Ամսական արխիւներ. July 2015

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգը հունիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ապրիլի 24-ը սահմանել որպես «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ զոհերի հիշատակման օր»։ «Agencia Prensa Armenia»-ի փոխանցմամբ, օրենքի նախագիծը նահանգային խորհրդարան էր ներկայացրել նահանգապետ Լուիշ Ֆերնանդու Պեժաոն։ Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայի չորրորդ նահանգն է Պարանա, Սան Պաուլու եւ Սեարա նահանգներից հետո, որը ճանաչել է Հայոց…

Պելճիքայի Խորհրդարանը Կը Ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը

ՊՐԻՒՔՍԵԼ.- Հինգշաբթի, 23 Յուլիսին, Պելճիքայի խորհրդարանի լիագումար նիստը բացարձակ մեծամասնութեամբ հաստատեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը: Չորեքշաբթի օր սկսած քննարկումները գրեթէ միաձանութեամբ ի պաշտպանութիւն էին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին նկատմամբ, որուն դրականօրէն արձագանգած էին Պելճիքայի խորհրդարանի գրեթէ բոլոր խմբակցութիւններու ներկայացուցիչները: Այս բանաձեւին վաւերացումով, Պելճիքայի խորհդարանը կու գայ միանալու երկրի դաշնակցային կառավարութեան ու Ծերակոյտին, որոնք վաղուց…

«Հայեր Յիշէ՛ք Նուիրական Այս Օրը»

(ԽԱՆԱՍՈՐ Է ԱՄԷՆ ԿՈՂՄ) Ուրեմն այսպէս։ 120 տարի առաջ, Վանի հայութիւնը կեանքի եւ մահուան ֆիզիքական պայքարի մէջ էր։ Այս պայքարը կը մղէին նորակազմ երեք կուսակցութիւնները, իրենց մարտական ուժերով՝ հնչակեան Մարտիկի, դաշնակցական Պետոյի եւ արմենական Աւետիսեանի գլխաւորութեամբ։ Օտար հիւպատոսներ կը միջնորդեն եւ համաձայնութիւն կը գոյանայ. դէպի Պարսկաստան ազատ ելք տալ հայկական զինեալ խումբերուն։ Նահանջի ճամբու կիսուն,…

Ակնարկ. Ո՞վ Է «Թուրքիոյ Ազգային Միասնականութիւն»-ը Հարուածողը

Սուրուճի գործողութիւնը Թուրքիոյ տարածքին կատարուած միջադէպերէն եւ ռմբահարումներէն կ՛առանձնանայ եւ նոր իրավիճակի մը նախաբանի հանգամանքը կը ստանայ հետզհետէ: «Իսլամական պետութիւն» ընդդէմ քրտական ուժեր պատերազմը կը տարուէր թրքական սահմաններէն դուրս, յատկապէս Իրաքի եւ Սուրիոյ մէջ: «Իսլամական պետութեան» կողմէ քրտական կեդրոնին դէմ իրականացած յարձակումը Սուրուճի մէջ պատերազմի տեղափոխութեան լուրջ նախադրեալ կրնայ նկատուիլ: Եւ այստեղ անտեղի չեն այն…

ԱՄՆ պետդեպի պաշտոնյաները խոստացել են օգնել սիրիահայերին

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարեւորում է Սիրիայի հայ համայնքի պաշտպանության խնդիրը եւ հավատարիմ է դրա իրականացմանը: Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ` ԱՄՆ-ի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը այս մասին հայտնել են Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնյաները: Հանդիպման մասնակից Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն «Ամերիկայի ձայնին» պատմել է, որ հանդիպումը հնարավորություն է տվել…

Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ

Հայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, խոսելով ամերիկահայերի անունից, պատվիրակության անդամներ Քեն Խաչիկյանը, Հայկ Օշականը, Վիգեն Հովսեփյանը, Թալին Դաղլյանը, Արամ Համփարյանը, Քեյթ Նահապետյանը կարևորել են…

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դիրկ Վան Դեր Մաելենն իր ելույթում նշել է, որ հստակ կերպով պետք է գործածել իրականությունն արտահայտող եզրույթը: Բելգիայի աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Մարկո Վան Հեեսի խոսքով էլ, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, Բելգիան կշահի հանրության վստահությունը: Բանաձեւի քվեարկությունը սպասվում է…

Ջրազուրկ Հալեպը՝ հումանիտար աղետի առջև

Պատերազմի մեջ գտնվող Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի առջև: «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսպիսի գնահատական հնչեցրեց Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։ Ըստ նրա, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ապստամբած զինյալները գրավել են հիմնական ջրամատակարար ընկերությունն ու քաղաքը զրկել ջրից։ «Երեք շաբաթ է՝ հալեպցիներին խմելու ջուր չի մատակարարվում»,- փոխանցում է սիրիահայ լրագրողը, հավելելով, թե կառավարության և…

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի Նախագահը Կը Դատապարտէ Սուրուճի Մէջ Տեղի Ունեցած Պայթումը

Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան Դաշնակցութեան Եւրոպայի կառոյցին անունով դատապարտած է Թուրքիոյ մէջ տեղի ունեցած պայթումը: «Այս ահաբեկչութիւնը յատկապէս հրէշաւոր է անով, որ Սուրուճի մէջ հաւաքուած երիտասարդները կը պատրաստուէին երթալ Արաբ Բունար եւ իրենց նպաստը բերել քաղաքի վերանորոգման գործին», ըսած է Կարապետեան: Ան նաեւ շեշտած է, որ ՏԱՀԵՇ ահաբեկչական խմբաւորումը Թուրքիոյ իշխանութիւններուն ցոյց…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Արցախին հատկացվող օգնության մեծացման համար

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը: «Հայ դատի գրասենյակը շարունակելու է ճնշումներ գործադրել, որպեսզի շարունակվի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնությունը: Կոչ է արվում ֆինանսական օժանդակություն…