Ամսական արխիւներ. March 2015

Ներմուծվող ապրանքների զգալի մասն արտադրվում է տեխնոլոգիական խախտումներով

Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նրան: «Սա ներկայացուցչական մարմին է, և պատգամավորը Սահմանադրության համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը, և այդ կարծիքի շրջանակներում պատասխանատվություն չի կարող կրել, եթե դա իհարկե զրպարտություն և վիրավորանք չէ: Կխնդրեի, որ այս կանոնը…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

Մարտի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:…

«Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին հայտնածներից 3-ը ՀՅԴ-ի հետ կապ չունեն

Ի պատասխան ապատեղեկատվության «Հիմնադիր խորհրդարանի» միանալու կոչով հանդես եկած անձանցից 3-ը ՀՅԴ-ի հետ բացարձակապես կապ չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ նախ այլ կուսակցությունից հարյուրավոր մարդիկ են դուրս գալիս, երբեք նման հետաքրքրություն չի առաջանում, իսկ ՀՅԴ-ի պարագայում բոլորը «չգիտես ինչու, սեւեռվում են այդ հարցի վրա:…

Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա» Գործ 3. ՀՅԴ

Բարոմետրի հետազոտավերլուծական խումբը իրականացնում է Քաղաքական դաշտի «ինվենտարիզացիա» նախագիծը, որի հիմնական խնդիրը նոր ներքաղաքական կոնյունկտուրայի պայմաններում քաղաքական դերակատարների դիրքավորման և ազդեցության հնարավոր փոփոխությունների վերաբերյալ կանխատեսումներ կատարելն է: Այս նախագծի կենսագործման համար ընտրվել է փորձագիտական գնահատման մեթոդը: 124 ամյա Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` ՀՅԴ-ն նորանկախ Հայաստանում իր կազմակերպական գործունեությունը սկսել է 1990թ.: 1991թ. կուսակցությունն իր թեկնածուն է…

«Ազդակ»ի Խմբագրական. Քաղաքական Պահ Ստեղծելու Առիթը

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին կողմէ յոյներու եւ ասորիներու ցեղասպանութիւններուն վերաբերող բանաձեւի միաձայն քուէարկութեամբ, մեր երկիրը դարձաւ երրորդը, որ կը ճանչնայ այս ցեղասպանութիւնները: Աւելի ճիշդը, հայերու, յոյներու եւ ասորիներու ցեղասպանութիւնները ճանչցած է Շուէտի խորհրդարանը 16 մարտ 2010-ին. յոյներու ցեղասպանութիւնը` Յունաստանն ու Կիպրոսը: Տակաւին. Յունաստանը 2004-ին յատուկ բանաձեւով ճանչցած էր Պոնտոսի յոյներու, իսկ 1998-ին` Փոքր Ասիոյ յոյներու…

Տեր-Պետրոսյանը փորձում է հայաստանյան քաղաքական օրակարգի մաս կազմել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ է հրապարակել՝ նշելով, որ չնայած Հայաստանը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպետք է դարձնի իր արտաքին քաղաքականության հիմնաքար և Թուրքիայի առջև չպետք է դնի Եղեռնը ճանաչելու պահանջ՝ դա դիտելով վերջինիս ներքին գործը: «Չորրորդ…

Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «լավ է ուշ, քան երբեք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: -Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ նա մտահոգություն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առթիվ։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հիմա որոշեց խոսել այդ մասին, երբ մի քանի տարի բարձրաձայնվում էր այդ խնդիրը։ Արդյոք հիմա՞ էր պահը, թե սա ուշացած հայտարարություն էր։…

Երեկ իրեն ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը դեմ է մի բանի, որը վերահսկելու է կառավարությանը

Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի համաձայն` նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ, որը զբավելու է բյուջեի ելքերի ու մուտքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրմամբ` այդ տեղեկատվությունը տրամադրելով պատգամավորներին: Հարակից զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ բյուջետային վերահսկողության շրջանակում բյուջետային գրասենյակի դերակատարումն էլ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի: «Հետայսու…

Պատգամավորները հանդիպեցին նաիրիտցիների հետ

2015 Այսօր նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ-ի մոտ: Նրանց մոտեցան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը եւ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Արծվիկ Մինասյանը նշեց, որ պետք է կարողանալ այնպես հասնել աշխատավարձի հարցի լուծմանը, որ «Նաիրիտի» վերագործարկումը չվտանգվի: Նրա խոսքով` գործարանի ակտիվների պաշտպանության վերաբերյալ օրենք…

Ձևակերպումներում պետք է պայքար մատնանշել

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ միշտ խոսվում է այն մասին, որ ցեղասպանության մասին չպետք է խոսվի միայն լաց ու կոծի համատեքստում, այլ…