Ամսական արխիւներ. April 2015

Գալիպոլիի աղմուկն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց ցեղասպանության հարցի շուրջ

«Հրապարակ» օրաթերթի հարցազրույցը Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար ԳասպարԿարապետյանի հետ Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հռչակագիրը ճիշտ ուղղություն էր մեր պահանջների եւ պայքարի համար, իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված աշխատանքներին, ապա դրանք գոնե Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերի կողմից սկսվել են դեռ երկու…

Տխուր ներկայացում

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությանը ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն…

«Ազդակ»ի Խմբագրական. 100-Ամեակէն Անմիջապէս Ետք

Այսօր հայկական աշխարհը կը նշէ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Նշումներու բովանդակութիւնն ու տարողութիւնը բոլորովին այլ բնոյթ ստացած կ՛ըլլային, եթէ Ցեղասպանութեան պատասխանատու պետութեան իրաւաժառանգորդը ի՛նք հաշուի նստած ըլլար իր իսկ սեփական պատմութեան հետ, ոչ միայն ճանչցած, այլ նաեւ դատապարտած ըլլար Օսմանեան կայսրութեան կազմակերպած սպանդը, տեղահանութիւնն ու ամբողջ ազգաբնակչութիւն մը իր հարազատ բնօրրանէն զրկելու ծրագիրը,…

24 Ապրիլ 1915. Հայոց Ցեղասպանութեան կիզակէտը խորհրդանշող թուականը

Ապ­րիլ 24ին կը բա­ցո­ւի հա­յոց օ­րա­ցոյ­ցին ա­մէ­նէն սեւ ու ա­րիւ­նա­լի է­ջը։ Տա­րո­ւան այս օ­րը, ա­հա 100 տա­րիէ ի վեր, երկ­րա­գուն­դի ա­մէ­նէն կոր­սո­ւած ան­կիւնն ին­կած հայ բե­կորն ան­գամ, տե­ղը եւ ձե­ւը կը գտնէ միա­ժա­մա­նակ՝ – թէ՛ յար­գե­լու յի­շա­տա­կը բիւ­րա­ւոր մեր նա­հա­տակ­նե­րուն, – թէ՛ ան­մի­ջա­կան շրջա­պա­տին ու ամ­բողջ աշ­խար­հին յի­շեց­նե­լու, որ տա­կա­ւին ան­պա­տիժ կը մնայ հայ ժո­ղո­վուր­դին…

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից` ապրիլի 24-ին

ՀՅԴ միություններն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պատրաստվում են ավանդական դարձած ջահերով երթին: Երեւանում այն տեղի կունենա վաղն` ապրիլի 24-ին։ Նախապատրաստական աշխատանքն արդեն ավարտվել է: Այս տարի, բացառության կարգով, կազմակերպչական աշխատանքներին օժանդակել է նաեւ պետությունը: Երիտասարդները Ծիծեռնակաբերդ՝ հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս տարի առաջին անգամ ջահերով երթին…

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի շահ չեմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ – Պարոն Մանոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Սերժ Սարգսյանի՝ երեկ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի այն միտքը, թե՝ «մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը. եթե Թուրքիան վավերացնի այդ փաստաթուղթը, մենք էլ կվավերացնենք»: – Արձանագրությունները միշտ կենդանի են, թեև տեսականորեն…

Ճնշելով Թուրքիային` հասնել պատմության հետ նրա առերեսմանը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է. «Ավստրիայի խորհրդարանը, իրավական և պատմական ճշմարտություններին հակադրվելով, թուրք ժողովրդի վրա հանցանք բարդելու իրավունք և գործառույթ չունի: Լավ իմացեք, որ Թուրքիան և թուրք ժողովուրդն իրենց պատմության դեմ զրպարտությունը չեն մոռանալու»: Yerkir.am-ի հետ զրույցում…

«Ազատ Օր»ի Խմբագրական – Կը յիշենք եւ կը պահանջենք

Կը յի­շենք հա­րիւր տա­րի ան­պա­տիժ եւ ան­հա­տոյց մնա­ցած հայ ժո­ղո­վուր­դին դէմ թրքա­կան պե­տու­թեան գոր­ծադ­րած ցե­ղաս­պա­նու­թիւ­նը եւ կը պա­հան­ջենք մեր Ի­րա­ւունքն ու Ար­դա­րու­թիւ­նը։ Ամ­բողջ հա­րիւր տա­րի թրքա­կան պե­տու­թիւ­նը փոր­ձեց ան­ցեա­լին մէջ թա­ղել պատ­մա­կան ան­հեր­քե­լի ճշմար­տու­թիւ­նը։ Ու­րա­ցա՜ւ, որ Ա­րեւմ­տա­հա­յաս­տա­նի եւ Կի­լի­կիոյ հա­յա­թափ­ման ու թրքա­ցու­մին, հայ­կա­կան հա­զա­րա­մեայ շէ­նե­րու ա­ւե­րու­մին եւ ա­ւա­րու­մին, ա­ւե­լի քան մէ­կու­կէս մի­լիոն հա­յե­րու բնաջնջ­ման վրայ…

Թուրքիայի նման վարքագիծը խոսում է նրա թուլության մաս

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, Yerki.am-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությանը, թե` ապրիլի 24-ին հայերն իրենք կնվագեն, իրենք էլ կպարեն, պատասխանեց. «Թուրքիայի ղեկավարությունն այսօր իսկապես հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում համարժեք արձագանքել իրողություններին, և այս հայտարարությունը հերթական վկայությունն է: Ակնհայտ է, որ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ…

Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը», – հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Նախագահ Օբամայի` Թուրքիայի առջև նահանջը ազգային խայտառակություն է: Ավելի…