Ամսական արխիւներ. December 2014

Ակնարկ. Թրքական Շրջադարձի Նախանշաննե՞ր

Եւրոպական Միութեան Ընդլայնման գծով յանձնակատար Եոհաննես Հան Անգարայի մէջ յայտարարած է, որ Եւրոպական Միութեան Թուրքիոյ անդամակցութեան բանակցութիւնները կրնան վերսկսիլ յունուարին: «Գործը ճիշդ ուղղութեամբ կ՛ընթանայ», ըսած է Հան: Բացի ատկէ, եւրոպական պատուիրակութիւնը անդրադարձած է Իսլամական պետութեան դէմ պայքարին: Քննարկուած են Իսլամական պետութեան զինեալներուն մասին տեղեկատուութեան փոխանակման հարցը, ինչպէս նաեւ անոնց դէմ պայքարի համակարգուած ռազմավարութիւնը: Ան նաեւ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը նախօրեին հանդիպումներ ունեցավ Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Եմիշճան համայնքներում: Բերդաշենի բնակչության հետ թվով վեցերորդ հանդիպումն էր, որին ներկա էր գյուղապետի տեղակալ Երվանդ Բարսեղյանը, դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը, դպրոցի ուսուցչական կազմը, համայնքի բնակչությունը: Այս հանդիպումն առանձնացավ նրանով, որ ներկա էր նաեւ համայնքի երիտասարդությունը: Հանդիպման սկզբում ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը…

Պատմութիւնը ժողովուրդը կը կերտէ՝ իր անցած ուղիի, իր տաղանդի, իր եռանդի, իր ներուժին ընդմէջէն

«Ազատ Օր»ի հարցազրոյցը Երեւանի պետական համալսարանի Արեւելեան ուսմանց բաժանմունքի դասախօս, իրանագէտ, փրոֆէսէօր Վարդան Ոսկանեանի հետ Վարդան Ոսկանեան ծնած է Երեւան 1972-ին։ Իր ուսումը ստացած է Երեւանի եւ Սան Փեթերզպուրկի համալսարաններուն՝ մասնագիտանալով իրանագիտութեան ճիւղին մէջ։ Աշխատակցած է Հայաստանի Ազգային Ակադեմիոյ եւ Արեւելեան գիտութեանց ինսթիթութին։ Ստանձնած է Երեւանի պետական համալսարանի մէջ Արեւելեան գիտութեանց դասախօսի պաշտօն, ուր կ’աշխատի…

Առձեռն խորհուրդ` Հայ դատի նորելուկ զինվորներին

«Հրապարակ»-ի դեկտեմբերի 10-ի համարում հրապարակվել է Վահրամ Աթանեսյանի հերթական փառավոր հոդվածը, որի վերնագրից դատելով («Ողորմաթասից անդին-2») կարելի է եզրակացնել, որ հեղինակը ենթաշարք է սկսում իր «անդին»-ների շարքի մեջ: Լավ է անում, գովելի է Վահրամ Աթանեսյանի ոգեւորությունը: Սակայն գրչավորների պրակտիկայում կան ճշմարտություններ, որոնց մասին չի կարելի մոռանալ, որքան էլ մեծ լինի մուսայի հեղեղը: Ես նկատի ունեմ…

100-րդ տարելիցին պետք է խոսել հետեւանքների հատուցման մասին

2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի սկսենք խոսել ոչ միայն դրա փաստացի ճանաչման, ժխտումը քրեականացնելու մասին, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման մասին: Այսօր, դեկտեմբերի 10-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Սա Թուրքիան էլ է հասկանում…

Դավիթաշեն համայնքում սիրիահայերի համար բազմաբնակարան շենք է կառուցվում

Սիրիահայերին աջակցելու համար ստեղծված «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի նախաձեռնությամբ Դավիթաշեն համայնքում բազմաբնակարան շենք է կառուցվում: Պատերազմի հետեւանքով հայրենիք տեղափոխված սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքի՝ ամիսներ առաջ սկսված շինարարական աշխատանքին զուգահեռ, հիմնադրամի անդամները կարգավորում են նաեւ իրավական հարցերը, շահառունների հետ կնքում պայմանագրեր՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: «Իրավական հարցերը կարգավորած են, գործում է ճկուն գնային քաղաքականություն»,- ասաց հիմնադրամի…

ԿԲ-ն փորձում է շուկայից վերացնել խուճապային տրամադրությունները

«Դրանով Կենտրոնական բանկն ուզում է ասել, որ խուճապի մատնվել պետք չէ, մենք ունենք անհրաժեշտ պաշարները և կարող ենք ապահովել արտարժույթի պահանջարկը, որպեսզի տատանումները կտրուկ չլինեն»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԲ-ի երեկվա հայտարարությունը, որ յուրաքանչյուր օր սակարկության միջոցով իրականացվելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հրապարակած առավելագույն քանակով: Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը դա անում է, որպեսզի…

5 պահանջ Թուրքիայից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը անհրաժեշտ է համարում, որ հայությունը սահմանի պահանջները, որոնք դրվելու են Թուրքիայի առջև պատասխանատվության կանչելիս: Այս մասին քաղաքական գործիչը հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: «Ցեղասպանության դեմ ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան կարևոր քայլ է ցեղասպանությունների կանխարգելման ու մեղավորներին պատասխանատվության կանչելու համար:…

10 Դեկտեմբեր 1991ին Անկախութեան հանրաքուէն նուիրագործեց Արցախի ազատագրումը

Դեկտեմբեր 10ին, 23 տարի առաջ, Արցախի հայութեան հետ ամբողջ մեր ժողովուրդը պատմութեան կտակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հանրաքուէն։ Հայկական երկրորդ հանրապետութեան ճակատագիրը վճռուեցաւ Դեկտեմբեր 1991ի այս օրը, երբ Արցախի հայութիւնը միահամուռ շարքերով դիմեց քուէատուփ, որպէսզի միասնական իր ձայնով «Այո՛» պատասխանէ Անկախութեան հանրաքուէին։ Այդ օրերուն Խորհրդային Միութիւնը դեռ չէր լուծարուած պաշտօնապէս։ Իսկ խորհրդային գործող սահմանադրութեամբ ու…

1988 Փետրուար 22էն Դեկտեմբեր 7 հայ ժողովուրդի վերազարթօնքը

ՀՅԴ ԼԵՄ-ի «Արաբօ» Մասնաճիւղ. 22 Փետրուարէն 7 Դեկտեմբեր 1988 Հայ Ժողովուրդի Վերազարթօնքին Նուիրուած Ձեռնարկ Ստորեւ կը ներկայացնենք «Ազդակ»-ի տնօրէն եւ գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանի ձեռնարկի ընթացքին արտասանուած խօսքը. 1988 Փետրուար 22էն Դեկտեմբեր 7 հայ ժողովուրդի վերազարթօնքը, ինքնին արդէն կը խօսի հայ ժամանակակից պատմութեան ամէնէն կարեւոր թուականի երկու հանգրուաններու մասին։ Նախ պէտք է կեդրոնանալ օրուան ընդհանուր…