Ամսական արխիւներ. July 2014

Ընտրուեց ՀՕՄի Նոր Շրջանային Վարչութիւն

ԿԼԵՆՏԷՅԼ.- 18-20 Յուլիս 2014ին, Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան շրջանը գումարեց իր 94րդ Շրջանային Պատգամաւորական ժողովը, Հոլիվուտի Հայ կեդրոնէն ներս, հիւրընկալութեամբ տեղւոյն ՀՕՄի Հոլիվուտի «Մայր» մասնաճիւղին: Ժողովը սկիզբ առաւ Ուրբաթ, 18 Յուլիս 2014ին, ընթացաւարտ Շրջանային վարչութեան ատենապետուհի Լենա Պօզոյեանի ողջոյնի խօսքերով: Հայրական իր օրհնութիւնները փոխանցեց Թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեան: ՀՅԴի Կեդր. կոմիտէի պատգամով ելոյթ…

Ավանդական դարձող համախմբում

Եգիպտոսի Հայ դատի յանձնախումբի հրաւէրով, Հելիոպոլսոյ առաջնակարգ ճաշարանի մը մէջ, 24 եգիպտացի լրագրողներ եւ մտաւորականներ, գիտաշխատողներ համատեղ ռամատանեան Իֆթարի սեղանի մը շուրջ համախմբուեցան Շաբաթ, 19 Յուլիս 2014-ի երեկոյեան: Աւանդական դարձող այս համախմբման հրաւիրող մարմնի անունով ողջոյնի խօսքը արտասանեց տոքթ. Արմէն Մազլումեան, որ ապա խօսք առնելու հրաւիրեց Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ Գրիգոր Օգոստինոս եպսկ. Գուսանը, որ…

Ակնարկ. Խաղաղապահ Գործողութեան (Ան)Իրականացումը

Ազրպէյճանական զօրքերու գերաշխուժացումը, հետախուզական ներթափանցման գործողութիւններ իրականացնելու առումով, կարելի չէ բացատրել բացառապէս ներքին սպառման շարժառիթներով։ Արդէն ռազմական վարքագիծի վերածուած է ոչ միայն արցախաազրպէյճանական այլ նաեւ ՀՀ-Ազրպէյճան շփման գիծերէն ներս կատարուող հերթական ոտընձգութիւններու շարքը։ Նախիջեւանի ուղղութիւնը կրնայ այս բոլորին մէջ առանձնահատուկ նշանակութիւն ունենալ, բայց նախադրեալները կը յուշեն, որ նոր ճակատի բռնկման հնարաւորութիւններու հաւանականութիւնը շատ նուազ է…

Նիկոլ (Նիկողայոս Յակոբեան) 1877-1918

Ծանօթ.- Վ. Մենակի (Վարդգէս Ահարոնեան) գրչին պատկանող վերի խորագրով այս յօդուածը, որ լոյս է տեսել Թիֆլիսում հրատարակուող ՀՅ Դաշնակցութեան Վրաստանի Կենտրոնական կոմիտէի օրգան «Աշխատաւոր» թերթի 9 Յունիսի 1918, թիւ 57 համարում, վերաբերում է Անդրանիկի հրամանատարութեամբ գործող կամաւորական առաջին գնդի վաշտապետներից, դաշնակցական մարտիկ Նիկոլ Յակոբեանին, որը ծանօթ էր պարզ Նիկոլ անունով: Նկատի ունենալով, որ շատ քչերին…

Արցախում մեկնարկել են Դաշնակցության ճամբարները

Արցախում բացվել են արդեն ավանդական դարձած Դաշնակցության պատանեկան ճամբարները: Արդեն 4-րդ տարին է ինչ տարբեր երկրներից Արցախ ժամանած սփյուռքահայ երիտասարդները ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ ճամբարներ են անցկացնում Արցախի տարբեր բնակավայրերում: Այս տարի ճամբարների մեկնարկը տրվեց Մարտունի քաղաքից, որտեղ մոտ 100 երեխաներ յուրովի անցկացնում են ամառային հանգիստը` ոչ միայն ուրախ ժամանց անցակացնելով, այլեւ ճամբարի…

Արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլ է անցնում

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից մշակված Հայաստանում արտագաղթի կասեցման ծրագիրը դեռեւս քննարկումների փուլ է անցնում, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչքան կարեւոր է արտագաղթի դեմ պայքարել համապետական ուժերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր, ծրագրի ղեկավար Արծվիկ Մինասյանը: «Ծրագիրը հրապարակելուց հետո մենք սկսեցինք քննարկումները: Խնդիրն այն է, որ ոչ բոլորն են հասկանում…

Արցախի պաշտպանունակությունը պայմանավորված չէ անձերով

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը -Հայաստանի հանրությունը բառացիորեն ցնցված է իր ղարաբաղանպաստ գործունեությամբ, Արցախում իրականացրած հայրենաշեն ծրագրերով հայտնի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. դա դիտվում է որպես մարտահրավեր՝ ուղղված առաջին հերթին Արցախի ժողովրդին եւ պետականությանը։ Հավատո՞ւմ եք, որ պրն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքն իրավական դաշտում է։ -Այս պահին ձեռնպահ կմնամ…

ՀՅԴ-ն կամուրջ է ներդրողների եւ Արցախի միջեւ

ՀՅԴ-ն գաղափարական եւ իրական ներուժ ունեցող միակ քաղաքական ուժն է հայ իրականության մեջ, որը ոչ միայն կարեւոր դեր է ունեցել Արցախյան շարժման եւ ազատագրման կազմակերպման ու պայքարի մեջ, այլեւ այսուհետ նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ Արցախի զարգացման գործում: Հայ իրականության մեջ ՀՅԴ-ն աշխարհի միակ քաղաքական կառույցն է, որը ներկայացված է աշխարհի երեք տասնյակից ավելի…

Գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն

Կարևորում ենք սահմանադրական այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն խորհրդարանական կառավարման համակարգին Այսօր ՀՅ Դաշնակցությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ, հրավիրել էր քննարկում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին, որին հրավիրված էին ՀՅԴ քաղաքական գործիչներ, փորձագետներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ շահագրգռված է եղել սահմանադրական փոփոխություններով, որովհետև համարում է, որ դրանք անհրաժեշտ են,…

Քննարկել են սիրիահայերի խնդիրը

ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամները կարճատեւ զրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են սիրիական ճգնաժամի հետեւաքով միլիոնավոր ներգաղթյալների, փախստականների հարցը: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում հայկական համայնքի խնդիրներին ու հումանիտար ճգնաժամին: Կողմերը քննարկել են նաեւ քեսաբահայության խնդիրներն ու Թուրքիայի դերը Քեսաբում եւ Հալեպում, հատկապես հայ համայնքի ներկայացուցիչների դեմ…