
ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:Կարծիքներ փոխանակվեցին ներքաղաքական որոշ զարգացումների, ինչպես նաեւ ՀՀ իրավական դաշտում օրենսդրական բարեփոխումների հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության մոտեցումների վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ արծարծվեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների բովանդակությունն ու ընթացքը։ ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ…















