Ամսական արխիւներ. July 2014

Վիճակը, այո՛, վտանգավոր է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի Twitter-ում արած հայտարարությանը, թե ԼՂՀ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, Tert.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել է. «Էդպես է, ու էդտեղ շատ կասկածի տեղ չկա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է զինադադարը: Ու, այո, համաձայն եմ, որ էս…

Նամակ Քաթրին Աշթոնէն

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբը այսօր նամակ մը ստացաւ (թարգմանուած, կցուած) Եւրոպական միութեան յանձնաժողովի փոխ նախագահ, Միութեան արտաքին յարաբերութիւններու եւ անվտանգութեան քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ տիկին Քաթրին Աշթոնէն, ի պատասխան մեր յունիս 6, 2014 թուակիր նամակին՝ ուր մտահոգութիւն յայտնած էինք Սուրիու հայ համայնքի ճակատագրին, Քեսապի դէմ յարձակումին, Սուրիոյ հակամարտութեան մէջ Թուրքիոյ ունեցած դերակատարութեան եւ պատերազմինմէջտեղ գտնուող…

Դա ՕԵԿ-ի հանրահավաքն է

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ուժերից ՕԵԿ-ը, որը 6 տարի շարունակ իշխանության կազմում էր, վերջերս դարձյալ որոշեց, որ գործելու է ընդդիմադիր դաշտում, առաջիկայում համազգային հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Հայտարարվեց նաեւ, որ հանրահավաքին մասնակցելու համար հրավիրում են բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անհատներին: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար…

Ազգային պետական վիճակախաղ ծրագիրը հաջող ընթացք ու լավ արդյունքներ ունի

Անցած տարի մեկնարկած Ազգային պետական վիճակախաղ ծրագիրը բավականին հաջող ընթացք ու լավ արդյունքներ ունի: 2013 թ-ին իրացվել է 260 000-ից ավելի վիճակախաղի տոմս, եղել է 340-ից ավել շահում: Որպես շահում տրամադրվող գորգերն արդեն գտել են իրենց տերերերին, իսկ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորում այսօր կառուցվում է 10 առանձնատուն: Այս տվյալները Nyut.am-ի թղթակցին տրամադրեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:…

Արցախում կմեկնարկեն ՀՅԴ ավանդական ճամբարները

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը իր ծրագրային դրույթների համաձայն երիտասարդական թևերի հետ համատեղ մեկնարկում է ավանդույթ դարձած բակային ճամբարները, որոնք միտված են պատանիների մեջ սերմանել ազգային ոգի, կարգապահություն և կապ սփյուռքի մեր երիտասարդների հետ: Այս տարի Արցախում ճամբարների մեկնարկը կսկսվի հուլիսի 13-ից՝ Մարտունի քաղաքից: ճամբարներ տեղի կունենան նաև Բերձորում, Շուշիում, Ասկերանում և Ստեփանակերտում: Առողջ և հետաքրքիր առօրյա…

Դիանա Աբգարի ավանդը հայաճանաչման գործում անգնահատելի է (1854 – 1937)

Դիանա Աբգար. այս անունն այսօր քչերը գիտեն: Հայուհին, որի իսկական անունն Անահիտ էր, իսկ օրիորդական ազգանունն Աղաբեկյան, 1920թ-ին Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանն էր Ճապոնիայում եւ Հեռավոր Արեւելքում: Թեեւ աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, ով 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում եւ Շվեդիայում, բայց դա այնքան էլ այդպես…

Տօնական Ակնկալութիւն

Երէկ Ամերիկայի Միացեալ Նահանգներու անկախութեան տօնն էր ու հարիւր հազարաւոր ամերիկահայեր միացան միլիոնաւոր համերկրացիներու՝ աւանդական հանգիստով, դաշտապտոյտներով, տեղական ճաշեր պատրաստելով ու հրավառութիւններ դիտելով՝ նշելու բարեբաստիկ այս առիթը: Այս երկրի հայ քաղաքացիները, բնականաբար, ունին իրենց քաղաքական նախընտրութիւնները, կուսակցական պատկանելիութիւնը, որուն հիման վրայ կը կողմնորոշուին տեղական եւ միջազգային հարցերու վերաբերեալ: Որքա՛ն ալ խոր ըլլան տեղական քաղաքականութեան հետ…

Չեմ ուզում զուտ ենթադրություններով գնահատականներ տալ

Օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ Հայաստանից մասնակցում էին պատվիրակության երեք անդամներ՝ ՀՅԴ Աղվան Վարդանյան, ՀՀԿ -ից Արտաշես Գեղամյանը եւ ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը: Աղվան Վարդանյանը բավականին հաջողված է համարում վեհաժողովի աշխատանքը այն իմաստով, որ հայկական պատվիրակության գրեթե բոլոր առաջարկները քննարկելուն մեծամասամբ կողմ են քվեարկել, բացի մեկից, ինչն էլ ցուցադրական բնույթ է կրել: «Խոսքը վերաբերում…

Ակնարկ. «2-րդ Ժեսթ»-ը

Թուրքիոյ գործող վարչապետ, նախագահութեան թեկնածու եւ գէթ այժմու տուեալներով յառաջիկայ հաւանական նախագահ Էրտողանին վերագրուող քարոզչական գործողութիւնները հայկական հարցերուն նկատմամբ աշխուժ ընթացքի մէջ կը թուին ըլլալ: Թէկուզ ապատեղեկատուութեան կարգով: Պարզ էր, որ ցաւակցական գործողութեան պիտի հետեւէին այլ «ժեսթ»-եր: ժեսթային այս քաղաքականութիւնը կրնայ տարբեր շարժառիթներ ունենալ: Իր այսօրուան կարգավիճակին նկատառումով Էրտողան, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատէ ներքին…

Իշխանությունը չկատարեց Սահմանադրական դատարանի որոշումը

Մինչ ՍԴ դիմելը` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կդիմեն քաղաքական մեծամասնությանը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով նոր կուտակային օրենքի մասին, նշեց, որ իշխանությունը ստիպում է, որ երկրորդ անգամ օրենքը բողոքարկվի ՍԴ-ում: Նրա խոսքով` ցավալի է, բայց փաստ, որ իշխանությունը չանսաց ոչ միայն ընդդիմության հորդորներին, այլև նաև Սահմանադրական դատարանի որոշումը փաստացի…