Ամսական արխիւներ. July 2015

«Սոցինտերնը» քայլեր կձեռնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Աշխարհի սոցիալիստական կուսակցություները միավորող Սոցինտերնի խորհուրդը Նյու Յորքում գումարած նիստում որոշել է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուի Այալան տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում կառույցի անդամ ՀՅԴ եւ Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկել են ընդհանուր համաձայնության՝ հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք ազգային խորհրդարանների եւ վերազգային հաստատությունների կողմից Ցեղասպանության…

ԵՏՄ-ում նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը

Հիմա նոր գործընթաց է իրականանում, որը շեշտակի մեծացնելու է ՀՀ-ի դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵՏՄ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը և պարզաբանեց. «Խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԵՏՄ-ի հնարավոր համագործակցության մասին է, որտեղ առանցքային դերը հատկացվում է ՀՀ-ին, որովհետև ՀՀ-ն միակ երկիրն է, որը սահմանակից է…

Չմոռացվող անուններ – Արամ Պողոսյան

Այսօր` հուլիսի 6-ին, Դավիթ Անհաղթ պուրակում (ք.երեւան, քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի 2)տեղի կունենա հուշ – երեկո` նվիրված Շուշիի առանձնակի հետեւակային դասակի հրամանատար, ՀՅԴ անդամ Արամ Պողոսյանի 45-ամյակին:

Ակնարկ. Չեթըմ Հաուզի Հրաւէրն Ու Պաքուի Ջղաձգութիւնը

Պաքուի մէջ տեղի ունեցող եւրոպական խաղերու աւարտէն անմիջապէս ետք կ՛ակնկալուէին արցախա-ազրպէյճանական շփման գիծին կամ Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան պետական սահմանին վրայ ազրպէյճանական ռազմաքաղաքական վարքագիծին հարազատ դրսեւորումներ, արձակազէններու եւ ներթափանցման գործողութիւններ, կամ նմանատիպ ոտնձգութիւններ: Կարելի չէր աննկատ ձգել նաեւ այն կանխատեսումը, որ ներհայաստանեան լարուածութեան առընթեր պիտի աշխուժանայ հակառակորդը եւ անպայման պիտի թէժացնէ իրավիճակը շփման գիծին վրայ: Հետաքրքրական էր,…

Այլևս այնտեղ լինելու անհրաժեշտություն չկա

Աղվան Վարդանյանը` Բաղրամյան պողոտա չգնալու մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Բաղրամյան պողոտայում ցուցարարների ու ոստիկանների միջև կենդանի պատնեշ կազմած պատգամավորների թվում էր: Հինգ վեց օր է, ինչ փլուզվել է կենդանի պատնեշը: Ի դեպ, փլուզումից հետո էլ Աղվան Վարդանյանը այն քչերից էր, որ շարունակում էր մնալ պողոտայում: Առաջին լրատվականը պատգամավորից հետաքրքրվել է պատնեշի փլուզման…

Վահան Յովհաննիսեանի «Մանտիլիոն» Եւ «Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել» Գիրքերուն Շնորհահանդէսը

Երէկ` չորեքշաբթի, 1 յուլիս 2015-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ Վահան Յովհաննիսեանի «Մանտիլիոն» եւ «Մայրամուտ, որը հարկաւոր է կասեցնել» գիրքերուն շնորհահանդէսը` «Ազդակ» օրաթերթին եւ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան կազմակերպութեամբ: Ձեռնարկը սկսաւ ցուցադրութեամբը ժապաւէնի մը, ուր ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամաւոր, ազգային հասարակական գործիչ Վահան Յովհաննիսեան կը խօսէր «Մանտիլիոն» գիրքի…