Ամսական արխիւներ. November 2015

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում…

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցի իրական նպատակը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: 168.am-ի հարցին, թե ո՞րն էր Լավրովի այցի իրական նպատակը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններն այն որակի են, որ նման այցելություններն ուղղակի կարող են նաև ամենօրյա լինել: «Այդտեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց, իհարկե,…

Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը

Այսօր խորհրդարանական արտահերթ նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա անդրադարձավ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է համայնքների խոշորոցում կատարել ՀՀ երեք մարզերի մի շարք համայնքներում: Ռուստամյանը ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը, հայտարարեց. «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս…

ՀՅԴ-ն քարոզարշավը սկսել է դեռ 1990-ականներից

Առաջիկա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ընթացող քարոզարշավի և այլ հարցերի շուրջ զրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանի հետ. -Պարոն Մանուկյան, արդեն սկսվել է քարոզարշավը սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Թե՛ «ոչ»-ի ճակատը և թե՛ «այո»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի մարզային հանդիպումներ ունենալ, խոսել քաղաքացիների հետ և այլն: Ի՞նչ կասեք այս մեկնարկի մասին, ինչպե՞ս կգնահատեք այն: -Քարոզարշավ…

Վաշինգտոնում Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը: «Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: Նրանք ընդգծել են, որ…

Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հրատարակել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի իր «ԱՅՈ»-ն բացատրող բուկլետը, որտեղ ասված է. Հայաստանում չես գտնի մարդ (մի քանիսին չհաշված), ով փոփոխություն չի ցանկանում ու չի պահանջում: Հ.Յ. Դաշնակցության համոզմամբ, փոփոխությունը պետք է լինի խորքային ու համակարգային: Հենց այդպիսին է կառավարման համակարգը արմատապես փոխելը` կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանական համակարգի:…

Վախենում եմ` բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն

Բնական է, որ ջրբաժանն անցնում է երկու հակադիր բևեռների միջև: Մեր գործընկերները վկայում են, որ շրջում են հանրապետությունով մեկ և «այո» ասող չեն գտնում, բոլորը «ոչ»-ի կողմնակից են, բայց վախենում եմ, որ բոլոր «ոչ» ասողները գնալու են՝ երեք-չորս տեղ «այո» քվեարկեն. այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեր փորձը, մեր պրակտիկան…

Ակնարկ. ԵԽԽՎ-ն Կը Հակասէ Եւրոպական Խորհրդարանին

Արցախի Հանրապետութիւնն ու ազատագրուած տարածքները ազրպէյճանական նկատող Եւրոպական խորհուրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձեւը ոչ միայն հայկական կողմին համար, այլ ընդհանրապէս քաղաքական տրամաբանութեան սահմաններուն մէջ ազրպէյճանական յաղթանակ նկատելը հիմնաւորեալ չի թուիր: ԵԽԽՎ-ի բանաձեւը աւելի շատ երկու ուղղութեամբ խոր հակասութիւններ ստեղծող եւ այդ իմաստով նաեւ նման բանաձեւերու բովանդակութիւնն ու յատկապէս ազդեցիկութիւնը խնդրոյ առարկայ դարձնող երեւոյթ է: Այս…

Գիտաժողով`Ամստերդամի Ազատ համալսարանում

Նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Չճանաչված երկրներ. ո՞րն է լուծումը» անվանումով: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը: Դասախոսելու համար հրավիրվել էին համլսարանների դասախոսներ, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Հարի Վան Բոմելը և ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նախօրեին Ադրբեջանի դեսպանությունը մեծ հակաքարոզչություն էր ծավալել գիտաժողովի դեմ և կառավարությանն ու խորհրդարանին…

Տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Ս.թ. նոյեմբորի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար…