Ամսական արխիւներ. December 2015

Բենզինի գինը չի իջնում մենաշնորհի պատճառով

Մեր դրամի կայունությունը դաշնակցական ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով երաշխավորված չէ ոչ միայն արտաքին ազդակների պատճառով. «Այն, որ Հայաստանի տնտեսական ֆունդամենտը, տնտեսական զարգացումները չեն ապահովում լիարժեք կայունություն, բնականաբար ավելի խախուտ է մեր դրամը, քան թե այլ պայմաններում»: Դրամի առաջիկա տատանումները պարոն Մինասյանը չի բացառում, սակայն կտրուկ էժանացում, ինչպիսին տեղի ունեցավ նախորդ տարվա վերջին, չի սպասում.…

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՅԴ Արցախի նորընտիր Կենտրոնական Կոմիտեի անդամներին

Դեկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅ Դաշնակցության Արցախի նորընտիր Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում Արցախի ներկա կացության, արտաքին մարտահրավերներին, առաջիկա անելիքներին վերաբերող հարցերն էին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նորընտիր ԿԿ-ի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հույս հայտնել, որ առաջիկայում եւս կկարողանան շարունակել Արցախի…

ՀՅԴ և քուրդ երիտասարդները Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են անցկացրել

Լոս Անջելեսում հայ և քուրդ երիտասարդները բողոցի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ դատապարտելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դեմ շարունակվող հալածանքներն ու Անկարայի որդեգրած ծայրահեղական քաղաքականությունը: Քրդական «Ռոժավա» զորակցության մարմնի և Հայ Յեղափոխական Դաշնակցության համատեղ ջանքերով կազմակերպված ցույցի ընթացքում հատկապես դատապարտվել է մարդու իրավունքների քուրդ պաշտպան Թահիր Էլչիի սպանությունը: Երիտասարդները Էլչիի սպանությունը համեմատել են «Ակօս» թերթի…

Հայաստանը եւ Արցախը իրական պատերազմի մեջ են

Նախօրեին Արցախում էր ՀՅ Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ ներկա մարտահրավերների շուրջ «Ապառաժ»-ի թղթակիցը զրուցել է Արմեն Ռուստամյանի հետ: – Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վիճակը շարունակվում է մնալ լարված, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էլ ինտենսիվ կրակոցները սահմանի ողջ երկայնքով շարունակվում են: Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված…

Միջազգային հանրությանը կարելի է արդեն մեղսակից համարել Ադրբեջանի պահվածքին

«Ինչպես ԱԳ նախարարն է ասում՝ այս հանդիպումը կամ նման հանդիպումների կայանալը առայժմ ինչ-որ տեղ նպաստում է սահմանագծում իրադրության մեղմանալուն, սակայն Ադրբեջանը ցանկացած հանդիպման նախօրեին սրում է իրավիճակը»,- «Panorama.am»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Շվեյցարիայի Բեռն քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը, նշել է ՀՅԴ արտաքին քաղաքական հարցերով ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար…

Հետևողական եմ լինելու` մինչև այս Սահմանադրությունը կյանք չդարձնենք

Խորհրդարանում այսօր երկրորդ ընթերցման է ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս հարցը տեղափոխվում է սկզբունքային հարթություն, քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունների` առաջինից երրորդ գլուխները, որոնք որոշակի հակասություններ ունեն այս օրենքի նախագծի հետ: «Վաղվանից ուժի մեջ…

Անկարան ահաբեկչություն է տարհանում դեպի Եվրոպա

Որոշ երկրներ, քաղաքական նպատակներից ելնելով, չեն խոսում Իսլամական պետությանը Թուրքիայի աջակցության մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: «Այս ընթացքում միջազգային մամուլը ևս բավական հիմնավոր փաստեր է ներկայացրել Իսլամական պետությանն Անկարայի կողմից ֆինանսական օգնության և, առհասարակ, տրամադրվող տարբեր տեսակի օժանդակության մասին: Դա, իհարկե, քաղաքական մոտեցումներով պայմանավորված որոշ պետություններ…

Այս գոյամարտը միայն Հալէպի կռիւը չէ, այլ բոլորի՛ս կը պատկանի

Հալէպի Մէջ Տեղի Ունեցած ՀՅԴ 125-Ամեակի Ձեռնարկին ՀՅԴ Բիւրոյի Անդամ Յակոբ Խաչերեանի Արտասանած Խօսքը Հայ ազատագրական շարժման առաջնո՛րդ կուսակցութեան` Հայ յեղափոխական դաշնակցութեան 125-ամեակը կը տօնակատարենք անզուգական, երազային Հալէպի մէջ: Զարեհ Վեհափառներուն Հալէպը Հրաչ Փափազեաններուն Հալէպը Սահակ Նալպանտեաններուն Հալէպը Առաքել Թերզեաններուն Հալէպը: Ու տակաւին շատ շատերու, որոնք այս կեանքէն հեռացան, բայց մեզի ձգեցին աւանդութիւնը, մեզի փոխանցեցին…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

ՀՅԴ -125 ամյակի տոնակատարություն Արցախում

Դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի կողմից կազմակերպված ՀՅԴ -125 ամյակի հանդիսավոր միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ՀՅԴ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ,…