Ամսական արխիւներ. April 2014

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին: «Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի…

24 Ապրիլ 1915. Հայեւթուրք յարաբերութեանց էութիւնը եւՀայ Դատի պայքարին այբուբենը

Ապրիլ 24 է դարձեալ եւ աշխարհի չորս ծագերէն իրաւատէր հայութիւնը միասնաբար, իր վճռական բռունցքը երկինք պարզած, ոտքի կը կանգնի եւ կը պահանջէ քաղաքական աշխարհէն, յատկապէս թրքական պետութենէն, որ Հայաստանի կործանման եւ հայութեան բնաջնջման թուրք պետական ոճրագործութիւնը ճանչցուի իբրեւ այդպիսին՝ իբրեւ ցեղասպանական յանցագործութիւն։ Ճանչցուի՝ որպէսզի քաղաքական արդար հատուցում կատարուի հայ ժողովուրդին։ Ճանչցուի՝ որպէսզի հայկական հողերը վերադարձուին…

Մոմավառությունից մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացում. հիշատակի միջոցառումներ Հոլանդիայում

«Հայոց ցեղասպանության ճանաչում` այո, այո, այո», «Թուրքիայի մուտքը Եվրամիություն` ոչ, ոչ, ոչ» կոչերով Հաագայի փողոցները ապրիլի 22-ին թնդեցրած հոլանդահայ կազմակերպությունները շարունակում են հիշատակի արարողությունները Հոլանդիայում: Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին` հայկական ժամանակով 22:00-ին, Հոլանդիայի ՀՅԴ երիտասարդական «Գարեգին Նժդեհ» կազմակերպությունը մոմավառություն կանցկացնի Հոլանդիայի Թուրքիայի դեսպանության առջև: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հոլանդիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի…

Մոսկվայում կայացել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հայ-հրեական հուշ-երեկո

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայի Ն. Նեկրասովի անվան Կենտրոնական գիտական գրադարանում ապրիլի 22-ին անց է կացվել հայ-հրեական հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: armenpress.am Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` Մոսկվայի Կառավարության աջակցությամբ, «Արարատ» մշակութային միության և…

Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: 20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն: Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված…

Չպետք է թևակոխել հարյուրամյակ այդ արձանագրություններով

Թե հայ, և՛ եւ թե թուրք իրականության մեջ կա ընդհանուր ակնկալիք՝ ինչ է տեղի ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրան ընդառաջ՝ իննսունիննամյակին, արդյոք ինչ-որ պետություններ ճանաչելո՞ւ են այն, և արդյոք Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղաշարժ կլինի՞. այս մասին, այսօր, ապրիլի 22-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի…

Օբաման «ուժեղ» խոսելու փոխարեն պետք է խոսի Ցեղասպանության մասին

«Հայկական ժառանգությամբ ամերիկացիներս մեր նախագահից ակնկալում ենք ոչ պակաս, քան ճշմարտությունը, միայն ճշմարտություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի դիտարկումներին, թե Բարաք Օբաման ապրիլի 24-ին հանդես կգա Հայոց Ցեղասպանության մասին շատ ազդեցիկ հայտարարությամբ: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ…

Մենք էլ ազնիվ մղումներով ենք քննադատել

Ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը: Իրեն վաղուց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության և այդ դիվանագիտության արդյունք հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցեր չեն տվել, և նա, սա արդեն մեր կարծիքն է, բնականաբար, հասցրել է ինչպես հարկն է մոռանալ այդ գործընթացի շատ էական նրբություններ: Այդպիսի մի հարցի` ՀՀ պաշտպանության նախարարությունում նրա «հանգամանալից» պատասխանը միայն հաստատում է իր և մեր…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը…