Ամսական արխիւներ. April 2014

Ճիշտ ընկալենք Էրդողանի հայտարարությունը

Կարեւոր չէ, թե ինչպես կհասկանան Էրդողանի խոսքերն աշխարհում, կարեւոր է, որ այն ճիշտ գուշակեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Հայո ցեղասպանության նախօրեին: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր բարդ ժամանակների մասին, որոնք…

«Ցեղասպանություն» բառի չօգտագործումը Թուրքիային գոհացնում, սակայն չի բավարարում

«Ուժեղ ու ազդեցիկ կլիներ միայն այն դեպքում, եթե նախագահ Օբաման «ցեղասպանություն» որակումը տար դեպքերին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հիշեցնենք՝ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը Ցեղասպանության թանգարանում նոր ցուցահանդես-սրահի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 24-ին Օբաման հանդես կգա ազդեցիկ հայտարարությամբ: Դեսպանի…

«Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Նախօրեակին Կը Մնանք Պահանջատէր» Ընդգծեց Վ. Եագուպեան

Հայոց ցեղասպանութեան 99-ամեակին առիթով, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու Վերա Եագուպեան երէկ երեկոյեան «Էմ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Հայ դատի հետապնդման աշխատանքներուն, ընդհանրապէս, արաբական աշխարհին մէջ եւ յատկապէս Լիբանանի տարածքին` շեշտելով, որ Հայ դատի հետապնդման աշխատանքները այսօր քաղաքական նոր հանգրուանի մէջ կը գտնուին: Ան լուսարձակի տակ առաւ Միացեալ…

Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում ապրիլի 24–ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 99–ամյակին: «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպած հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմազգ բնույթի էր և համախմբել էր ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների: «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակը զարդարված էր Ռուսաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու ռուսաստանյան կուսակցությունների դրոշներով: Ռուսահայության պահանջներին իրենց աջակցությունը…

Հայոց ցեղասպանութեան 99-ամեկին առթիվ հոգեհանգիստ եւ բողոքի ցոյց Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ

Թուրքիոյ ուրացման արշաւին պատասխան կուտայ հայ երիտասարդ սերունդներու տասնամեակներու վրայ երկարած անխոնջ պայքարը Հայութեան պահանջատիրական ձայնը զօրաւոր հնչեց երէկ Ապրիլ 24ին, Հայոց Ցեղասպանութեան 99ամեակին առիթով, հայոց մայրաքաղաք Երեւանէն մինչեւ աշխարհի մերձաւոր թէ հեռաւոր ափերը: Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ հոգեհանգստեան արարողութիւններով եւ բողոքի ցոյցերով յատկանշուեցաւ օրը: Յունահայութիւնը միասնական ու վճռակամ միացաւ համահայկական ալիքին, որ նշեց թրքական…

«Ազատ օր»ի խմբագրական. Հայութեան իրաւունքներու ամբողջական հատուցման աննկուն պայքարի ճամբուն վրայ

Ժամանակն է գիտակցելու, թէ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակէն հազիւ տարի մը առաջ, բոլորովին տարբեր անկիւնէ կ’ոգեկոչենք 24 Ապրիլ 1915ի անմեղ զոհերու յիշատակը, ամբողջական հատուցման մեր պահանջը ներկայացնելով աշխարհին: Օսմանեան Կայսրութեան տիրակալ թըրքական պետութեան կողմէ իրագործուած Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութեան ճանաչման հարցը, տարբեր հանգրուաններէ անցաւ նախորդած 99 տարիներուն ընթացքին: Եթէ Մեծ Եղեռնի յիսնամեակը պահանջատիրութեան ազդանշանը տուաւ՝ հոգեհանգիստներէն…

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Մայր Աթոռի Էկումենիկ կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ…

Էրդողանի արտաբերած «ընդհանուր ցավի» թեզը անմտություն է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արված հայտարարությունը երեսպաշտություն էր: Այն թուրքական կառավարության ժխտողական քաղաքականության շարունակությունն է, դրա վերափաթեթավորված տարբերակը: Այս մասին ապրիլի 24-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: «Էրդողանի մեկնաբանությունը «ընդհանուր ցավի» մասին պարզապես անմտություն է: Նրա նախահայրերը սպանել են մեր նախահայրերին և այստեղ խոսք չի կարող…

Օբաման կյանքի է կոչում օտար պետության կառավարության «փակ բերանի քաղաքականությունը»

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում Օբաման կրկին խուսափել է 1915թ. հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» որակելուց և կրկին օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը։ Արամ Համբարյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության հարցում շարունակում է իր քաղաքականությունը՝ Թուրքիային հնարավորություն տալով արգելափակելու Ամերիկայի…