Ամսական արխիւներ. December 2015

ՀԱԿ-ի ստորագրահավաքի նպատակը շոուն է

– Պարոն Մինասյան, չնայած ՀԱԿ-ի գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, հաջողվեց հավաքագրել ընդամենը 19 պատգամավորի ստորագրություն, որի շուրջ, ի դեպ, նույնիսկ այս ցուցանիշի հետ կապված թերահավատություն էր հնչեցվում: Բայց, ինչպես տեսանք, 19 ստորագրություն հաջողվեց հավաքել, և եթե դրան միանային ՀՅԴ 5 պատգամավորները, ևս 3 պատգամավոր «Բարգավաճ Հայաստանից»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը հայտնել էին իրենց…

Ակնարկ. Մեքենականութիւններ Յարձակողապաշտները Բացայայտելու

Ամերիկեան պետական շրջանակներու մէջ յայտնաբար որոշ տեղաշարժ կայ, արցախեւազրպէյճանական շփման գիծին վրայ արձանագրուող խախտումներուն դիմաց պատասխանատուութիւններու համահաւասարեցման մօտեցումը շրջելու: Արագ նշում կատարելով վերջին դիպաշարին` երկու քոնկրեսականներու կողմէ նախաձեռնուած ստորագրահաւաք, ամերիկացի համանախագահին հասցէագրուած նամակի ձեւով, ուր կ՛առաջարկուի զինադադարը խախտողները ճշդելու մեքենականութեան յառաջացում: Այնտեղ արծարծուած կէտերը հետեւեալներն են. Ա.- Նոր հաստատուելիք միջոցառումները թոյլ կու տան կարճ ժամկէտի…

ՀՅԴ-ն չի միացել ստորագրահավաքին

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները բողոքարկելու հիմնավորումներին ծանոթացել է եւ որոշել չմիանալ այդ նպատակով նախաձեռնած ստորագրահավաքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասաց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Փաստաթուղթը ամբողջական չէ եւ նկատի առնված չէ Սահմանադրական դատարան ներկայացված լինելու նախկին փորձը՝ չնայած փաստաթղթում բազմաթիվ լավ շեշտադրումներով դրույթներ կան, որոնք օգտակար են…

Ցուցահանդես ՀՅԴ 125- ամյակի առթիվ

ՀՅԴ-125 ամյակի եւ ՀՅԴ թանգարանի 100- ամյակի առթիվ «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամը» կներկայացնի հերթական ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության խորագիրն է «ՀՅԴ հիմնադիր այրերը»: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին «ՀՅԴ պատմութեան թանգարան հիմնադրամ» Հասցե՝ Մհեր Մկրտչյան 12/1 «Քրիստափոր Միքայելյան կենտրոն»

Հալէպի մեջ փառաշուք տօնակատարութեամբ նշուեցաւ Հ.Յ.Դ 125- ամեակը

«Սուրիահայութիւնը կը շարունակէ մնալ Միջին Արեւելքի մեր հայահոծ կարեւորագոյն կռուաններէն մէկը մեր համազգային ծրագիրներուն եւ անժամանցելի Դատին վերջնական լուծման համար»․ Ըսաւ Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ Խաչերեան Հինգշաբթի, 17 Դեկտեմբեր 2015ին, երեկոյեան ժամը 5․00ին Հալէպի «Գ․ Եսայեան» սրահէն ներս հոծ բազմութեան ներկայութեան փառաշուք հանդիսութեամբ նշուեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-Ամեակը։ Տօնակատարութեան ներկայ էին Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Յակոբ…

Իրենք ուրիշ խնդիր են լուծում

Աղվան Վարդանյանը՝ ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքերը ՍԴ-ում վիճարկելու մասին Հերթական անպտուղ հարցով զբաղվելու տրամադրություն չունեմ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն, անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես»-ի կողմից դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը, որին Դաշնակցությունը չի միացել: «Պետք չէ անընդհատ նույն փոցխի վրա ոտքը դնել»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Հարցին, որ…

ՀՅԴ-ն այսքան ժամանակ որեւէ մեկի պարտադրանքով որեւէ բան չի արել

Դաշնակցական պատգամավորները չեն ստացել Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու ՀԱԿ-ի հիմնավորումները եւ քանի որ այս կապակցությամբ դեռեւս համոզմունք չունեն, չեն միանալու ՍԴ դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, որի համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստոորագրություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Եթե որեւէ փաստաթղթի միանաս, պետք է ծանոթ լինես բովանդակությանը։ Պատրաստ չենք հրապարակային հնչեցված…

Ակնարկ. Ժողովրդավարացումով Տագնապողները

Սահմանադրական հանրաքուէին առիթով արձանագրուած խախտումներուն վերաբերեալ Միացեալ Նահանգներու դեսպանութեան յայտարարութիւնը տեղի տուած է թէ՛ պետական եւ թէ՛ քաղաքական-հասարակական շրջանակներու լայն արձագանգի: Ընտրութիւններու եղանակին մասին դէտերու թէ ընդհանրապէս տարբեր պետութիւններու գնահատականները բնականաբար միայն իրաւական սահմաններու մէջ չեն ըլլար` օրէնքը կիրարկած ըլլալու, քաղաքացիին ազատ կամքին վրայ չազդելու, ժողովրդավարական օրինաչափութիւնները յարգած ըլլալու եւ ընդհանրապէս տեսականօրէն ընտրակարգի բիւրեղացումը առաջադրող…

Ամերիկացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ

ԱՄՆ Իլինոյիս նահանգի հանրապետական սենատոր Մարկ Քըրքը ջերմորեն ողջունել է ամերիկահայերին ԱՄՆ Կապիտոլիումում ամենամյա տոնակատարությանը, որտեղ հերթական անգամ ընդգծվել է խաղաղությանն ու ազատությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Ազատության և ժողովրդավարության հարցում ԼՂ ունեցած հանձնառությունը նշելու ավելի լավ վայր չկա, քան Կապիտոլիումը, ինչպես Ստեփանակերտը` անկախության և ինքնորոշման խորհրդանիշ»,-…