Ամսական արխիւներ. July 2016

Ծրագրի դրական փորձը ներդրվում է ավագ դպրոցներում

Հայաստանի ևս 5 ավագ դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաները: ՏՀՏ գործատուների անդամ կազմակերպությունների՝ անցած տարի իրականացրած աննախադեպ փորձնական ծրագիրը, արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է: Այս նպատակով այսօր Գյումրիում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Լևոն Մկրտրյանի, ՏՀՏ գործատուների միությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանի, ՎիվաՍել-ՄՏՍ…

Խանասորայ արշաւանքի ֆետայի ազատամարտիկի անմեղութիւնը

Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը, Ֆիդայինները, դաշնակցական, վրիժառու գոռում են: ……. Եաման աստուած Ֆետան եկաւ ուր փախչիմ, Ասաց որդուն կրծքին սեղմած լեղապատառ քրդուհին: ……… Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ, Խանասորայ կանաչ դաշտը, կարմիր արիւնով ներկուեցաւ: …….. Հայեր յիշէք նուիրական այդ օրը, Յուլիս ամսու քսանհինգին կատարեցէք մեր տօնը: Այս հատուածները առնուած են Խանասորի Արշաւանքին նուիրուած երգէն,…

Դատապարտումի Հեռագիր` Գերմանիոյ Պետութեան

Միւնիխի մէջ պատահած ոճիրին առիթով` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին եւ Հայկական երեսփոխանական պլոքին անունով, երեսփոխան Յակոբ Բագրատունի շաբաթ օր Լիբանանի մէջ Գերմանիոյ դեսպան Մարթին Հութի ճամբով դատապարտումի հեռագիր մը յղեց Գերմանիոյ պետութեան` դատապարտելով ոճրային քստմնելի արարքը, միաժամանակ ցաւակցութիւն յայտնելով զոհերու ընտանիքներուն: Նմանօրինակ դատապարտագիր մը յղուեցաւ նաեւ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին կողմէ: aztagdaily.com

Էրեբունին Եւ Արցախեան Բանակցութիւնները

Էրեբունիի գործողութիւնը կարելի է որոշ առումով աւարտած նկատել.պատանդները ազատ արձակուած են։ Հետզհետէ պարզ կը դառնայ թէ ի՞նչ երաշխիքներու հիման վրայ կայացած է ազատ արձակումը կամ բանակցութիւնները առաւելաբար ի՞նչ կէտերու վրայ կեդրոնացած են։ Հետեւեալ լրատուութիւնը իր վրայ վերլուծումներու որոշ լուսարձակներ կը բանայ.- «Երեւանեան վերջին իրադաձութիւնները ՊՊԾ գունդի գրաւման համատեքստի մէջ միտուած են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման…

Ապատեղեկատվություն է

ՀՅԴ ԳՄ-ն արտահերթ նիստ չի հրավիրել Քիչ առաջ araratnews.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե իբր տեղեկություններ են շրջանառվում, որ Կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, որը պայմանավորված է Սասնա ծռերի հետ ընթացող բանակցություններով: Կայքը նաեւ գրել է, թե իբր այս ամենով պայմանավորված էլ այս պահին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է արտահերթ նիստ: Թե որն է նման ապատեղեկատվության…

Ակնարկ. Որեւէ

Արցախեան հիմնախնդիրի կարգաւորման Թուրքիոյ կամ որեւէ այլ պետութեան միանալը կախուած է բանակցային գործընթացին մէջ այդ երկրի կառուցողական ներդրումէն: Այս մասին ըսած է Ռուսիոյ արտաքին գործոց նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա: Նախ յայտարարութիւնը` իր բնագրային մէջբերումով: «Ինչ կը վերաբերի արցախեան հակամարտութեան, ինչպէս նաեւ որեւէ այլ հակամարտութեան խաղաղ կարգաւորման կամ բանակցային գործընթացին, ապա խօսքը կրնայ վերաբերիլ ոչ…

Ո՞վ Եւ Ի՞նչն Է Վնասուողը

Ամիսներ առաջ, Հայաստանի մէջ սահմանադրական փոփոխութիւններու գործընթացի օրերուն, երբ Երեւան ապրող ընկերոջս Գէորգին հետ հեռաձայնով կը քննարկէինք օրուան խնդիրը, մտահոգիչ հարցում մը ծագեցաւ մեր միտքերուն մէջ: Անկեղծօրէն, օրին այս յօդուածագիրին համար քիչ մը անհաւատալի, կամ առնուազն՝ ոչ ընկալելի էր այդ հարցադրումը («կ՛ըլլա՞յ մը…»), որ հետեւեալն էր. արտաքին ուժերը պիտի ուզե՞ն այս բարեփոխուած սահմանադրութեան վրայ կառուցուելիք…

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Ելք կա Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը`…

Արա Պապյանի անարգանքը Լիզպոնի հինգ հերոսների յիշատակին

Յուլիս 17ի Էրեբունիի ոստիկանատան գրաւման արարքէն ասդին, դիմատետրի վրայ Արա Պապյան դէպքերու վերաբերող իր տուեալներու ներկայացման մէջ ինքն իրեն ենթակայան սանձարձակումներու արտօնութիւն տուած է։ Այդ մէկը իր գիտնալիքն է, նաեւ իր իրաւունքը։ Կրնայ մէկը համաձայն չըլլալ, բայց չի կրնար չյարգել Պրն. Պապյանի ազատ արտայայտութեան ու մեկնաբանութեան իրաւունքը։ Պրն. Պապյանի կարգ մը սանձարձակումները երբեմն կը յիշեցնեն…

Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել: «Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար:…