
Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը չի պաշտպանում Ղարաբաղի շահերը: Այս մասին հունիսի 18-ին լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ առավել տարօրինակ է, քանի որ Հայաստանը վաղուց փաստացի ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի շահերն այնտեղ, որտեղ Ստեփանակերտը չի կարող ինքնուրույն ներկայանալ, օրինակ՝ ՄԱԿ-ում: «Ղարաբաղը շահեր ունի՞ եվրասիական ինտեգրման գործընթացում: Իհարկե՝ ունի: Իսկ…















