնէ ոչ միայն իր տարածքներէն դէպի Քեսապ թափանցման գործողութիւններուն նկատմամբ պիղատոսութիւն ցուցադրելով, այլ տարհանուած քեսապահայութիւնը «հիւրընկալ» Թուրքիա հրաւիրելով։ Պաշտօնական…

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա: Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին: Նամակում նշվում է, որ հայությունը հատկապես մտահոգված է,…

Գնահատելով Հակաքայլերը

Ի՞նչ ըրինք անցնող օրերուն՝ նպաստելու Քեսապ ներխուժած զինեալները դուրս վտարելու եւ տարագրուած քեսապցիներուն օգնութեան հասնելու: Առաջին. թրքական կառավարութեան մեղսակցութիւնը բացայայտեցինք հանուր աշխարհին: Քարոզչական այս արշաւին արդիւնքը ակնյայտ դարձաւ, երբ Թուրքիոյ արտաքին գործոց ղեկավարները պարտաւորուած զգացին պաշտպանական քայլեր առնելու՝ համոզելու համար հանրային կարծիքը, որ իրենք նոյնիսկ պատրաստ են ապաստան տալու Քեսապի հայ բնակչութեան: Երկրորդ. գլխաւորաբար Մեծի…

ԱՄՆ օրենսդիրները Թուրքիայում քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխող օրինագիծ են ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և կոնգրեսական Էլիոթ Էնգելը կրոնական ազատությունների մասին օրինագիծ (H.R.4347) են ներկայացրել Կոնգրես, որի նպատակն է երաշխավորել Թուրքիայում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանվածությունը: «Արեմնպրես»-ի փոխանցմամբ, ընդունվելու դեպքում օրինագիծը Օբամայի վարչակազմին կպարտավորեցնի ամենամյա զեկույց ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսում թալանված քրիստոնեական եկեղեցիների և ունեցվածքի վիճակի մասին: Հայ դատի ԱՄՆ…

Խորհրդարանի Նախագահին Կազմած Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն

Երէկ խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի կազմած պատուիրակութիւնը, որ կը բաղկանար երեսփոխաններ Եասին Ժապերէ, Միշել Մուսայէ եւ Ալի Օսէյրանէ, այցելեց «Շաղզոյեան» կեդրոն, ուր յանուն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին դիմաւորուեցաւ ընկերներ Յակոբ Խաչերեանի եւ Սեպուհ Յովնանեանի կողմէ: Այցելութիւնը կ՛իյնայ լիբանանեան քաղաքական ուժերու ղեկավարութիւններուն հետ հանդիպումներու ծիրին մէջ, որոնց ընթացքին կը քննարկուի նախագահական ընտրութեան թղթածրարը: aztagdaily.com

Գէմպրիճի մէջ կայացած Քեսապի զօրակցական հաւաքին գոյացաւ 22 հազար տոլար

Մարտ 30-ին, Գէմպրիճի Հայ Կեդրոնին մէջ տեղի ունեցաւ ճգնաժամի մէջ յայտնուած Քեսապի հայութեան ի նպաստ զօրակցական հաւաք։ Ձեռնարկը կազմակերպուած էր Հայց. Առաքելական Ս. Նշան եկեղեցւոյ, Գէմպրիճի Հայ Աւետարանական եկեղեցւոյ եւ Գէմպրիճի Հայ Կեդրոնին կողմէ։ Օրուան գլխաւոր պատգամախօսն էր Սուրիահայութեան օժանդակութեան Օժանդակութեան Գանատայի Կեդրոնական Յանձնախումբի ատենապետ Ժան Հալաճեան, որ զեկուցեց Սուրիոյ հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին։ Ծովափի…