Ամսական արխիւներ. February 2016

Համախմբման հրամայականը

Կա աշխարհի բոլոր բանակներից հզոր մի բան. դա գաղափարն է, որի ժամանակը եկել է: Վիկտոր Հյուգո Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ` անցումային փուլին բնորոշ հատկանիշներով: Երկրի ու հասարակության…

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը

Քննարկվում է Շվեդիայի դպրոցներում ցեղասպանություն առարկան դասավանդելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը: Նա ներկայացրեց հանձնախմբի 2016 թվականի ծրագրերը: -Պարոն Գավաֆյան, Շվեդիայում Հայ դատի հանձնախումբը 2016 թվականի համար ի՞նչ ծրագրեր է նախատեսել: -Կարևոր հարցերից մեկը, որի ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Շվեդիայի կառավարության…

Արցախի ազգային վիճակախաղի 2015-ի ողջ հասույթն ուղղվելու է առաջնագծի պաշտպանությանը

Made in Artsakh պիտակով գորգ, թթի օղի ու մեղր. նվերները ստանում են Արցախի ազգային վիճակախաղի հայաստանյան մասնակից-հաղթողները: Շահումային ֆոնդի հիմնական մասը ձեռագործ գորգերն են, որոնք գործում են «Ղարաբաղ Կարպետ» գորգագործարան ընկերությունում: 2015-ին վիճակախաղի 5000 տոմս իրացրել էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» եւ բաժանել Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բուհերի ուսանողներին եւ մարզի երիտասարդներին: 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը…

Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը

Վարկային համաձայնագրերի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետության հարցը, թե որքանով են այս վարկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք լրացուցիչ բեռ չեն տարբեր վարկային համաձայնագրերը՝արտաքին պարտքի ավելացման առումով: Միաժամանակ Մինասյանը նկատեց, թե կան համաձայնագրեր, որոնք չպետք է դիտարկել ընդհանուր լույսի ներքո: «Օրինակ՝ ճանապարհաշինության…

Կա մեծ պատասխանատվություն, անհանգստություն և աշխատելու ցանկություն

Առաջին անգամ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսվել է սահմանադրական հանրաքվեից մեկ-երկու շաբաթ անց. երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստահաղորդման ժամանակ, ի պատասխան հաղորդավար Արտակ Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Եթե լրջորեն ուսումնասիրեք ՀՅԴ-ի վերջին տարիների ընթացքը և գործունեությունը, ապա կգտնեք այդ հիմքերը: Սա մեկ-երկու օրվա մեջ ծնված գաղափար չէր, հիմքերը շատ ավելի…

Թեհրանը քննարկում է Հայաստանով ՌԴ շուկա դուրս գալու հնարավորությունը

Թեհրանում քննարկվում է Հայաստանի օգնությամբ ԱՊՀ երկրների շուկա դուրս գալու հնրավորությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Նրա խոսքով, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո Հյաստանի համար մեծ հեռանկարներ են բացվում։ «Այդ տեսանկյունից առաջին ձեռքբերումը կապված է հաղորդակցության ուղիների մեջ։ Մի քանի օր առաջ Հայաստանի կապի եւ տրանսպորտի…

«Ոչ Ոք Ըսաւ Հէգ Տղայ…»

Սուրիոյ դէմ շղթայազերծուած պատերազմը ահաւասիկ կը թեւակոխէ իր հինգերորդ տարին: Արեւմուտքը (տարածաշրջանային իր մանր – մունր դաշնակիցներով) բնականաբար այս պատերազմը կը սիրէ կոչել «քաղաքացիական», «յարանուանական» եւ այլ բնութագրումներով, որոնք բաւական հեռու են ճշմարտութենէն: Անշուշտ մտածուած է բառերու ընտրութիւնը, որպէսզի բուն մեղսակիցները կարելի ըլլայ ծածուկ պահել: Սակայն… ինչպէս Րաֆֆիի հերոսներէն Մուրատը կ՛ըսէ՝ «Կոթն երկար է անիրաւին,…

Երեք խնդիր, որ լուծում է ՀՅԴ-ն

Ոչ ոք չի հայտարարել, որ երեկվա դրությամբ բանակցությունները պետք է ավարտվեին. այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ երեկվա դրությամբ չավարտվեցին իշխանությունների հետ բանակցությունները համագործակցության շուրջ, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք ունենք առնվազն երեք խնդիր, որոնք պահանջում են ժամանակ, աշխատանք, քննարկումներ: Առաջին խնդիրն այն է, որ հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է…

Ճշմարտութեան Վայրկեանը

Սահմանադրական հանրաքուէն արմատական փոփոխութիւններու ամբողջ համակարգ մը կեանքի կոչեց Հայաստանի պետական կեանքին նոր որակ տալու յստակ առաջադրութեամբ։ Եւ սակայն երկրի իշխանական թևի ելոյթներն ու պահուածքը յստակ ոչինչ կ՚ըսեն այս մասին։ Ոչ ոք կ՚աճապարէ մեր պետականութեան այս նոր դարագլուխը արժանաւորապէս նշելու. զայն ոգևորութեամբ շեփորելու. զայն դրօշի վերածելու։ Սահմանադրութիւնը երկրի տնօրէն օրէնքն է, որ կը գործէ գերաստիճան…

ՀՅԴ Բյուրոյի անդամին Քլարքի համալսարանի դոկտորական առաջին աստիճան է շնորհվել

ՀՅԴ Բյուրոյի անդամին Քլարքի համալսարանի դոկտորական առաջին աստիճան է շնորհվել Քլարքի համալսարանը դոկտորական առաջին աստիճան է շնորհել Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը ուսունասիրող Խաչիկ Մուրադյանին: Խաչիկ Մուրադյանի աշխատանքը Ցեղասպանության ժամանակ Սիրիայում ստեղծված մահվան ճամբարների մասին է: «Աշխատանքս իրականացնելիս ուսումնասիրել եմ հայկական փաստաթղթերը: Ամենակարևորը ինձ համար հասդիսացել են Արամ Անտոնյանի ներկայացրած հարցազրույցներն ու Ցեղասպանությունից փրկվածների վկայությունները: Այս…