Ամսական արխիւներ. August 2015

Առաջին ծննդյան օրը

Վաղը Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է, 59-րդը՝ ժամանակացույցով, եւ առաջինը` իր բացակայությամբ: Բնության գծած սահմանագլխին ենք` այս կողմում Վահանի հետ էինք, այն կողմում լինելու ենք առանց Վահանի: Եվ պետք չէ կրկնել ծեծված խոսքը, թե չենք հավատում, որ Վահանը մեզ հետ չէ: Ինչպե՞ս կարելի է չհավատալ, չզգալ այն, ինչ պակասեց Վահանի հեռանալով: Լույս էր ու հանկարծ…

Հանդիպում «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպությունների անդամների հետ

Օգոստոսի 11-ին ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական եւ տնտեսական ներկա վիճակի վերաբերյալ, խոսել է արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում…

ՀՅԴ Բյուրոն կոչ է անում «հետ կանգնել վտանգավոր արկածախնդրությունից եւ սկսել խաղաղության բանակցություններ»

2015թ. Օգոստոսի 10-ին, Երեւանում գումարված իր արտահերթ լիագումար նիստում, ՀՅԴ Բյուրոն որոշեց հրատարակել հետեւյալ հայտարարությունը. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խոր մտահոգութիւն է յայտնում Թուրքիայի կառավարութեան կողմից քիւրդ ժողովրդի նկատմամբ վերջերս վերսկսուած ռազմատենչ քաղաքականութեան վերաբերեալ: Քիւրդ ղեկավարութեան կողմից առաջադրուած խաղաղութեան բանակցութիւնները շարունակելու փոխարէն, թրքական իշխանութիւնները, խորհրդարանական վերջին ընտրութիւնների արդիւնքներից դժգոհ՝ «Իսլամական պետութիւն» խմբակցութեան դէմ ռազմական գործողութիւններ…

Քրտական Հարցին Լուծումը` Համաձայն Սեւրի Դաշնագիրի Դրոյթներուն

Համաշխարհային Ա. պատերազմին պարտուած Օսմանեան կայսրութեան` քրտական հարցը լուծելի ներքին խնդիր որակելու ջանքերն ու փորձերը ձախողեցան Սեւրի դաշնագիրով: 1514-1515-ին` քրտական հարցի ծագումէն ետք, երբ տեղի ունեցաւ քիւրտ ժողովուրդին բաժանումը (որ նաեւ, պէտք է նշել, թէ քրտական օրուան «իշխանութիւններուն» կամքով տեղի ունեցաւ` դրժելով հաւատարմութիւնը պարսկական պետութեան նկատմամբ եւ միանալով Օսմանեան կայսրութեան, նկատի ունենալով կրօնական, համայնքային կապուածութիւնը),…

«Հայրենիքի» Խմբագրական. Արդարութեան ձայն մը եւս` Լատին Ամերիայէն

Ջրանցքի երկրէն՝ Փանամայէն սփռուած լուրը դժբախտաբար սպասուածին նման չակնկալուեցաւ, չտարածուեցաւ եւ պարզ ու մեկին Երեւանեան բացատրութեամբ եւ արտայայտութեամբ…չստացուեց: Այս մէկը վերագրել համահայկական խաղերու ստեղծած խանդավառութեան եւ աղմուկի՞ն թէ ամառնային շոգին, որ համեմատաբար կ՛անդամալուծէ քաղաքական անցուդարձն ու առ հասարակ եռուզեռը: Արդարեւ, Լատին Ամերիկայի Խորհրդարանը Յուլիս 31-ին, յատուկ նիստ մը տրամադրելէ ետք, բանաձեւ մը որդեգրած էր, Թուրքիոյ…

«Ազդակ»ի Խմբագրական. Սեւրը` Պատմական Եւ Ժամանակակից Իրաւաթուղթ

(Սեւրի Դաշնագիրին 95-Ամեակին Առիթով) Սեւրի դաշնագիրին եւ անոր իրաւական պարունակին մէջ ամրագրուող Ուիլսընեան իրաւարար վճիռին մասին որեւէ քաղաքական հրապարակում, այսուհետեւ շատ թերի եւ բացթողեալ բաժիններով կը յատկանշուի, եթէ յղում չկատարէ Սեւրի պայմանագիրին մասին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով ընդունուած Համահայկական հռչակագիրի հետեւեալ բաժինին. «Արժեւորելով 1915 թուականին միջազգային հանրութեան կողմից Անտանտի պետութիւնների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով…

ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովից պահանջում են հրապարակել Ադրբեջանից գաղտնի ֆինանսավորված կոնգրեսականների գործով զեկույցը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովից հրապարակել Ադրբեջանի կողմից ԱՄՆ օրենդսիրների՝ Բաքու կատարած ուղևորության գաղտնի ֆինանսավորման մասին 70 էջանոց զեկույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման պահանջով ԱՄՆ հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Էթիկայի հանձնաժողովի նախագահ Չարլզ Դենթին և հանձնաժողովի անդամ Լինդա Սանչեսըին: «Հանձնաժողովը չպետք է Ամերիկայի քաղաքացիներից թաքցնի արտաքին…

Լիբանանի ՀՅԴ պատանեկանն այցելել է Բերձորի հուշահամալիր

Մայր հայրենիքի կարոտը շատերին է տուն կանչում: ՀՅԴ Լիբանանի կառույցի նախաձեռնությամբ կուսակցության պատանեկան միության մոտ 140 պատանիներ ժամանել են Արցախ: Օգոստոսի 5-ին Լիբանանի մեր հայրենակիցներին Բերձորում դիմավորեցին ՀՅԴ Քաշաթաղի կոմիտեության անդամները և ուղեկցեցին Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիր: Պատանիները, 12 խմբապետերի եւ ընդհանուր պատասխանատու Սաքո Արաբօղլյանի գլխավորությամբ, հուշահամալիրում ծանոթացան Արցախյան հերոսամարտի պատմությանն ու իրենց…

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ գլխավոր գանձապետի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական կապերը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուին: Հանդիպման առանցքում եղել է Գանձապետարանի դերը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնում են, որ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց կողմից առանձնացված գերակայությունները, այդ թվում՝ հայ-ամերիկյան հարկային պայմանագրի փոխշահավետության հարցը: Հայ դատի հանձնախմբի անդամները նաև…

Թրքական «Զեռօ Խնդիրներ»ու Վարքագիծը Վերածուեցաւ…

Տակաւին քանի մը տարի առաջ էր, երբ Թուրքիա սկսաւ խօսելու արտաքին քաղաքականութեան իր նոր վարքագիծին մասին, որ կը խտանար «զեռօ խնդիրներ դրացիներուն հետ» բանաձեւումով: Երեւոյթները այդպէս ալ ցոյց կու տային (մէկ բացառութեամբ անշուշտ…): Արդարեւ, Պուլկարիոյ հետ, ոչ մէկ խնդիր կար: Կիպրոսի պարագային, կղզիին 40 տոկոսին «տը ֆաքթօ» գրաւումը-իւրացումը, 1974էն ի վեր, «մարսուած» կը համարուէր, որովհետեւ…