Ամսական արխիւներ. March 2017

Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկայացուցիչներու Հանդիպում

Երէկ, կէսօրին, հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում մը ունեցան Թէքէեան վարժարանին մէջ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան երկիրն ու գաղութը յուզող հարցեր: Հիմնական քննարկման նիւթ դարձան Հայոց ցեղասպանութեան 102-ամեակի ոգեկոչումներու նախապատրաստական աշխատանքները: Հանդիպումին մասնակիցները ընդգծեցին ոգեկոչումներուն համահայկական եւ համալիբանանեան բնոյթ եւ տարողութիւն տալու անհրաժեշտութիւնը: aztagdaily.com

Ապրիլի 2-ին պետք է կրակենք անարդարության ճակատին

Տարոն Տոնոյանը՝ թալինցիներին «Մենք այլևս նահանջի տեղ չունենք, մենք իրավունք չունենք մատների արանքով նայելու յուրաքանչյուրիս քվեին»,- այս մասին այսօր Թալինում անցկացված ՀՅԴ-ի բազմամարդ հանրահավաքին իր ելույթում ասաց Արագածոտնի մարզում ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու, բժիշկ Տարոն Տոնոյանը: «Սիրելի՛ թալինցիներ, պատկերացրեք ունեք մեկ հրացան, մեջն ընդամենը մեկ փամփուշտ: Այդ փամփուշտը մենք կա՛մ պետք է ուղղենք անարդարության…

Ուսուցիչների շահերի պաշտպանությունը մեր կարևոր խնդիրներից է

Այսօր Դաշնակցությունը բազմամարդ հանրահավաքներ անցկացրեց Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում: Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՀ կրթուրթյան և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արագածոտնից ՀՅԴ վարկանիշային ընտրակարգով առաջդրված թեկնածուներ Տարոն Տոնոյանը, Սիրամարգ Ղուկասյանը, Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը: ՀՅԴ համամասնական ցուցակի անդամ Լևոն Մկրտչյանը Կոշ համայնքի ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր…

Եթե կինը պատրաստ է քաղաքականություն մուտք գործելու, ապա նա պատրաստ է նաև պայքարելու

ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը շատերին է ծանոթ որպես Ազգային ժողովի 4 – րդ գումարման պատգամավոր, ու թեպետ գործող խորհրդրանի կազմում ընդգրկված չի, բայց քաղաքականությունից երբեք չի հեռացել: Այս ընտրություններում նա ներկայացված է կուսակցության համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականում, ինչպես նաև տարածքային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում: Սկզբի համար տիկին Առաքելյանին խնդրեցինք գնահատել…

Ակնարկ. Ինքնահակասութիւն Եւ Հետեւողականութիւն

Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահին հարցազրոյցը չյաջողեցաւ գաղափարաքաղաքական բանավէճի շրջանակներուն մէջ տեղաւորուիլ: Հարցումներու հունաւորումը զրուցավարին կողմէ ճիշդ էր. ի վերջոյ առաջին նախագահը իր ամբողջ նախընտրական քարոզարշաւը ուզած էր կանուխէն կեդրոնացնել Արցախի տագնապի լուծման իր պատկերացումներուն վրայ` յառաջ մղելով այն միտքը, որ հայաստանեան հիմնահարցերու լուծման բանալին արցախեան հակամարտութեան լուծման մէջ է: Անկախ ժամանակի որոշ տարածականութեան վրայ ընդգծուող…

Զորակցական Հայտարարություններ

Զորակցական հաղորդագրություններ Հայաստանի Գերագույն մարմնին արտերկրի ՀՅԴ կառույցներից՝ 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ Ընտրությունների կապակցությամբ:

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը՝ Հայաստանի Խորհրդարանական Ընտրութիւններուն Առթիւ Ապրիլ 2ին, Հայաստանի քաղաքացիները անցեալ տարուան հանրաքուէով վաւերացուած նոր սահմանադրութեամբ պիտի կատարեն Ազգային ժողովի իրենց առաջին ընտրութիւնը: Այսպիսով, Ապրիլ 2ին, Հայաստանը խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու առաջին շօշափելի քայլը պիտի առնէ։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որ Հայաստանի անկախութեան առաջին օրերէն իսկ խորհրդարանական կառավարման համակարգին գլխաւոր ջատագովը եղած…

«Հայրենիք»ի խմբագրական. Ընտրարշաւեան խոհեր եւ մտորումներ

Մարտ 5-ին ազդանշանը տրուեցաւ Ազգային Ժողովի ընտրութիւններուն քարոզարշաւին: Երկու շաբաթներ թաւալած են եւ գրեթէ այս նախընտրական քարոզարշաւի կիսուն ենք: Տեղին է հետեւիլ, դիտել, վերլուծել եւ յանգիլ որոշ հաստատումներու, որոնք վստահաբար իրենց անդրադարձը կրնան ունենալ Ապրիլ 2-ին կատարուելիք ընտրութիւններուն վրայ: Դժբախտաբար, հսկայ թիւ մը լաւապէս տեղեակ չէ թէ ի՞նչ փոփոխութիւններ կատարուած են: Այո՛, դժբախտաբար քիչեր կը…

Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է այն, ինչ Ալիեւը կասեր

«Այն տպավորությունն է, որ այդ քաղաքական ուժը կատարում է Ադրբեջանի գործը, Ադրբեջանն է ամեն տեղ թմբկահարում՝ հանձնեք տարածքները, թե չէ կգրավենք նաեւ Երեւանը: Ամեն անգամ հոխորտում է ու մեզ պատերազմով վախեցնում: Հիմա մի քաղաքական ուժ էլ եկել մեր մեջից է դա անում. Տեսեք՝ դուք կկործանվեք, Սերգո ջան լավ չես ապրի, հիմա էլ ամբողջ ժողովրդին է…

Մեր ընտրողներին վերադարձրել ենք իրենց հիմնարար՝ ընտրելու իրավունքը

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր Արտաշատում կայացած նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Դաշնակցությունն առաջիկա ընտրություններին գնում է լավատեսությամբ, և այդ լավատեսությունն իրական հիմքեր ունի հենց իրենց աշխատանքի և նվիրման արդյունքում: «Լավատեսությունը մենք երկար տարիների մեր աշխատանքի գնով ենք վաստակել: Մենք այս ընտրություններին գնում ենք ոչ թե ոմանց նման խոստումներ…