Ամսական արխիւներ. October 2016

Տարածքային զիջումները պետք է բացառվեն

«Եվրոպայում բազմաթիվ հարթակներում բաց քննարկումներ են ընթանում արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ, ինչը առաջին քայլն է դեպի (ԼՂՀ-ի) ամբողջական ճանաչում»,- Panorama.am-ի հետ հարցազրույցում ասաց Պետո Դեմիրճյանը` ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատուն Բրյուսելից: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին` Պետո Դեմիրճյանն ընդգծեց, որ ցանկացած տարածքային զիջում Ադրբեջանին պետք է բացառվի և որ…

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ճիշտ է կողմնորոշել ապրիլյան դեպքերի տեղեկատվությունը

Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը կազմակերպվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անկախության 25-րդ տարեդարձերի կապակցությամբ. այն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, որ անց է կացվում հենց Երևանում ու Ստեփանակերտում: Այս մասին նշել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը` ընդգծելով, որ 2010 թվականին լրագրողների 5-րդ…

Երբ Կը Պակսի Չափի Ու Սահմանի Զգացումը

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Լրագրութիւնը մեծ պատասխանատուութիւն ենթադրող աշխատանք է: Տեղեկութիւնը զէնք է եւ լրագրողը լուր ու տեղեկութիւն փոխանցելով հանրութեան, իրականութեան մէջ զայն «կը զինէ»: Եւ ինչպէս տան մէջ գործնական առումով հրազէն պահողը, եթէ զայն գործածել չի գիտեր, անպայմանօրէն ինքն իր կամ իր տան մէկ անդամին գլխուն փորձանք կը բերէ: Նոյնն է լրագրութեան պարագային, երբ անճիշդ, խեղաթիւրուած…

Հայ դատի խոշոր միջոցառում Լոս Անջելեսում

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կիրակի, Հոկտեմբեր 16ին, «Ուեսթին Պոնավենչըր» պանդոկի սրահին մէջ տեղի ունեցաւ Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը, ուր աւելի քան հազար Հայ Դատի համակիրներ, ներառեալ 80է աւելի տեղական, նահանգային եւ դաշնակցային մակարդակի պաշտօնատարներ, համայնքային ղեկավարներ, «Օսքար» մրցանակի արժանացած բեմադրիչ Թերի Ճորճ ու «Խոստումը» ֆիլմը արտադրողներէն մաս մը միասնաբար տօնեցին Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի…

ԱԺ-ն հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը

Քիչ առաջ Ազգային ժողովը հավանության արժանացրեց նոր Կառավարության ծրագիրը: Կողմ՝ 85, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6 ձայների հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի ներկայացրած տնտեսական փաստաթուղթն ընդունվեց: Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ: Արտահերթ նիստն ավարտվեց: Կողմ քվեարկեցին «Հանրապետական»և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստանը» քվեարկությանը չմասնակցեց, «Օրինաց երկիրը»՝ քվեարկեց ձեռնպահ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը»՝ դեմ:

Դեռ չի չորցել արմատը մեր ծառի

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2016 թ. հոկտեմբերի 21-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգել’ի կառավարություն «Իսկ մենք այլ տարբերակ ունե՞նք»,- երեկ հարցերից մեկին հարցով պատասխանեց վարչապետը: Այլ տարբերակ չունենք: Այլ տարբերակը անցած տարիների պես խոսքի ու գործի հակասության մեջ ապրելն է, անձնական, խմբակային, կուսակցական շահերը պետական, հանրային շահից վեր դասելն…

Րոպէ Առաջ

Րոպէ առաջ պէտք է իրագործուին բարեփոխումները. այսպէս կը սկսի Կարէն Կարապետեանի գլխաւորած կառավարութեան ծրագիրի նախաբանը: Բարեփոխումներ, զորս իրականացնելու գործին պիտի ներգրաւուի եւ օգտագործուի «Հայաստանի եւ հայութեան ամբողջ ներուժը»: Ծրագիրը կը հաստատէ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին «գերագոյն արժէք է», եւ որ կառավարութիւնը պարտի ապահովել անոր պաշտպանուածութիւնը, արժանապատուութիւնը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակութեան մէջ ապրիլը եւ ապագայի հանդէպ…

Մասնակցել է նստաշրջանին

Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին հոկտեմբերի 19-21-ը մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հոկտեմբերի 20-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ «Կոնգրեսի քաղաքական երկխոսությունը ՀՀ իշխանությունների հետ» թեմայով, որից հետո պատասխանել է պատվիրակների հարցերին։ Դավիթ Լոքյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում տեղական ժողովրդավարության…

ՀՅԴ-ն ամփոփեց կառավարության ծրագիրը

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում, մինչ կառավարության ծրագրի քննարկումը, ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ խմբակցության տեսակետը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք ԱԺ-ում չէ, որ ծանոթանալու են կառավարության ծրագրին. մոտ տասն օրն է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են եղել,…

Արծվիկ Մինասյանը մասնակցել է ԵՄ և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը

Եվրոպայի Խորհրդի նախագահող Սլովակիայի Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով նախարար Լազլո Սոլումոսի հրավերով` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը 2016թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Լյուքսեմբուրգում մասնակցել է Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների նախարարների առաջին հանդիպմանը: Հանդիպմանը հրավիրված Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդավիայի և Ադրբեջանի նախարարներից բացի մասնակցել են նաև ԵՄ շրջակա միջավայրի…