Ամսական արխիւներ. January 2015

Լուիս Ալմակրօ Կոչ Կ՛ուղղէ Միջազգային Ընտանիքին Ճանչնալու Արցախի Իքնորոշման Իրաւունքը

Կիրակի, Յունուար 4ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ՝ Մարիօ Նալպանտեան եւ Հ.Յ.Դ. Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի անդամներ հանդիպում մը ունեցան Ուրուկուայի Արտաքին Գործոց Նախարար՝ տոքթ. Լուիս Ալմակրոյի հետ։ Հանդիպման ընթացքին արծարծուած նիւթերու կարգին յատկապէս քննարկուեցան Հարաւային Կովկասի քաղաքական իրադարձութիւններն ու Ատրպէյճանի կողմէ զինադադարի բազմաթիւ խախտումները, ինչ որ Նախարարը բուռն կերպով դատապարտեց։ Նախարար Ալմակրօ նոյնպէս կոչ ուղղեց միջազգային…

Վահան Յովհաննիսեանի Հոգեհանգստեան Արարողութիւն Եւ Հաւաք Կլենտէյլի Մէջ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Անցեալ շաբաթավերջին, հայրենի պետութիւնն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքը վերջին հրաժեշտը տուին Հայաստանի Ազգային ժողովի անդամ, Գերմանիոյ մօտ Հայաստանի դեսպան եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի, որ իր աչքերը առյաւէտ փակած էր անցեալ շաբաթասկիզբին, ետին թողնելով պետական, դիւանագիտական, ազգային եւ կուսակցական գործիչի ստուար վաստակ մը եւ իր կեանքով կնքուած ժառանգութիւն մը: Արեւմտեան թեմը…

Հոգեհանգիստ Եւ Հաւաք` Ի Յիշատակ Վահան Յովհաննիսեանի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ յետ Ս. եւ անմահ պատարագի կիրակի, 4 յունուար 2015-ին, Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ, նախագահութեամբ` Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանի: Հոգեհանգստեան արարողութենէն ետք ներկաները համախմբուեցան «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահ, ուր տեղի ունեցաւ յիշատակի հաւաք, որուն ընթացքին ներկայացուեցաւ…

Վերջին հրաժեշտ Վահան Հովհաննիսյանին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթի խոսքում անդրադարձավ Վահան Հովհաննիսյան դիվանագետի արժանիքներին: Ներկա էին նաև հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու…

Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան

Վահան Հովհաննիսյանի տեղը դեռ երկար ժամանակ բաց կմնա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Հովհաննիսյանի հետ վերջին անգամ խոսել էր նրա մահից 10 օր առաջ եւ չնայած Վահանն արդեն շատ վաառողջ էր, բայց նույն Վահանն էր: «Վահանը մինչեւ վերջ մնաց Վահան»,-նշեց Հովսեփյանը:

Դժվար է լինելու լրացնել այն մեծ բացը, որ թողեց Վահանը իրենից հետո

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը: Ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց

«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով: Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն»,- երեկ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով,…

Տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը

Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: Վահան Հովհաննիսյանի հարազատներին, բարեկամներին, կուսակից ընկերներին իրենց ցավակցությունը հայտնելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտաքին գործերի…

Վահանն ուզում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը կանգնեցնել

Հրանտ Մարգարյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը ցանկանում էր Սողոմոն Թեհլերյանի արձանը տեղադրել Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի սպանության վայրում: Այս մասին այսօր՝ հունվարի 2-ին, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Գերմանիա այցելության ժամանակ եմ զրուցել…

Նա լավ ընկեր էր, մեծ հայ

Հովիկ Աբրահամյանը՝ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստին Երևանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը Վահան Հովհաննիսյանի մասին ասաց. «Նա լավ ընկեր էր, նաև ճանապարհի լավ ընկեր, մեծ հայ, որը քաղաքականության մեջ երբեք չի…